Իդոմենեոս, Կրետեի արքա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Իդոմենեոս, Կրետեի արքա
Idomeneo, re di Creta ossia Ilia e Idamante
Anton Raaff als Idomeneo.JPG
Տեսակ օպերա
Ժանր Երաժշտական դրամա (իտալ.՝ dramma per musica)
Կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Լիբրետտոյի
հեղինակ
Ջամբատիստա Վարեսկո
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Գործողությունների քանակ 3 Արար
Ստեղծման տարեթիվ 1780
Առաջնախաղի տարեթիվ հունվարի 29, 1781
Առաջնախաղի վայր Մյունխեն
Կատալոգի համար 366
Idomeneo, Rè di Creta Վիքիպահեստում

Իդոմենեոս, Կրետեի արքա կամ Իլիա և Իդամանթես, KV 366, (իտալ.՝ Idomeneo, re di Creta ossia Ilia e Idamante), Մոցարտի օպերա-սերիա (ըստ հեղինակի բնորոշման՝ «երաժշտական դրամա», իտալ.՝ dramma per musica) երեք գործողությամբ, իտալերեն լիբրետտո՝ Ջամբատիստա Վարեսկոյի։ Սա Մոցարտի առաջին հասուն օպերան է, աչքի է ընկնում գործիքավորման վարպետությամբ և փայլուն մեղեդայնությամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել 1781 թ. հունվարի 29-ին Մյունխենում, արժանացել է ջերմ ընդունելության։ Ներկայումս հաճախ բեմադրվում է։