Գեորգիոս Պապանդրեու (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգիոս Պապանդրեու
George Papandreou (junior).jpg
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում և Movement of Democratic Socialists?
Կրթություն՝ Ամհերստի քոլեջ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Ստոկհոլմի համալսարան և King City Secondary School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և սոցիոլոգ
Ազգություն հույն
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 16, 1952(1952-06-16) (67 տարեկան)
Ծննդավայր Սեյնթ Փոլ, ԱՄՆ
Դինաստիա Q47008168?
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Հայր Անդրեաս Պապանդրեու
Մայր Մարգարետ Չանտ-Պապանդրեու
 
Կայք՝ papandreou.gr
 
Պարգևներ

Թագի դաշինքի մեծ խաչ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Երեք աստղերի շքանշան, Սպիտակ աստղի առաջին աստիճանի շքանշան, Պերի արևի օդենի մեծ խաչ և «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ

Գեորգիս Պապանդրեու (հուն․՝ Γεώργιος Παπανδρέου (νεότερος), հունիսի 16, 1952(1952-06-16), Սեյնթ Փոլ, ԱՄՆ), հույն պետական և քաղաքական գործիչ, 2009-2011 թվականներին եղել է Հունաստանի վարչապետ։ 2006 թվականից (վերընտրվել է 2012 թվականին) Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը:

Նրա հայրն ու պապը նույնպես եղել են Հունաստանի վարչապետ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքում, Անդրեաս Պապանդրեուի ընտանիքում, որն այդ ժամանակ դասավանդում էր տեղական համալսարանում։ Նրա մայրը՝ Մարգարեթ Պապանդրեուն (ի ծնե Չանտ) ծագումով ամերիկացի է։ Գեորգիոս Պապանդրեուն ուսանել է Ամհերսթի քոլեջում (որտեղ նրա հանրակացարանի հարևանը եղել է Ադոնիս Սամարասը), Ստոկհոլմի համալսարանում, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում և Հարվարդի համալսարանում: Հունաստանում ռազմական բռնապետության ռեժիմի անկումից հետո Պապանդրեուի ընտանիքը վերադարձել է հայրենիք, որտեղ Անդրեաս Պապանդրեուն արագ դարձել է ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիոս Պապանդրեուն միացել է Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությանը, որը գլխավորում էր նրա հայրը։ 1984 թվականին առաջին անգամ ընտրվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: 1981 թվականից Գեորգիոս Պապանդրեուն մշտապես ընտրվել է Հունաստանի խորհրդարանի անդամ։ Բազմիցս եղել է կառավարությունում՝ հոր ղեկավարությամբ։ 1985 թվականին եղել է Մշակույթի նախարարության պետական քարտուղարի տեղակալ։ 1988-1989 և 1994-1996 թվականներին եղել է կրթության և կրոնական հարցերի նախարար։ 1993-1994 թվականներին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Հոր մահից հետո կարիերան շարունակել է կառավարությունում և Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունում։ 1996-1999 թվականներին Կոնստանտինոս Սիմիտիսի առաջին կաբինետում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1999 թվականին ստացել է արտաքին գործերի նախարարի և միաժամանակ Սուրբ Աթոն լեռան մարզպետի պորտֆելը։ Այդ պաշտոններում մնացել է մինչև 2004 թվականը՝ սոցիալիստական կառավարության հրաժարականը: 2004 թվականին նա զբաղեցրել է նաև Աթենքում 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համակարգման լիազոր նախարարի պաշտոնը:

2004 թվականին Գեորգիոս Պապանդրեուն ընտրվել Է Համերկրային սոցիալիստական շարժում կուսակցության նախագահ։ Նրա ղեկավարությամբ երկու անգամ անընդմեջ կուսակցությունը պարտություն է կրել՝ 2004 և 2007 թվականների համընդհանուր ընտրություններում: 2009 թվականի հոկտեմբերի 4-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ և իրավունք ստացավ ձևավորել միակուսակցական կառավարություն:

Հունաստանի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 6-ի երդման արարողությունը։

2009 թվականի հոկտեմբերի 6-ին Գեորգիոս Պապանդրեուն ստանձնել է երկրի նոր վարչապետի պաշտոնը։ Երդումն ընդունել է Հունաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հիերոնիմոս 2-րդը՝ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի ներկայությամբ[1]։

Նույն օրը հրապարակվել է նոր կառավարության կազմը, որտեղ Գեորգիոս Պապանդրեուն թողել է արտաքին գործերի նախարարի և Սուրբ Աթոն լեռան նահանգապետի պաշտոնը[2]։

Նույն օրը հրապարակվել է նոր կառավարության կազմը, որտեղ Գեորգիոս Պապանդրեուն զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի և Սուրբ Աթոն լեռան նահանգապետի պաշտոնը։

2011 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին[3]։

2015 թվականի հունվարի 3-ին Պապանդրեուն մի քանի համախոհներով, լքելով Համահունական սոցիալիստական շարժում կուսակցության շարքերը, հայտարարել է «Ժողովրդավարական սոցիալիստների շարժում» նոր կուսակցության ստեղծման մասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]