Դիսկանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիսկանտ (լատ.՝ discantus` բաժանված երգեցողություն) տերմինը առաջացել է 12-րդ դարում ծագող բազմաձայնության մեջ՝ բնորոշելով Գրիգորիանական խորալի ձայնին հակառակ ուղղությամբ շարժվող՝ ուղեկցող ձայնը։ 16-րդ դարում վերևում շարժվող այդ ձայնը հանձնարարվում է նաև կաստրատներին, որոնք անվանվում էին սոպրանոներ, ինչի հետևանքով այդ ձայնը ստանում է նաև սոպրանո անվանումը։ Հետագայում դիսկանտ անվանումը հիմնովին ամրապնդվում է տղայական բարձր՝ (մինչև մուտացիան) ձայների համար։ Կարող է օգտագործվել նաև մինչև 14-15 տարեկան աղջիկների ձայնը որոշելու համար։ Դիապազոնը՝ առաջին օկտավայի c (դո)-ից մինչև երկրորդ օկտավայի c։ Ունի առանձնահատուկ մաքուր տեմբր, լուսավոր հնչողություն, հնչեղ է։