Արիստիդիս Մորայտինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստիդիս Մորայտինիս
հունարեն՝ Αριστείδης Μωραϊτίνης
Aristeidis Moraitinis 1865 013.JPG
Դրոշ
Հունաստանի վարչապետ
փետրվարի 9, 1863 - փետրվարի 13, 1863
Նախորդող Դիմիտրիոս Վուլգարիս
Հաջորդող Զինովիոս Վալվիս
Հունաստանի վարչապետ
դեկտեմբերի 20, 1867 - հունվարի 25, 1868
Նախորդող Ալեքսանդրոս Կումունդուրոս
Հաջորդող Դիմիտրիոս Վուլգարիս
 
Կուսակցություն՝ Russian Party
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դատավոր
Ազգություն հույն
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 1806 թվական
Ծննդավայր Իզմիր, Հունաստանի թագավորություն
Վախճանի օր 1875 թվական
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece (1822-1978).svg Հունաստան

Արիստիդիս Մորայտինիս (հունարեն՝ Αριστείδης Μωραϊτίνης, 1806, Իզմիր, Հունաստան1875, Աթենք), հույն պետական և քաղաքական գործիչ, իրավաբան:

Երկու անգամ ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը՝ պաշտոնավարելով համապատասխանաբար 1863 և 1867-1868 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստիդիս Մորայտինիսը ծնվել է 1806 թվականին Զմյուռնիայում՝ ժամանակակից Թուրքիայի Իզմիր քաղաքում: Ֆրանսիայում և Իտալիայում սովորել է իրավաբանություն, որից հետո վերադարձել է հայրենիք:

Իր մասնագիտական ուսումնասիրությունների ընթացքում նա հանդիպում է ունեցել Իոանիս Կապոդիստրիայի հետ, ով 1822 թվականին Ռուսական կայսրության արտգործնախարարության պաշտոնի հրաժարականից հետո փոխել էր Արևմտյան Եվրոպայի վերաբերմունքը Հունաստանի ազգային-ազատագրական հեղափոխության և անկախ հունական պետության ստեղծման գաղափարի վերաբերյալ[1]:

Մորայտինիսին հաջողվեց համեզել Իոանիսին, որպեսզի նա չվերադառնա Զմյուռնիա, քանի որ տեղի հույները հալածանքների էին ենթարկվում թուրքերի կողմից: Այսպիսով Արիստիդիսը որոշակի դերակատարություն է ունեցել Հունաստանի անկախության հռչակման մեջ: 1827 թվականին Հունաստանի կառավարության հրամանագրով Արիստիդիս Մորայտինիսը նշանակվել է Լակոնիայի առաջին ատյանի դատարանի դատավոր:

Արիստիդիսը շարունակել է իր իրավաբանական կարիերան անկախ պետականության պայմաններում՝ Օտտոն I դրածո թագավորի կառավարման տարիներին: Անկախության հռչակումից որոշ ժամանակ անց սպանվում է Մարայտինիսի գործընկեր և գահի հավակնորդ Իոաննիս Կապոդիստրիան, սակայն այս հանգամանքը չի խանգարում վերջինիս 1843 թվականին դառնալ Հունաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Ավելի ուշ Արիստիդիսը տեղափոխվում է վերաքննիչ վարչական դատարան: 1833-1844 թվականներին նա հարել է Հունաստանի այսպես կոչված «ռուսական կուսակցությանը»[2]: 1861 թվականին դարձել է Հունաստանի գերագույն դատարանի՝ Արեոպագոսի նախագահ:

Արիստիդիսի որդու՝ Պերիկլես Մորայտինիսի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտոն I Բավարացու վարած բացարձակապետական կամ աբսոլյուտիզմի քաղաքականությունը համահունական բազմաթիվ ապստամբությունների առիթ դարձավ 1862 թվականին: Արիստիդիսի որդին՝ լեյտենանտ Պերիկլես Մորայտինիսը, ծառայում էր Հունաստանի Սիրոս կղզում: Ծառայության ընթացքում նա ծանոթանում է Նիկոլաոս Լեոտսակոսի հետ, ով իր բնույթով եղել է ծայրահեղ հակամիապետական կեցվածքի տեր անձնավորություն: Նաֆպլիոնում ապստամբություն կազմակերպելուց հետո Լեոտսակոսն ու Մորայտինիսը որոշում են հեղափոխություն կազմակերպել Սիրոսում: Փետրվարի 27-ին կղզու փոքրիկ մի կայազոր համախմբվեց հեղափոխության կարմիր դրոշի ներքո[3]: Հեղափոխականները վայելում էին տեղի բնակիչների համակրանքը: Նույն թվականին Սիրոսի քաղբանտարկյալներն ու զինված քաղաքացիներն ազատ են արձակվել:

«Օտտոն» և «Կարտերիա» շոգենավերը շրջափակել են կղզին, որը ստիպել է հեղափոխականներին տեղափոխվել Տինոս: Այստեղ տեղի է ունեցել դիմադրություն, որի արդյունքում հեղափոխականները ստիպված են լինում «Կարտերիա» շոգենավով փախչել Կիթնոս: Շուտով Աթենքի ոստիկանությունը ուղևորվել է դեպի Կիթնոս՝ ապստամբությունը սանձելու նպատակով: Այստեղ ևս տեղի են ունեցել մարտեր ազատարարների և ոստիկանության միջև, որի արդյունքում Լեոտսակոսի, Մորայտինիսի և 19-ամյա երիտասարդ լեյտենանտ Սկարվելիսի կողմնակիցներից ողջ են մնացել ընդամենը 18 մարդ: Վերջիններիս մերժել են հանձնվելու գաղափարը և վերջին մարտի ժամանակ զոհվել: Երեք մարտիրոսների և նրանց կողմնակից հեղափոխականների մահը արագացրել է Օտտոն I-ի իշխանության տապալման և գահընկեց լինելու գործընթացը: Երեք ազատատենչ սպաների լուսանկարները շատ արագ տարածվել են ամբողջ Հունաստանում[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Παναγιώτης Πασπαλιάρης, Μεγάλοι Έλληνες, Ιωάννης Καποδίστριας, σελ 116, ISBN 978-960-6845-32-1
  2. Στέφανος Παπαγεωργίου, Από το Γένος στο Έθνος 1821—1862, ISBN 960-02-1769-6
  3. Δημήτρης Φωτιάδης, Ή Έξωση του Όθωνα, Πολιτικές καί Λογοτεχνικές Εκδόσεις 1965, σελ. 381.
  4. Τριαντάφυλος Α. Γεροζήσης, Το Σώμα των αξιωματικών και η θέση του στη σύγχρονη Ελληνική κοινωνία (1821—1975), εκδ. Δωδώνη, ISBN 960-248-794-1