Ալեքսանդրոս Կումունդուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրոս Կումունդուրոս
հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος
Koumoundouros.png
Հունաստանի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հունաստանի ազգայնական կուսակցություն
Կրթություն՝ Աթենքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն Հունաստան Հունաստան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1817[1][2]
Ծննդավայր Կամպոս, West Mani Municipality, Պելոպոնես, Հունաստան
Վախճանի օր փետրվարի 26, 1883(1883-02-26)[2]
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Գերեզման Աթենքի առաջին գերեզմանատուն
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Greece (1822-1978).svg Հունաստան
 
Ինքնագիր Alexandros Koumoundouros - ypografi.JPG

Ալեքսանդրոս Կումունդուրոս (հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος, նոյեմբերի 20, 1817, Մանի թերակղզի - փետրվարի 26, 1883, Աթենք), հույն քաղաքական գործիչ և դիվանագետ, Հունաստանի ազգայնական կուսակցության անդամ:

1865 թվականից՝ Հունաստանի թագավորության վարչապետ: Համարվում է հույն ռազմական գործիչ և գեներալ Կոնստանտինոս Կումունդուրոսի և Հունաստանի քաղաքագետ Սպիրիդոն Կումունդուրոսի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1817 թվականի նոյեմբերի 20-ին Հունաստանի հարավում գտնվող Կամպոս գյուղում: Ավարտել է Աթենքի պետական համալսարանը և ստացել է դիվանագետի որակավորում:

1850 թվականից Ալեքսանդրոս Կումունդուրոսը Հունաստանի խորհրդարանի անդամ է, որը շուտով աչքի է ընկնում իր հռետորական տաղանդով: 1855 թվականին նա եղել է պալատի նախագահ և ապա որոշ ժամանա զբաղեցրել ֆինանսների նախարարի պաշտոնը: Հեղափոխությունից հետո նա դարձել է Հունաստանի թագավորության արդարադատության նախարար, կրոնական գործերի նախարար, կրթության նախարար և վերջում՝ ներքին գործերի նախարար:

1865 թվականի մարտի 14-ին Կումունդուրոսը առաջին անգամ դարձել է կառավարության ղեկավար՝ ընտրվելով Հունաստանի վարչապետ: Դրանից հետո նա դարձել է երկրի վարչապետ ևս յոթ անգամ:

Մահացել է 1883 թվականի փետրվարի 26-ին մայրաքաղաք Աթենքում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]