Լուցիո Սուլլա (օպերա)
Արտաքին տեսք
Լուցիո Սուլլա իտալ.՝ Lucio Silla | |
|---|---|
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
| Ժանր | երաժշտական դրամա |
| Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
| Լիբրետտոյի հեղինակ | Ջ. դա Գամերրա |
| Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
| Գործողությունների քանակ | 3 արար |
| Կերպարներ | Giunia?, Lucio Silla (Lucius Cornelius Sulla)?, Lucio (Lucius) Cinna?, Cecilio (Cecilius)?, Celia? և Aufidio? |
| Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 26, 1772 |
| Առաջնախաղի վայր | Միլան |
| Կատալոգի համար | 135 |
| Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Լուցիո Սուլլա (իտալ.՝ Lucio Silla), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերան (երաժշտական դրամա, իտալ.՝ dramma per musica) 3 գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը Ջովաննի դա Գամերրն է, տեքստի խմբագիր՝ Պ. Մետաստազիո։ Առաջնախաղը տեղի է ունեցել Միլանի «Ռեջո դուկալ» թատրոնում, 1772 թվականի դեկտեմբերի 26-ին[1]։
Սուլլան հռոմեական դիկտատոր է, ապրել է Ք.ա. 138-78 թվականներին, Յ. Ք. Բախի (1776) և Պ. Անֆոսսիի (1774) համանուն օպերաների, նաև Գ. Ֆ. Հենդելի «Սուլլա» օպերայի հերոսը։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դեր | Ձայն | 1772 թվականի դեկտեմբերի 26-ի առաջնախաղի մասնակից (խմբավար՝ Վ. Ա. Մոցարտ) |
|---|---|---|
| Լուցիո Սուլլա, Հռոմի միապետ | տենոր | Բասանո Բորնյոնի |
| Չելիա, Սուլլայի քույրը | սոպրանո | Դանիելա Մյենչի |
| Ջունիա, Չեչիլիոյի նշանածը | սոպրանո | Աննա դը Ամիչիս Բուոնսոլացցի |
| Չեչիլիո (Ցեցիլիո), արտաքսված հռոմեական սենատոր | սոպրանո | Վենանցիո Ռաուցանի |
| Լուցիո Ցիննա, Չեչիլիոյի ընկերը | սոպրանո | Ֆելիչիտա Զուարդի |
| Աուֆիդիո, Սուլլայի տրիբունը և ընկերը | տենոր | Ջուզեպպե Օնոֆրիո |
| Պահակներ, պատրիկներ, սենատորներ, ժողովուրդ (երգչախումբ) | ||
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-21-րդ դարերում օպերան ներկայացվել է Պրահայում (1929), Զալցբուրգում (1964, 2006), Բեռլինում և Լոնդոնում (1967), Բալթիմորում (1968), Վիեննայում և Հաննովերում (2006)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Holden, pp. 600–601
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպերայի պարտիտուրան
- Լիբրետտո (անգլերեն թարգմանություն)
- Լիբրետտո (իտալերեն) - opera.stanford.edu
| ||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցիո Սուլլա (օպերա)» հոդվածին։ |
| ||||||||||