Գեորգիոս Պապանդրեու
Գեորգիոս Պապանդրեու (Γεώργιος Παπανδρέου) (փետրվարի 13, 1888[1][2][3][…], Կալենցի - նոյեմբերի 1, 1968[4][1][2][…], Աթենք, Հունաստան[4]), հույն քաղաքական գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ 1915 թվականին Լեսբոս կղզու նոմարքոսն էր, 1917-1920 թվական թթ.՝ Քիոս կղզու գլխավոր նահանգապետը։ 1923-1933 թթ. մտել է կառավարության կազմի մեջ։ Մետաքսասի ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1936 թ. օգոստոսի 4) հետո ձերբակալվել է։ 1944 թ. դարձել է Կահիրեում գտնվող հունական վտարանդի կառավարության պրեմիեր մինիստր։ 1944 թ. Լիբանանում կնքված համաձայնագրից (Հունաստանի քաղաքական տարբեր ուժերի միջև) հետո գլխավորել է «ազգային միասնության» կառավարությունը, որը 1945 թ. զինաթափել և արձակել է հունական ազգային-ազատագրական բանակը (ԷԼԱՍ)։ 1946-1951 թթ. զբաղեցրել է նախարարական մի շարք պաշտոններ, 1954-1957 թթ. լիբերալ կուսակցության առաջնորդն էր։ Հիմնել (1961) և գլխավորել է բուրժուական կուսակցությունների դաշինքը (Կենտրոնի միություն)։ 1963 թ. նոյեմբեր-դեկտեմբերին և 1965 թ. փետրվար-հուլիսին վարչապետ։ 1965 թ. հուլիսին արքունիքի ճնշմամբ հրաժարական է տվել։
Նրա որդին՝ Անդրեաս Պապանդրեուն և թոռը՝ Գեորգիոս Պապանդրեու կրտսերը ևս զբաղեցրել են Հունաստանի վարչապետի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 4 Папандреу Георгиос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Պապանդրեու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 130)։ |
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1968 մահեր
- Աթենք քաղաքում մահացածներ
- Աթենքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունաստանի վարչապետներ
- Հունաստանի արտաքին գործերի նախարարներ
- Հույն հակակոմունիստներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Հունաստանի քաղաքական գործիչներ
- Հույն տնտեսագետներ
- Հույն դիվանագետներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին