Գեորգիոս Կունդուրիոտիս
| Գեորգիոս Կունդուրիոտիս Γεωργιος Κουντουριώτης | |||
| Կունդուրիոտիսը 1845 թվականին | |||
| |||
|---|---|---|---|
| Կուսակցություն՝ | Հունաստանի ֆրանսիական կուսակցություն | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նավատեր | ||
| Ծննդյան օր | 1782[1][2] | ||
| Ծննդավայր | Իդրա, Իդրա, Կղզիներ, Ատիկա, Հունաստան | ||
| Վախճանի օր | 1858[1][2] | ||
| Վախճանի վայր | Աթենք, Հունաստան | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Անդրեաս-Անագնոստիս Կունդուրիոտիս | ||
| Զավակներ | Անդրեաս Կունդուրիոտիս, Թեոդորոս Կունդուրիոտիս, Մարիա Կունդուրիոտի և Կալիոպի Կունդուրիոտիս | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Գեորգիոս Կունդուրիոտիս (հուն․՝ Γεώργιος Κουντουριώτης , 1782[1][2], Իդրա, Իդրա, Կղզիներ, Ատիկա, Հունաստան - 1858[1][2], Աթենք, Հունաստան), հույն նավապետ և պետական գործիչ, որը 1848 թվականի մարտի 4-ից մինչև հոկտեմբերի 15-ը զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգիոս Կունդուրիոտիսը ծնվել է 1782 թվականին Օսմանյան Կայսրության Իդրա կղզի-քաղաքում։ Նրա եղբայրը՝ Լազարոս Կունդուրիոտիսը, եղել է նավապետ, ինչպես նաև մասնակցել է Հունաստանի ազգային-ազատագրական պայքարին։
Գեորգիոսի պապը՝ Պավլոսը, եղել է Առաջին բալկանյան պատերազմի հերոս, որը հետագայում դարձել է Հունաստանի առաջին հանրապետության առաջին նախագահ։
Գեորգիոսը լայն գործունեություն է ծավալել Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի շրջանում և նույնիսկ պայքարի համար նվիրաբերել է իր նավերը։ Եղել է Հունաստանի հեղափոխության գործադիր կոմիտեի անդամ։ Անկախությունից հետո եղել է Ժամանակակից Հունաստանի հիմնադիր Իոանիս Կապոդիստրիայի գրասենյակի անդամ։
Եղել է Հունաստանում ֆրանսիական ազդեցության կողմնակիցը։ Դա հիմնականում պայմանավորված էր Հունաստանում ռուսական և անգլիական ուժերի հանդեպ նրա ունեցած հակակրանքով։ Ֆրանսիական կուսակցության թեկնածու Օտտոն I-ի կառավարման ընթացքում նա եղել է Հունաստանի վարչապետ։
Մահացել է 1858 թվականին Աթենքում։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кондуриоти, Георг // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Կունդուրիոտիս» հոդվածին։ |
| ||||||||||
