Կոստաս Սիմիտիս
| Կոստաս Սիմիտիս | |
| Կուսակցություն՝ | Համահունական սոցիալիստական շարժում |
|---|---|
| Կրթություն՝ | Մարբուրգի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, համալսարանի դասախոս, փաստաբան, պետական գործիչ և իրավաբան |
| Դավանանք | ուղղափառություն |
| Ծննդյան օր | հունիսի 23, 1936[1][2] |
| Ծննդավայր | Պիրեյոս, Հունաստան |
| Վախճանի օր | հունվարի 5, 2025[3][4] (88 տարեկան) |
| Վախճանի վայր | , Կորինթոս, Հունաստան[5][6][7][…] |
| Թաղված | Աթենքի առաջին գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Georgios Simitis? |
| Ամուսին | Daphni Simitis? |
| Կայք՝ | costas-simitis.gr |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Կոստաս Սիմիտիս (հուն․՝ Κωνσταντίνος Σημίτης , հունիսի 23, 1936[1][2], Պիրեյոս, Հունաստան - հունվարի 5, 2025[3][4], , Կորինթոս, Հունաստան[5][6][7][…]), հույն քաղաքական գործիչ, Հունաստանի նախկին վարչապետ։ 1996-2004 թվականներին Համահունական սոցիալիստական շարժման առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմիտիսը ծնվել է 1936 թվականի հունիսի 23-ին, Պիրեյոսում։ Նա Գերմանիայի Մարբուրգի համալսարանում սովորել է իրավունք, իսկ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ տնտեսագիտություն։ Ամուսնացած է Դաֆնի Արկադիուի հետ, ունի երկու դուստր։ Որպես պրոֆեսոր իր դասախոսական գործունեությունը սկսել է Գերմանիայի Կոնստանցայի համալսարանում։
1965 թվականին վերադարձել է Հունաստան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում ռազմական ռեժիմի դեմ պայքարին (1967-1974), դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ 1969 թվականին լքել է երկիրը և տեղափոխվել Գերմանիա։ Նրա կինը երկու ամիս անցկացրել է ճաղերի հետևում։ 1970 թվականին Սիմիտիսը դարձել է Գերմանիայում ստեղծված Համահունական ազատագրական շարժման անդամ։
1974 թվականին վերադարձել է Հունաստան և դարձել Համերկրային սոցիալիստական շարժում կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նա ընտրվել է կուսակցության գործադիր բյուրոյի և կենտրոնական կոմիտեի անդամ։ 1977 թվականից պրոֆեսոր էր Աթենքի Պանդիոն համալսարանում։ 1981 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո նշանակվել է գյուղատնտեսության նախարար։ Տարբեր ժամանակներում եղել է ազգային Էկոնոմիկայի, կրթության և արդյունաբերության նախարարներ։
1996 թվականի հունվարի 18-ին Անդրեաս Պապանդրեուի պաշտոնաթողությունից հետո, նա Համերկրային սոցիալիստական շարժման խորհրդարանական խմբի կողմից ընտրվել է վարչապետ։ Նույն թվականի հունիսի 30-ին Համերկրային սոցիալիստական շարժման 4-րդ համագումարում, Սիմիտիսն ընտրվեց կուսակցության նախագահ։ Կուսակցությունը հաղթեց 1996 թվականի սեպտեմբերի 22-ի խորհրդարանական ընտրություններում, և Սիմիտիսը կրկին ընտրվեց վարչապետ։ Հինգերորդ Կոնգրեսում (1999) կրկին ընտրվել է կուսակցության նախագահ։ 2000 թվականի ապրիլի 9-ի ընտրություններում Սիմիտիսը և իր կուսակցությունը հաղթեցին ձայների շատ չնչին տարբերությամբ։ 2001 թվականի հոկտեմբերին կուսակցության 6-րդ համագումարում Սիմիտիսը վերընտրվել է կուսակցության նախագահ։
2004 թվականի հունվարի 7-ին Կոստաս Սիմիտիսը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին։ 2004 թվականի փետրվարի 8-ին Գեորգիոս Պապանդրեուն ընտրվեց կուսակցության նախագահ։ Չնայած Պապանդրեուի ժողովրդականությանը, 2004 թվականի մարտի 7-ի ընտրություններում հաղթել է պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, և վարչապետ է դարձել Կոստաս Կարամանլիսը։
Կոնստանտինոս Սիմիտիսը 2003 թվականի առաջին կեսին Եվրոպական խորհրդի նախագահն էր` որպես Հունաստանի վարչապետ։
2009 թվականին Կոստաս Սիմիտիսը հայտնվել է Հունաստանում «Siemens» ընկերության հետ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ 2011 թվականի հունվարին խորհրդարանական քննչական հանձնաժողովը հրապարակել է Սիմիտիսի գլխավորած կառավարության նախկին նախարարների քրեական պատասխանատվության վերաբերյալ հանձնարարականները[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Κώστας Σημίτης: Πέθανε ο πρώην πρωθυπουργός σε ηλικία 88 ετών (հուն.) — Πρώτο Θέμα, 2025.
- 1 2 L’ex-premier ministre socialiste Costas Simitis, artisan de l’entrée de la Grèce dans la zone euro, est mort (ֆր.) — 2025.
- 1 2 https://www.naftemporiki.gr/politics/1873262/nosokomeio-korinthoy-i-anakoinosi-gia-ton-thanato-toy-kosta-simiti
- 1 2 https://www.kathimerini.gr/society/563403556/thanatos-kosta-simiti-i-anakoinosi-toy-nosokomeioy-korinthoy
- 1 2 https://www.protothema.gr/greece/article/1583915/ti-leei-o-dioikitis-tou-nosokomeiou-korinthou-gia-ton-thanato-tou-kosta-simiti
- ↑ Արխիվացված 2019-08-04 Wayback Machine Report on Siemens to Parliament on Monday, 24-01-2011, ana-mpa
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ով ով է ՆԱՏՕ-ում, Կոստաս Սիմիտիս (անգլ.)
- Կոստաս Սիմիտիս (հուն.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Սիմիտիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Հունիսի 23 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Պիրեյ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 2025 մահեր
- Հունաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունաստանի վարչապետներ
- Հույն տնտեսագետներ
- Հույն իրավաբաններ
- Հունաստանի քաղաքական գործիչներ
- Հունաստանի նախարարներ
- Կուսակցությունների առաջնորդներ