Էմմի Դեստին
Էմմի Դեստին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1878[1] կամ փետրվարի 26, 1878[2][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][2][3] |
Մահացել է | հունվարի 28, 1930[4][5][2][…] (51 տարեկան) կամ հունվարի 29, 1930[6] (51 տարեկան) |
Մահվան վայր | Չեսկե Բուդյովիցե, Չեսկե Բուդեյովիցեի շրջան, Չեխիա[2][2][3] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թարգմանիչ, երգչուհի, օպերային երգչուհի, մանկավարժ, բանաստեղծուհի, երաժիշտ և գրող |
Ստորագրություն![]() | |
Emmy Destinn Վիքիպահեստում |
Էմմի Դեստին (Ema Destinnová (փետրվարի 20, 1878[1] կամ փետրվարի 26, 1878[2][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][2][3] - հունվարի 28, 1930[4][5][2][…] կամ հունվարի 29, 1930[6], Չեսկե Բուդյովիցե, Չեսկե Բուդեյովիցեի շրջան, Չեխիա[2][2][3]), չեխ օպերային սոպրանո ուժեղ ու բարձր քնարական-դրամատիկ ձայնով։ Կարիերան անցկացրել է և՛ Եվրոպայում, և՛ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Պավլինա Վենչեսլավա Կիտտլովան ծնվել է Պրահայում, որն այն ժամանակ գտնվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կազմում։
Տասներեք տարեկանից վոկալի դասեր է ստացել Մարի Մարիա վոն Դրեգեր Լոեվ-Դեստինից, որի ազզգանունն օգտագործել է որպես նրան ուղղված հարգանքի նշան։ Դրեզդենի պետական օպերայում կարճ ժամանակով աշխատելուց հետո նրան թույլատրվել է հեռանալ, բայց 1897 թվականին Պրահայի Ազգային թատրոնը մերժել է նրան[7]։ 1898 թվականի հուլիսի 19-ին Բեռլինի պետական օպերայում հանդես է եկել դեբյուտով, կատարելով «Գեղջկական ասպետություն» օպերայից Սանտուցցայի դերերգը[7]։ Այնպիսի հաջողություն է արձանագրել, որ օպերայի ադմինիստրատորն անմիջապես նրան աշխատանքի է ընդունել։ Այդ ժամանակ ընդամենը տասնինը տարեկան էր, բայց շուտով ձայնով ու դերակատարումներով հմայել է բեռլինյան ունկնդրին։ Բեռլինյան օպերայում աշխատել է մինչև 1909 թվականի հոկտեմբերի 27-ը։ Երգել է 54 օպերաներում, այդ թվում՝ 12 պրեմիերաներում[7]։
1901 թվականին միջազգային համբավ է ձեռք բերել, երբ հրավիրվել է գերմանական Բայրոյթի թատրոնում երգելու Սենտայի դերերգը «Թռչող հոլանդացի» օպերայից։ Նույն դերակատարմամբ հանդես է եկել նաև հաջորդ տարի[8]։
Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում առաջին անգամ հանդես է եկել 1904 թվականի մայիսի 2-ին «Դոն Ժուան» օպերայից Դոննա Աննայի դերակատարմամբ։ Հաջորդ երկու համերգաշրջանների ընթացքում այնտեղ հանդես է եկել մի քանի այլ օպերաներում, այդ թվում՝ «Մադամ Բատերֆլայ» օպերայի լոնդոնյան պրեմիերան Կարուզոյի հետ։ Մետրոպոլիտենյան օպերայում դեբյուտը տեղի է ունեցել 1908 թվականին «Աիդա» օպերայի հանրահայտ բեմադրությամբ, երբ արդեն ավարտել էր պայմանագիրը բեռլինյան օպերայի հետ։ Երկու տարի անց Մետրոպոլիտեն օպերայում կերտել է Միննիի դերը Պուչինիի «La fanciulla del West» օպերայում, կրկին հանդես գալով Կարուզոյի հետ դիրիժոր Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ[9]։

Թեև մեծ հաջողությունների է հասել Վագների օպերաների թեթև դերակատարումների մեջ, նրա սպինտո ձայնն ավելի հարմար էր գերմանական երաժշտության համար։ Գերազանց է կատարել նաև «Կարմեն» օպերայի ֆրանսերեն դերակատարումը, որտեղ մրցակցության մեջ է մտել Էմմա Կալվեի հետ, ինչպես նաև Աիդայի, Մադամ Բատերֆլայի ու Լեոնորայի («Տրուբադուր») իտալերեն դերերգերը[10]։
Առաջին աշխարհամարտը մեծ հարված է հասցրել Դեստինի կարիերային։ 1914 թվականին պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է իր հայրենիք, բայց հայրենասեր չեխ ընդդիմության հետ կապերի պատճառով նրա անձնագիրն անվավեր է ճանաչվել։ Ստիպված է եղել մնալ իր ամառանոցում մինչև պատերազմի ավարտը։ 1919 թվականին վերադարձել է Մետրապոլիտեն օպերա, բայց ձայնն արդեն առաջվանը չէր ու նրան նյու յորքյան հանդիսատեսի սրտում արդեն փոխարինել էին նոր սերնդի երգչուհիները, սակայն շարունակել է այնտեղ հանդես գալ մինչև 1921 թվականը[10]։
Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադարձել է Չեխոսլովակիա, որտեղ 1923 թվականին ամուսնացել է չեխական օդուժի սպա Ժոզեֆ Հալսբախի հետ։ 1926 թվականին հրաժեշտ է տվել բեմին ու իր ծննդյան 52-ամյակից մեկ ամիս առաջ կաթվածից վախճանվել Չեսկե Բուդյովիցե քաղաքում։ Հուղարկավորվել է Պրահայի Վիշեգրադյան գերեզմանատանը[10]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին պատկերվել է 2,000 չեխական կրոնա թղթադրամի վրա[11]։ Աստերոիդների գոտու գլխավոր 6583 Destinn աստղակերպն անվանվել է նրա պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01022229
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/86 — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 записи гражданского статуса
- ↑ 7,0 7,1 7,2 Černušák Gracián, Štědroň Bohumír, Nováček Zdenko, eds. (1963)։ Československý hudební slovník I. A–L (Czech)։ Prague: Státní hudební vydavatelství։ էջ 231
- ↑ Macy Laura Williams (2008)։ The Grove Book of Opera Singers (անգլերեն)։ Oxford University Press։ ISBN 978-0-19-533765-5
- ↑ «Emmy Destinn | Czech singer»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-03-09
- ↑ 10,0 10,1 10,2 «Hudební Slavnosti Emy Destinnové»։ www.festival-ed.cz։ Վերցված է 2020-03-09
- ↑ "Czech Bank Issues Updated 2,000 Koruna" by Kerry Rodgers, numismaster.com (27 August 2007)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էմմի Դեստին Վիքիպահեստում |
---|
- Biography, discography, bibliography from the Kapralova Society
- The Emmy Destinn Foundation, with a biography
- Biography by Alan Bilgora for Prima Voce
- Biography from Opera-Gems.com
|