Ժոզեֆ Ֆուշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Ֆուշե
Joseph Fouché.png
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա
Կուսակցություն՝ Girondist և Յակոբինյան ակումբ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ակնարկագիր և փաստաբան
Դավանանք Cult of Reason
Ծննդյան օր մայիսի 21, 1759({{padleft:1759|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Le Pellerin
Վախճանի օր դեկտեմբերի 26, 1820({{padleft:1820|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}}) (61 տարեկանում)
Վախճանի վայր Տրիեստ, Իտալիա
Թաղված Ferrières-en-Brie
Զավակներ Athanase Fouché, Joseph-Liberté Fouché և Armand Fouché d'Otrante
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ

Ժոզեֆ Ֆուշե, Օտրանտի առաջին դուքս (ֆր.՝ Joseph Fouché, 1st Duc d'Otrante, մայիսի 21, 1759({{padleft:1759|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3], Le Pellerin - դեկտեմբերի 26, 1820({{padleft:1820|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}}), Տրիեստ, Իտալիա), նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է հոգևոր կրթություն։ 1791 թվականին դարձել է Յակոբինյան ակումբի անդամ (Նանտում)։ 1792 թվականին ընտրվել է Կոնվենտի անդամ, սկզբում մոտ էր ժիրոնդիստներին, այնուհետև հարել է յակոբինյաններին։ Քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին։ Անօրինակ դաժանությամբ ճնշել է հակահեղափոխական ելույթները դեպարտամենտներում՝ մահապատժի ենթարկելով նաև անմեղներին։

Եղել է Տերմիդորյան հեղաշրջման (1794) կազմակերպիչներից ու ղեկավարներից։ Դիրեկտորիայի ժամանակաշրջանում (1795—1799) զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ, 1799 թ.-ին նշանակվել ոստիկանության մինիստր։ Աջակցել է գեներալ Բոնապարտին՝ իրականացնելու Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) պետական հեղաշրջումը։ Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից (1815) հետո նշանակվել է ոստիկանության մինիստր, սակայն շուտով հանվել պաշտոնից։

«Արքայասպաններին» Ֆրանսիայից արտաքսելու մասին 1816 թ. ընդունված դեկրետի հրապարակումից հետո մեկնել է Տրիեստ և ընդունել ավստրիական հպատակություն։

Դերը Նապոլեոնի կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մասին այսպես էին ասում

Aquote1.png Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի։ Aquote2.png

Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժոզեֆ Ֆուշե հոդվածին