Անտոնիս Սամարաս
| Անտոնիս Սամարաս Αντώνης Σαμαράς | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 23, 1951[1][2][3][…] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | հունարեն |
| Կրոն | Հունական ուղղափառ եկեղեցի |
| Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց (1976), Ամհերստի քոլեջ (1974) և Աթենքի քոլեջ (1970) |
| Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և դիվանագետ |
| Ամուսին | Georgia Kritikou? |
| Ծնողներ | հայր՝ Կոնստանտինոս Սամարաս, մայր՝ Լենա Զաննաս |
| Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի վարչապետ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, Հունաստանի ֆինանսների նախարար, Minister of Culture of Greece?, Ընդդմիմության առաջնորդ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, Ընդդմիմության առաջնորդ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, President of the New Democracy? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող |
| Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ, Նոր ժողովրդավարություն, Political Spring? և Նոր ժողովրդավարություն |
| Երեխաներ | Lena Samara? և Kostas Samaras? |
| Ստորագրություն | |
Անտոնիս Սամարաս (հուն․՝ Αντώνης Σαμαράς, մայիսի 23, 1951[1][2][3][…], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, 2012 թվականից Հունաստանի վարչապետն, միևնույն ժամանակ՝ «Նոր ժողովրդավարության» կուսակցության (ՆԺԿ) առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Աթենքում, սովորել է իր մորական պապի հոր և նրա աներոջ հիմնած դպրոցում։ 1976 թվականին տնտեսագետի որակավորում է ստացել Հարվարդի համալսարանում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիս Սամարասի հայրը եղել է սրտաբանության պրոֆեսոր, մայրը՝ գրող Պենելոպե Դելտայի թոռնուհին։ Եղբայրը ճարտարապետ է։ Հորեղբայրը՝ Գեորգ Սամարասը 1950-ական և 60-ական թվականներին երկար ժամանակ եղել է խորհրդարանի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ դուստր և որդի։
Քաղաքական գործունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի խորհրդարանի անդամ է դարձել 1977 թվականից, այնուհետև զբաղեցրել է նախարարի պաշտոններ՝ 1989 թվականից՝ ֆինանսների, իսկ 1990-1993 թվականներին Կոնստանտինոս Միցոտակիսի ՆԺԿ կառավարության կազմում՝ արտաքին գործերի։
1992 թվականին նախարարի պաշտոնից ազատվելուց հետո հիմնել է իր «Քաղաքական գարուն» կուսակցությունը, որն ուներ ՆԺԿ-ից դեպի աջ կողմնորոշված դիրք։ 1993 թվականին խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացավ ձայների 4,9 %-ը․ ձեռք բերելով խորհրդարանի տասը տեղերը։ 1994 թվականի եվրախորհրդարանի ընտրություններում ունեցավ 8,7 % արդյունք և ստացավ երկու տեղ։
Քաղաքական գարունը չմասնակցեց 2000 թվականի օրենսդրական ընտրություններին և Սամարասը քաղաքական աջակցություն ցուցաբերեց ՆԺԿ-ին։ 2004 թվականի ընտրություններից առաջ լուծարելով իր կուսակցությունը, միացավ ՆԺԿ-ին և ընտրվեց եվրախորհրդարանի անդամ։
2007 թվականին ընտրվեց Հունաստանի խորհրդարանի անդամ, իսկ 2009 թվականին նշանակվեց մշակույթի նախարար։
«Նոր ժողովրդավարության» նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո ՆԺԿ-ի նախագահ Կոստաս Կարամանլիսը հրաժարվեց կուսակցության նախագահի դիրքից, նոյեմբերի 29-ին Սամարասն ընտրողների ձայների 50,18 % արդյունքով դարձավ կուսակցության նախագահ։
Siemens ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալների շարքից հետո Սամարասը հայտարարեց «Նոր ժողովրդավարության» դրա հետ կապ ունեցած կուսակցականներից մաքրելու մասին[4]։
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի արտահերթ ընտրություններից հետո հունիսի 20-ին նշանակվել է Հունաստանի վարչապետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Greek deputy quits ruling coalition party». Reuters. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիս Սամարաս» հոդվածին։ |
| ||||||||||||||