Դիմիտրիոս Վալվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմիտրիոս Վալվիս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1814(1814-05-08)
ԾննդավայրՄեսոլոնգիոն, Մեսոլոնգիոն
Մահացել էնոյեմբերի 30, 1892(1892-11-30) (78 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավաբան և դատավոր
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի վարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
Փրկչի շքանշանի Մեծ խաչ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Valvis Dimitrios Վիքիպահեստում

Դիմիտրիոս Վալվիս (հուն․՝ Δημήτριος Βάλβης, մայիսի 8, 1814(1814-05-08), Մեսոլոնգիոն, Մեսոլոնգիոն - նոյեմբերի 30, 1892(1892-11-30), Աթենք, Հունաստան), 19-րդ դարի հույն իրավաբան և քաղաքական գործիչ։ 1886 թվականին կարճ ժամանակով դարձել Է Հունաստանի վարչապետ։

Հունաստանի վարչապետ Զինովիոս Վալվիսի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիոս Վալվիսը ծնվել է 1808 թվականի մայիսի 8-ին (ըստ որոշ աղբյուրների՝ 1814 թվականին) Մեսոլոնգիոն քաղաքում, հոգևորական Իոաննիս Վալվիսի ընտանիքում[1]։ 1821-1829 թվականների անկախության պատերազմի տարիներին Մեսոլոնգիոնը երեք անգամ պաշարել է Օսմանյան բանակը՝ 1822 , 1823 և 1825-1826 թվականներին։

Նրա հայրը՝ քահանան Իոաննիս Վալվիսը և հորեղբայրը, ինչպես նաև քահանաներ Վալվիսը և Զաֆիրիս Վալվիսը, մասնակցել են քաղաքի պաշտպանությանը երեք հարձակումների ժամանակ։ Երրորդ պաշարման հենց սկզբում դեռահաս Դիմիտրիոս Վալվիսը հոր կողմից ուղարկվեց Կալամոս կղզի, որը գտնվում էր բրիտանական տիրապետության տակ, իսկ այնտեղից՝ Իտալիա, որտեղ ապրում էր նրա քեռին՝ Սպիրիդոն Վալվիսը[2], որտեղ էլ ուսումնասիրել է իրավագիտություն։ 1826 թվականի ապրիլին, քաղաքի սովից հյուծված և ուժասպառ պաշտպանները հուսահատ փորձեցին ճեղքել շրջափակման օղակը, որի ընթացքում զոհվեցին քահանաներ Պանթոլեոն և Զաֆիրիս Վալվիսը։ Իոաննիս Վալվիսը եղել է քաղաքի վերջին պաշտպանների շարքում, որոնց ղեկավարում էր եպիսկոպոս Հովսեփը (Ռոգոն)։

Եպիսկոպոս Հեվսեփը և քահանա Իոաննիս Վալվիսը 3 օր պաշտպանում էին հողմաղացը, որից հետո իրենց պայթեցին այդտեղ հարձակվող թուրքերի հետ[3]։ Դիմիտրիոս Վալվիսը, ինչպես նաև եղբայրը՝ Զինովիոսը, Պիզայում սովորում էին իրավագիտություն։ Վալվիսը հայրենիք է վերադարձել 1834 թվականին՝ պատերազմի ավարտից և Հունական պետության վերակենդանացված անկախությունից հետո։ Այդ ժամանակ Հունաստանի գահն անցնում է Բավարիայի իշխան Օտտոն I-ին, իսկ Վալվիսը իր գործունեությունը շարունակում է բավարական դատական մարմիններում։ 1872 թվականին Վալվիսը դառնում է Արեոպագոսի (Գերագույն դատարան) նախագահ և այս պաշտոնում մնում մինչև 1885 թվականը։ Որպես Գերագույն դատարանի նախագահ՝ 1874 թվականինին գլխավորում է Արտակարգ դատարանը, և հենց իր որոշմամբ սիմոնիայի համար ազատազրկվում են Դիմիտրիոս Վուլգարիսի կառավարության նախկին անդամները։

Քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով արքա Գեորգիոս I-ը 1886 թվականի մայիսի 3-ին Վալվիսին նշանակում է երկրի վարչապետ։ Վալվիսը մնում է վարչապետի պաշտոնում ընդամենը մի քանի օր, որից հետո նա վերադառնում է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնին։ Դիմիտրիոս Վալվիսին շնորհվել է Փրկչի շքանշանի Մեծ խաչ։

Դիմիտրիոս Վալվիսը մահացել է 1892 թվականի նոյեմբերի 30-ին Աթենքում[4]։ Նա թաղված է Աթենքի առաջին գերեզմանատանը։ Դիմիտրիոս Վալվիսը ամուսնացած չէր և երեխաներ չուներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]