Ֆրանց Անտոն Մեսմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանց Անտոն Մեսմեր
Franz Friedrich Anton Mesmer
Franz Anton Mesmer.jpg
Ծնվել էմայիսի 23, 1734(1734-05-23)[1][2]
Iznang, Moos, Prince-Bishopric Konstanz, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էմարտի 5, 1815(1815-03-05)[1] (80 տարեկանում)
Մեերսբուրգ, Grand Duchy of Baden, Գերմանական միություն
ԳերեզմանՄեերսբուրգ
Բնակության վայր(եր)Փարիզ[3], Վիեննա և Frauenfeld?
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Դավանանքկաթոլիկություն[4]
Մասնագիտությունբժիշկ, magnetizer և աստղագետ
Հաստատություն(ներ)Society of Universal Harmony?
Գործունեության ոլորտՀիպնոս
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերUniversity of Dillingen?[5], University of Ingolstadt?[5][6] և Վիեննայի համալսարան[5][7]
Գիտական աստիճանբժշկության դոկտոր (մայիսի 28, 1766)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[8], գերմաներեն և լատիներեն
Հայտնի աշակերտներCharles Deslon? և Armand-Marie-Jacques de Chastenet, Marquis of Puységur?
Ազդվել էMaximilian Hell?
Պարգևներպատվավոր քաղաքացիություն
Ամուսին(ներ)Anna Maria von Posch?[9]
ՀայրAnton Mesmer?[4]
ՄայրMaria Ursula Mesmer?
Franz Anton Mesmer Վիքիպահեստում

Ֆրանց Ֆրիդրիխ Անտոն Մեսմեր (գերմ.՝ Franz Friedrich Anton Mesmer, մայիսի 23, 1734(1734-05-23)[1][2], Iznang, Moos, Prince-Bishopric Konstanz, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 5, 1815(1815-03-05)[1], Մեերսբուրգ, Grand Duchy of Baden, Գերմանական միություն), գերմանացի բժիշկ, մեսմերիզմ կոչվող թերապևտիկ համակարգի հեղինակը, որը հանդիսացել է մերօրյա հիպնոտիզմի նախատիպը[10]։ Ընկերություն է արել իր ժամանակի ամենաականավոր գործիչների հետ, ինչպիսիք էին Մոցարտը և Մարի Անտուանետը[11]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Անտոն Մեսմերը ծնվել է 1734 թվականի մայիսի 23-ին Գերմանիայի հարավում գտնվող Իցնանգ փոքր գյուղում։ Նրա ծնողները ունեցել են ինը երեխա, որոնցից Ֆրանցը երրորդն էր։

Նրա հայրը ՝ Անտոն Մեսմերը, աշխատում էր Կոնստանցի արքեպիսկոպոսի մոտ որպես անտառապահ։ Նրա մայրը ՝ Մարիա Ուրսուլա Միխելը, փականագործի դուստր էր։ Որոշ հիշատակումների համաձայն, Ֆրանցը հաճախ էր խաղում Կոնստանտց լճի առափնյա շրջաններում, որտեղ նա սիրում էր շրջել փոքր առվակները իրենց հոսքի ուղղությանը հակառակ։ Ութ տարեկանում Մեսմերը սկսում է ուսումը Կանաչ Սարի Վանքում, որտեղ նա սովորում է լատիներեն ՝ լեզու, որը կարևոր էր ապագայում համալսարանական կրթություն ստանալու համար։

Նախատեսվում էր, որ Ֆրանցը դառնալու է կաթոլիկ հոգևորական։ Տասներկու տարեկանում նրան ուղարկում են Կոնստանց քաղաքի Ճիզվիտների քոլեջ։ Տասնվեց տարեկանում Մեսմերը տեղափոխվում է Դիլինգենի Ճիզվիտների աստվածաբանական դպրոց, որտեղ նա ուսուցանում է լոգիկա, մետաֆիզիկա և աստվածաբանություն։ 1754 թվականին, քսան տարեկան հասակում նա սկսում է ուսուցանել Ինգոլշտադ համալսարանի Ճիզվիտների քոլեջում, որտեղ նրան դասավանդում են մաթեմատիկա, փիլիսոփայություն, ֆիզիկա, աստվածաբանություն, ֆրանսերեն և լատիներեն։ Իր ուսման ավարտին նա ստանում է փիլիսոփայության դոկտորի կոչում։

1759 թվականին, քսանհինգ տարեկանում Մեսմերը տեղափոխվում է Վիեննա՝ աստվածաբանություն, փիլիսոփայություն և իրավաբանություն ուսուցանելու համար։ Հետագայում Մեսմերը փոխում է իր հետազոտությունների ոլորտը և անդրադառնում է բժշկությանը։ 1776 թվականին Մեսմերը ստանում է բժշկի կոչում՝ «Մոլորակների ազդեցությունը մարդու մարմնի վրա» (լատիներեն՝ De influxu planetarum in corpus humanum) ատենախոսությունը պաշտպանելուց հետո[12]։

1768 թվականի հունվարի 10-ին Մեսմերն ամուսնանում է Մարիա Աննա ֆոն Պոշի հետ, ով տասը տարի մեծ էր նրանից ։ Նրանք տեղափոխվում են Վիեննայում գտնվող իրենց առանձնատուն, որը Մեսմերը կահավորում է բժշկական պրակտիկայի համար նախատեսված սենյակով և լաբորատորիայով։

Հայացքները և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ատենախոսությունում Մեսմերը դիտարկում էր այլ մոլորակների գրավիտացիոն դաշտերի ազդեցությունը մարդկանց առողջության և նրանց մարմիններում հոսող անտեսանելի հեղուկի վրա։ Այդ երևույթը նա անվանում էր «կենդանական մագնետիզմ», իսկ անտեսանելի հեղուկը ՝ «մագնիսական հեղուկ»։ Համաձայն Մեսմերի «կենդանական մագնետիզմը» կարող էր ուղղորդվել մագնիսի կամ մագնիսկական դաշտ ունեցող օբյեկտի կողմից։ Հիվանդություններն առաջանում էին հեղուկի համաչափ հոսքի ցանկացած խափանման ժամանակ և հանգուցալուծվում էին «ճգնաժամերով» (ցնցումներով և զառանցանքով ուղորդվող ինքնազգացողությամբ), որոնք վերականգնում էին հեղուկի հոսքի բնականոն ընթացքը։ Մեսմերը մշակում է թերապևտիկ բուժման տարատեսակ եղանակներ՝ հեղուկի ներդաշնակ հոսքը վերականգնելու համար: Դրանցից շատերը ենթադրում էին նրա անմիջական և ակտիվ մասնակցությունը։

Իր բուժումը Մեսմերն անցկացնում էր մագնիսների օգնությամբ: Հայտնի է դեպք, երբ Մեսմերի հիստերիայով հիվանդ այցելուն երկաթե շիճուկ է կուլ տալիս, որից հետո Մեսմերը մագնիսներ է կցում նրա մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև հիվանդը պատմում է , որ խորհրդավոր ուժի հոսք է զգում իր մարմնի ներսում, որի առկայությունը Մեսմերը ընդունում է որպես իր թեզի հիմնարար ապացույց։ Շուտով Մեսմերը հայտնաբերում է, որ կարողանում է հասնել նույն արդյունքին միայն իր ձեռքերով հիվանդներին դիպչելու եղանակով, առանց ավելորդ երկաթե շիճուկի կամ մագնիսների օգտագործման։ Նա համոզված է լինում, որ դա իր սեփական «մագնիսական հեղուկի» առատությունից է, որի դրական ազդեցությունը հնարավոր է փոխանցել այցելուներին։

Հետաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծավորության մեջ մեղադրանքներ ստանալուց հետո Մեսմերը լքում է Վիեննան և 1778 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Փարիզում նա շարունակում է իր շահութաբեր գործունեությունը։ 1784 թվականին Լյուդովիկոս XVI֊ը գիտնականների հատուկ հանձնաժողով է հրավիրում, որը պետք է քննության ենթարկեր Մեսմերի բուժման մեթոդները։ Հանձնաժողովի անդամների ցանկում էին ամերիկացի հանրահայտ գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը և ֆրանսիացի հայնտի քիմիկոս Անտուան Լավուազիեն։ Հանձնաժողովը զեկուցում է, որ Մեսմերը չի կարողացել ապացուցել իր մեթոդների գիտական փաստարկվածությունը, և մեսմերյան շարժումը հետզհետե մարում է։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզից հետո Մեսմերը տեղափոխվում է Լոնդոն: Այնտեղ նա փորձում է վերսկսել իր ավանդական գործունեությունը, սակայն չի հաջողում։ Դրանից հետո Մեսմերը տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ 1815 թվականին նա մահանում է։ Նրա մարմինը հուղակավորվել է Գերմանիայի Մեերսբուրգ քաղաքում։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսմերի բուժումը հիմնված էր ներշնչանքի ուժի՝ հիպնոսի վրա, որը ֆորմալ հայտնաբերվելու է միայն 1843 թվականին։ Ունենալով վառ արտահայտված առաջնորդի խառնվածք և հրամայական կեցվածք, Մեսմերը հեշտությամբ է հաջողում այդ ասպարեզում և հետզհետե նոր և նոր երկրպագուներ է ձեռք բերում։ Մարդիկ կամավոր էին հետևում նրա հրահանգներին։

Ուսումնասիրելով նրա պրակտիկայի պատմությունը, ակնհայտ է դառնում, որ Մեսմերի բուժումը օգտակար էր հիմնականում «հոգեկան գանգատներ» ունեցող մարդկանց համար, կամ այն հիվանդների համար, որոնց խանգարումները հոգեսոմատիկ ոլորտից էին։

Մեսմերի հետագա անհաջողությունները պայմանավորված էին մի քանի կարևոր հանգամանքներով։ Դրանց շարքում նշվում են՝ գիտական աշխարհում այդ ժամանակ առկա պատկերացումների սահմանափակությունը, նոր բժշկական պրակտիկաների անհասանելիությունը և Մեսմերի կողմից առաջ քաշած փաստարկների ոչ բավարար հիմնավորվածությունը։

Մեր օրերում Մեսմերին շատ հաճախ դիտարկում են որպես ժամանակակից հիպնոտիզմի հիմնադիր։

Անգլերենում mesmerize (գերել, հմայվել կախարդել) բայը ծագել է Մեսմերի անունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Who Named It?
  3. Ellenberger H. The Discovery of the Unconscious: The History and Evolution of Dynamic PsychiatryNew York City: Basic Books, 1970.
  4. 4,0 4,1 https://www.deutsche-biographie.de/downloadPDF?url=sfz62190.pdf
  5. 5,0 5,1 5,2 Элленбергер Г. Открытие бессознательного: История и эволюция динамической психиатрииМ.: Академический проект, 2018. — Т. 1. — С. 89. — 550, 617 с. — ISBN 978-5-8291-2159-4, 978-5-8291-2160-0
  6. Уотерфилд Р. Гипноз. Скрытые глубины: История открытия и примененияМ.: АСТ, 2006. — С. 95. — 477 с. — ISBN 5-17-035409-6
  7. Уотерфилд Р. Гипноз. Скрытые глубины: История открытия и примененияМ.: АСТ, 2006. — С. 95–97. — 477 с. — ISBN 5-17-035409-6
  8. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. http://www.historytoday.com/richard-cavendish/franz-anton-mesmer-dies-germany
  10. Ֆրանց Անտոն Մեսմեր, գերմանացի բժիշկ
  11. Ֆրանց Անտոն Մեսմեր, Հայտնի գիտնականներ
  12. Անտոն Մեսմեր