Ձաննիս Ձաննետակիս
Ձաննիս Ձաննետակիս | |
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1927[1] |
Ծննդավայր | Յիտիոն, Municipality of East Mani |
Վախճանի օր | ապրիլի 1, 2010[2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ձաննիս Ձաննետակիս (հուն․՝ Τζαννής Τζαννετάκης, սեպտեմբերի 13, 1927[1], Յիտիոն, Municipality of East Mani - ապրիլի 1, 2010[2], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, Հունաստանի վարչապետը 1989 թվականին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործունեությունը սկսել է ծովային նավատորմում։ Ռազմածովային ակադեմիայի ավարտից հետո եղել է ծովային սպա։ 1967 թվականի ռազմական հեղաշրջման հաջորդ օրը Գեորգիոս Պապադոպուլոսի գլխավորությամբ ազատվել է զինվորական ծառայությունից՝ ի նշան «սև գնդապետների» խունտայի իշխանության գալու դեմ բողոքի։ 1969 թվականին և 1971 թվականին եղել է կալանքի տակ։ Հետո՝ արտագաղթի։
1974 թվականին ռազմական ռեժիմի անկումից հետո անդամագրվել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը։
1974-1977 թվականին եղել է Հունաստանի զբոսաշրջության ազգային կազմակերպության (EOT) գլխավոր քարտուղար։
1977-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։
Եղել է «Նոր ժողովրդավարության» հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար, ինչպես նաև ավելի ուշ բազմիցս կուսակցական ընտրարշավների ղեկավար (1989, 1993 և 1996 թվականներ)։
1980-1981 թվականներին եղել է հասարակական աշխատանքների նախարար։
1989 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է կոալիցիոն կառավարության վարչապետը[3]՝ «Սինասպիզմոս» ձախ միավորման հետ, և միաժամանակ Հունաստանի արտաքին գործերի նախարարը և զբոսաշրջության նախարարը։
1989-1990 թվականներին՝ պաշտպանության նախարար, զբոսաշրջության նախարար։
1990-1993 թվականներին եղել է Կոնստանտինոս Միցոտակիսի կառավարությունում վարչապետի տեղակալ, միաժամանակ 1990-1991 թվականներին եղել է Հունաստանի մշակույթի նախարար։
Լինելով մշակույթի նախարար՝ Ձաննիս Ձաննետակիսը պաշտպանում էր Միջազգային Դելֆիական խաղեր անցկացնելու գաղափարը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձաննիս Ձաննետակիսը մահացել է 2010 թվականին Աթենքում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 http://article.wn.com/view/2010/04/01/Former_Greek_prime_minister_Tzannis_Tzannetakis_dies_at_82_p/
- ↑ «CABINET»։ // kolumbus.fi։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-4-3(անգլ.)
- ↑ «Скончался бывший премьер-министр Греции Дзаннис Дзаннетакис»։ // greecetoday.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-4-3
|