«Էդուարդ Մեյեր»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Գերմանացի եգիպտագետներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 21. | Տող 21. | ||
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ]] |
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ]] |
||
[[Կատեգորիա:Գերմանացի եգիպտագետներ]] |
[[Կատեգորիա:Գերմանացի եգիպտագետներ]] |
||
[[Կատեգորիա:Նիդերլանդների թագավորական արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամներ]] |
07:04, 23 Հուլիսի 2021-ի տարբերակ
էդուարդ Մեյեր (գերմ.՝ Eduard Meyer, հունվարի 25, 1855[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական միություն[4][5] - օգոստոսի 31, 1930[4][1][2][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4][5]), գերմանացի պատմաբան։ Հին պատմության պրոֆեսոր Լայպցիգում (1884 թվականից), Բրեսլաուում (Վրոցլավ, 1885 թվականից), Հալլեում (1889 թվականից), Բեռլինում (1902-1923 թվականներին)։
Տարբեր սկզբնաղբյուրների (հնագիտական, վիմագրական, գրական և այլն) հիման վրա ուսումնասիրել է Հին Արևելքի (նաև Հայաստանի), Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմության հարցերը։ Հիմնական աշխատության՝ «Հին ժամանակների պատմության» (հ․ 1-5, 1884-1902) մեջ շարադրել է համաշխարհային պատմությունը՝ Արևելքի հին քաղաքակրթությունների առաջացումից մինչև մ․թ․ա․ 355 թվականը (Սիկիլիայում հույների տիրապետության անկումը)։ Թեև զգալի ուշադրություն է դարձրել տնտեսական և սոցիալական պատմությանը, Մեյերն իր շարադրանքի հիմքում դրել է քաղաքական իրադարձություններն ու պետականության պատմությունը՝ գտնելով, որ պետության ձևն է որոշում ժողովրդի ճակատագիրը։ Ժողովուրդների գաղթերն ու տեղաշարժերը համարել է պատմական զարգացման կարևոր գործոն (օրինակ, Եգիպտոսի նվաճումը հյուքսոսներից, մ․թ․ա․ 12-րդ դարի հնդեվրոպական ցեղերի գաղթերը և այլն)։ Մեյերն իր հին պատմությունը շարադրել է ցիկլիզմի և մոդեռնիզմի տեսությունների դիրքերից։ Հունաստանի պատմության հոմերոսյան ժամանակաշրջանը (մ․թ․ա․ XI-IX դդ․) բնորոշել է իբրև հուն, միջնադար, դասական ու հելլենիստական ժամանակաշրջանը (մ․թ․ա․ V-I դդ․)՝ կապիտալիզմ, իսկ Հռոմի պատմությամբ ավարտվել է հին աշխարհի կապիտալիստական զարգացումը։ Ժխտել է պատմական զարգացման առաջընթաց շարժումը՝ կապիտալիզմը համարելով հասարակության զարգացման բարձրագույն աստիճանը, որի անկումը իբր կհանգեցնի մշակույթի անկման։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мейер Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մեյեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 454)։ |
- Հունվարի 25 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1930 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի պատմաբաններ
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Գերմանացի եգիպտագետներ
- Նիդերլանդների թագավորական արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամներ