Բաստիեն և Բաստիենա
Արտաքին տեսք
Բաստիեն և Բաստիենա գերմ.՝ Bastien und Bastienne | |
|---|---|
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն |
| Ժանր | զինգշպիլ և օպերա[1] |
| Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[1] |
| Լիբրետտոյի հեղինակ | Ֆրիդրիխ Վիլհելմ Վայսկերն[1], Յոհան Հայնրիխ Ֆրիդրիխ Մյուլլեր և Johann H. F. Mueller?[1] |
| Գործողությունների քանակ | 1 |
| Գործողության ժամանակ | XVIII դ. |
| Ստեղծման տարեթիվ | 1768[2] |
| Առաջնախաղի տարեթիվ | 1768 |
| Առաջնախաղի վայր | Palais Mesmer, Վիեննա |
| Կատալոգի համար | 50 և 46b |
| Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
«Բաստիեն և Բաստիենա» (KV 50/46b, գերմ.՝ Bastien und Bastienne), Մոցարտի մեկ գործողությամբ զինգշպիլ։ Գերմաներեն լիբրետտոյի հեղինակներն են Ֆրիդրիխ Վիլհելմ Վայսկերնն ու Յոհան Անդրեաս Շախտները։ Առաջնախաղը կայացել է 1768 թվականի հոկտեմբերի 1-ին Վիեննայում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1768 թվականին տասներկուամյա Մոցարտը հոր հետ գնում է Վիեննա։ Այստեղ, ոգեշնչվելով Ժան Ժակ Ռուսոյի «Գյուղական կախարդ» օպերայի բեմադրությունից, ստեղծում է «Բաստիեն և Բաստիենա» օպերան, որը կատարում են վիեննացի բժիշկ և հարուստ մեկենաս Ֆրանց Անտոն Մեսմերի այգում (ավելի ուշ Մոցարտը ծաղրերգել է նրան իր «Այդպես են վարվում բոլորը» օպերայում։ Գրեթե ոչ մի տեղեկություն ներկայացման մասին չի պահպանվել։ Հաջորդ բեմադրությունը կայացել է կոմպոզիտորի մահից հարյուր տարի անց, 1890 թվականի հոկտեմբերի 1-ին Բեռլինում։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպերայի լիբրետոն հագեցած է ռամկական հումորով, և շատ բառեր ու արտահայտություններ, որոնք առաջին հայացքից անմեղ են թվում, ունեն երկրորդ, հաճախ բավականին կոպիտ իմաստ։
- Ռուսոյի «Գյուղական կախարդ» օպերան եղել է ոչ միայն Մոցարտի օպերայի ստեղծման ոգեշնչման աղբյուր, այլև կոմպոզիտոր Միխայիլ Սոկոլովսկու և դրամատուրգ Ալեքսանդր Աբլեսիմովի համար՝ ստեղծելու «Կախարդ, խաբեբա և խնամախոս ջրաղացպանը» օպերան։
- Նախերգանքի գլխավոր եղանակը գրեթե ամբողջությամբ համընկնում է Բեթհովենի «Հերոսական» սիմֆոնիայի առաջին մասին գլխավոր եղանակին։ Քիչ է հավանական, որ Բեթհովենը ծանոթ լիներ «Բաստիեն և Բաստիենա» օպերային, ավելի շուտ դա հավանաբար պարզապես համընկնում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ International Music Score Library Project — 2006.
| ||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիեն և Բաստիենա» հոդվածին։ |
| ||||||||||