Ստեֆան Ցվայգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Ցվայգ
ավստր․ Stefan Zweig
Ծնվել էնոյեմբերի 28, 1881(1881-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էփետրվարի 22, 1942(1942-02-22)[5][4] (60 տարեկան)
Վախճանի վայրՊետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
ԳերեզմանԲրազիլիա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծ, գրական քննադատ, պատմաբան, կենսագիր, վիպասան, արձակագիր և ակնարկագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ուշագրավ աշխատանքներՇախմատային նովել, The World of Yesterday?, Անծանոթուհու նամակը, The Post Office Girl? և Beware of Pity?
Պարգևներ
ԱմուսինՖրիդերիկ Մարիա Ցվայգ
Изображение автографа
Ստեֆան Ցվայգ Վիքիքաղվածքում
 Stefan Zweig Վիքիպահեստում

Ստեֆան Ցվայգ (գերմ.՝ Stefan Zweig; նոյեմբերի 28, 1881(1881-11-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 22, 1942(1942-02-22)[5][4], Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ։ Ցվայգի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն[7][8][9][10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանագիտություն ու գերմանագիտություն է ուսումնասիրել Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Շատ է ճանապարհորդել։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ունեցել է պացիֆիստական դիրքորոշում։ 1934 թվականից ապրել է տարագրության մեջ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բրազիլիա)։ Չդիմանալով հայրենիքի կարոտին, մոլեգնող պատերազմի դեմ-հանդիման հույսը կորցրած՝ ինքնասպան է եղել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաջին ապրումները» (1911), «Ամոկ» (1922), «Զգացմունքների խռովք» (1927) նորավեպերի ժողովածուներում դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումները։ Իր կոլորիտով նորավեպերին մոտ է «Սրտի անհամբերություն» (1939) վեպը։

Ցվայգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, էսսեները, ակնարկները։ Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լև Տոլստոյ, Զիգմունդ Ֆրոյդ, Ֆրիդրիխ Նիցշե), որտեղ թեև փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն է մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմական կոլորիտ ստեղծելու և ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ թափանցելու կարողությամբ. Էմիլ Վերհառնի (1917), Ռոմեն Ռոլանի (1921) մասին Էսսեները, «Աշխարհը կառուցողները» (1920–1928) կենսագրությունների շարքը։

Ցվայգը մոտ երեսուն տարի աշխատել է Օնորե դը Բալզակի կենսագրության վրա (հրտ․ 1946)։

Ցվայգի հումանիստական հայացքների վերացականությունը հատկապես նկատելի է նրա «Երեկվա աշխարհը» (հրտ․ 1944) հուշերի գրքում և «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) ճառերի, Էսսեների, քննադատական ելույթների ժողովածուում։

«Մագելան» (1938) և «Ամերիգո» (հրտ․ 1942, հայերեն հրտ․ 1962) վեպերում մարդկային հանճարի խիզախումների նկատմամբ Ցվայգի հավատի վերջին բռնկումներն արդեն անկարող էին մեղմացնել նրա ստեղծագործության և աշխարհայացքի մեջ վաղուց ի վեր հասունացող ճգնաժամը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Цвейг Стефан (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. http://orf.at/stories/2419396/
  7. Մարդկության աստեղային ժամերը։ Պատմական մանրապատումներ ; Շախմատային նովել / Ս. Ցվայգ ; Թարգմ.՝ Լ. Հախվերդյան, Լ. Պողոսյան ; Կազմ.՝ Օ. Պապոյան; Նկ.՝ Վ. Մանդակունի. - Երևան։ Լույս, 1986. - 207 էջ։
  8. Ընտիր նովելներ / Ս. Ցվայգ; Խմբ.՝ Ստ.Զորյան. - Երևան։ Հայպետհրատ, 1942. - 405 էջ։
  9. Ժոզեֆ Ֆուշե։ Մարի Ստյուարտ։ [Պատմավեպեր] / Ս. Ցվայգ; Թարգմ. ռուս.՝ Ա. Ասրյան, Վ. Վարդանյան. Երևան։ Հայաստան, 1986. - 728 էջ։
  10. Մագելանի սխրագործությունը։ [Վեպ] / Ս. Ցվայգ; Ռուս. թարգմ.՝ Ռ. Խալաթյան; Խմբ.՝ Վ.Մ. Վարդանյան. - Երևան։ Հայաստան, 1984. - 271 էջ։
  11. Մարդկության աստեղային ժամերը։ Պատմական մանրապատումներ / Ս. Ցվայգ; Թարգմ. և վերջաբ.՝ Լ. Հախվերդյան; Խմբ.՝ Գ.Պ. Սարգսյան. - Երևան։ Հայաստան, 1974. - 182 էջ։
  12. Ստեֆան Ցվայգ - Ժոզեֆ Ֆուշե
  13. Ընտիր նովելներ - Ստեֆան Ցվայգ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ստեֆան Ցվայգ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 168