Գեորգիոս Պապանդրեու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Պապանդրեու
Γεώργιος Παπανδρέου
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1888(1888-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրԿալենցի
Մահացել էնոյեմբերի 1, 1968(1968-11-01)[4][1][2][…] (80 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան[4]
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԱթենքի համալսարան և 2nd Secondary School of Patras?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, դիվանագետ և փաստաբան
ԱմուսինՍոֆիա Մինեյկո և Սիբիլ Անդրիանու
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի վարչապետ, Հունաստանի վարչապետ, Հունաստանի վարչապետ, Հունաստանի ներքին գործերի նախարար, Հունաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար, Minister without portfolio of Greece?, Հունաստանի ազգային տնտեսության նախարար, Հունաստանի կրթության և կրոնական գործերի նախարար, Հունաստանի փոխվարչապետ, Հունաստանի խորհրդարանի անդամ և Prefect of Chios?
ԿուսակցությունԿենտրոն Միություն, Լիբերալ կուսակցություն, Ազգային Լիբերալներ կուսակցություն և Democratic Socialist Party of Greece?
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ
ԵրեխաներԱնդրեաս Պապանդրեու և Գեորգե Գ. Պապանդրեու
Ստորագրություն
Изображение автографа
 Georgios Papandreou Վիքիպահեստում

Գեորգիոս Պապանդրեու (Γεώργιος Παπανδρέου) (փետրվարի 13, 1888(1888-02-13)[1][2][3][…], Կալենցի - նոյեմբերի 1, 1968(1968-11-01)[4][1][2][…], Աթենք, Հունաստան[4]), հույն քաղաքական գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ 1915 թվականին Լեսբոս կղզու նոմարքոսն էր, 1917-1920 թվական թթ.՝ Քիոս կղզու գլխավոր նահանգապետը։ 1923-1933 թթ. մտել է կառավարության կազմի մեջ։ Մետաքսասի ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1936 թ. օգոստոսի 4) հետո ձերբակալվել է։ 1944 թ. դարձել է Կահիրեում գտնվող հունական վտարանդի կառավարության պրեմիեր մինիստր։ 1944 թ. Լիբանանում կնքված համաձայնագրից (Հունաստանի քաղաքական տարբեր ուժերի միջև) հետո գլխավորել է «ազգային միասնության» կառավարությունը, որը 1945 թ. զինաթափել և արձակել է հունական ազգային-ազատագրական բանակը (ԷԼԱՍ)։ 1946-1951 թթ. զբաղեցրել է նախարարական մի շարք պաշտոններ, 1954-1957 թթ. լիբերալ կուսակցության առաջնորդն էր։ Հիմնել (1961) և գլխավորել է բուրժուական կուսակցությունների դաշինքը (Կենտրոնի միություն)։ 1963 թ. նոյեմբեր-դեկտեմբերին և 1965 թ. փետրվար-հուլիսին վարչապետ։ 1965 թ. հուլիսին արքունիքի ճնշմամբ հրաժարական է տվել։

Նրա որդին՝ Անդրեաս Պապանդրեուն և թոռը՝ Գեորգիոս Պապանդրեու կրտսերը ևս զբաղեցրել են Հունաստանի վարչապետի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Папандреу Георгиос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Պապանդրեու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130