Ծնվել է Մեսոլոնգիոնում, քաղաքագլխի ընտանիքում։ Փարիզում և Լոնդոնում կրթություն ստանալուց հետո նա դարձել է Իոնյան կղզիների նահանգապետ Ֆրեդերիկ Նորտի անձնական քարտուղարը։ Ազատագրական պատերազմի ժամանակ զբաղեցրել է կարևոր վարչական և դիվանագիտական տարբեր պաշտոններ։ 1826 թվականին եղել է ժամանակավոր կառավարության անդամ, 1827 թվականին՝ Ազգային Ժողովի անդամ Տրոյզենում, ինչպես նաև՝ 1832 թվականին՝ Խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար։ Հաջորդ տարի ընտրվել է Հունաստանի վարչապեստ։ Եռակի անգամ եղել է Լոնդոնում Հունաստանի դեսպանը (1835—1838, 1841—1843, 1850—1861), իսկ 1850 թվականին՝ արտակարգ և լիազոր դեսպանը Փարիզում։
Αντώνης Μακρυδημήτρης, Οι υπουργοί των εξωτερικών της Ελλάδας 1829-2000, εκδ.Καστανιώτης, Αθήνα, 2000, σελ.43-44
Κωνσταντίνος Δημαράς, «Σπυρίδων Τρικούπης», στο: Κ.Θ.Δημαράς, Σύμμικτα Α' Από την παιδεία στην λογοτεχνία, (επιμ.Αλέξης Πολίτης), Σπουδαστήριο Νέου Ελληνισμού, Αθήνα, 2000, σελ.121-122