Ֆրիդա Հեմփել
Ֆրիդա Հեմփել | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1955[1][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա[4] |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Շտերնի անվան կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Frieda Hempel Վիքիպահեստում |
Ֆրիդա Հեմփել (հունիսի 26, 1885[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - հոկտեմբերի 7, 1955[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի օպերային սոպրանո, որը համերգներով հանդես է եկել Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում, նախ սովորել Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարանում, ապա նաև Բեռլինի Շտերնի անվան կոնսերվատորիայում, որտեղ ուսանել է Սելմա Նիքլաս-Քեմփներին։ Առաջին անգամ հանդես է եկել Վիոլետտայի, գիշերային թագուհու և Ռոսինայի դերերգերով Վրոցլավ քաղաքում։ 1905 թվականին Շվերին քաղաքում հանդես է եկել դեբյուտով և այնտեղ անցել աշխատանքի հաջորդ երկու տարվա ընթացքում՝ կատարելով Գիլդայի, Լեոնորայի և Վոգլինդեի դերերգերը։
Հասել է այնպիսի հաջողության, որ կայզեր Վիլհելմ II-ը խնդրանքով դիմել է Շվերին քաղաքի իշխանություններին, որպեսզի վերջիններս սոպրանոյին թույլ տան երգել Բեռլինում։ Այստեղ իր դեբյուտը կատարել է 1907 թվականին Օտտո Նիկոլայիի «Վինձորի ուրախ կանայք» օպերայից տիկին Ֆլութի դերակաատարմամբ։ Բեռլինի արքայական օպերայում երգել է 1907 - 1912 թվականներին, որտեղ կատարել է նաև Լյուչիայի, Մարգարիտ Վալուայի և Մարիի դերեգերը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում որպես Բաստիենա, Էվա և Էլզա, ինչպես նաև կրկին անգամ որպես տիկին Ֆլութ․ գլխավոր դերերը կատարում էին Մելբան ու Սելմա Կուրցը։
1912 թվականին դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում «Հուգենոտներ» օպերայից Մարգարիտ Վալուայի դերերգով, որից հետո մինչև 1920-ական թվականները կանոնավորապես երգել այնտեղ։ Նյու Յորքում ու Բեռլինում առաջինն է կատարել «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերը, որը Լոնդոնում ներկայացրել է 1913 թվականին։ 1913 թվականին Մետրոպոլիտենում «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում հանդես է եկել Էնրիկո Կարուզոյի, Էմմի Դեստինի, Մարգարետ Մաթցենաուերի և Պասկուալե Ամատոյի հետ, ինչպես նաև 1916 թվականին «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում Մաթցենաուերի, Ջերալդինա Ֆարրարի ու Անտոնիո Սկոտիի հետ։ 1947 թվականին այնտեղ ներկայացվել է նրա «Գնդի դուստրը» օպերայի դերակատարումը։ Ունեցել է լայն դրամատիկ դիապազոն ու հանդես եկել Ռոսինայից ու գիշերային թագուհուց մինչև Վագների Էվա ու Վեբերի Էվրիանթ։
Մենահամերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականից հետո իրեն նվիրել է համերգային մենահամերգների և Մետրոպոլիտեն օպերայից հեռացել է հանկարծակի՝ տեղ բացելով Ամելիտա Գալլի-Կուրչիի համար։ Համերգային բեմահարթակներում ստեղծել է իր երկրորդ կարիերան՝ փայլուն կերպով կատարելով Մոցարտի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Վոլֆի ստեղծագործությունները։ Համբավ է ձեռք բերել նաև իր մենահամերգներով, որոնց ներկայանում էր 19-րդ դարի հանրահայտ սպրանո Ջեննի Լինդի նման հագնված։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է Բեռլինում 1955 թվականին։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմնիայում սկսել է ձայնագրվել 1906 թվականին Odeon Records ընկերության հետ, որից հետո ձայնագրվել է Անգլիայում Gramophone Company (HMV) և Victor Talking Machine Company, ինչպես նաև ԱՄՆ-ում Edison Records ձայնագրման ընկերություններում։ Ձայնագրությունների մեծ մասը ձայնային մշակումներով է արված։
Դասավանդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողների թվում էր ամերիկացի վոկալի ուսուցիչ և բելկանտո մասնագետ Կոռնելիուս Լ․ Ռեյդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118710281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Eaglefield-Hull, A Dictionary of Modern Music and Musicians (Dent, London 1924).
- G. Kobbé, The Complete Opera Book (Putnam, London 1935 printing).
- H. Rosenthal and J. Warrack, The Concise Oxford Dictionary of Opera (OUP, London 1974 printing).
- M. Scott, The Record of Singing Volume I (Duckworth, London 1977).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Հեմփել» հոդվածին։ |
|