«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն
Տող 98. | Տող 98. | ||
Ճակատամարտն սկսվեց հունիսի 23-ին երբ անգլիական բանակը փորձեց հասնել Սթիրլինգ [[Բանոք Բուրն]]ի բարձունքով<ref name=Phillips2011P230>{{harvnb|Phillips|2011|p=230}}</ref>։ Այստեղ սկսվեցին բախումները երկու կողմերի միջև, արդյունքում զոհվեց սըր [[Հենրի դը Բոհուն]]ը, ում սպանեց Ռոբերտ Բրյուսին անձնական մենամարտում<ref name=Phillips2011P230/>։ Էդուարդը շարունակեց իր գրոհը հաջորդ օրը և առերեսվեց շոտլանդական բանակի հիմնական մասի հետ, որը դուրս եկավ Նյու պարկի անտառից<ref name="Phillips 2011 231-232">{{harvnb|Phillips|2011|pp=231–232}}</ref>։ Էդուարդը չէր սպասում, որ շոտլանդացիների հետ կճակատամարտի այստեղ և զորքը գտնվում էր ոչ մարտական դիրքում, նետաձիգները բանակի վերջում, սակայն պետք է լինեին առջևում<ref name="Phillips 2011 231-232"/>։ Հեծելազորին դժվար էր գործել նման պայմաններում և նրանց հետ հեշտությամբ հաշվեհարդար տեսան Ռոբերտի նիզակավորները<ref name=Phillips2011P232>{{harvnb|Phillips|2011|p=232}}</ref>։ Անգլիական բանակն ընկավ քաոսի մեջ և ղեկավարները չկարողացան վերահսկողության տակ վերցնել<ref name=Phillips2011P232/>։ |
Ճակատամարտն սկսվեց հունիսի 23-ին երբ անգլիական բանակը փորձեց հասնել Սթիրլինգ [[Բանոք Բուրն]]ի բարձունքով<ref name=Phillips2011P230>{{harvnb|Phillips|2011|p=230}}</ref>։ Այստեղ սկսվեցին բախումները երկու կողմերի միջև, արդյունքում զոհվեց սըր [[Հենրի դը Բոհուն]]ը, ում սպանեց Ռոբերտ Բրյուսին անձնական մենամարտում<ref name=Phillips2011P230/>։ Էդուարդը շարունակեց իր գրոհը հաջորդ օրը և առերեսվեց շոտլանդական բանակի հիմնական մասի հետ, որը դուրս եկավ Նյու պարկի անտառից<ref name="Phillips 2011 231-232">{{harvnb|Phillips|2011|pp=231–232}}</ref>։ Էդուարդը չէր սպասում, որ շոտլանդացիների հետ կճակատամարտի այստեղ և զորքը գտնվում էր ոչ մարտական դիրքում, նետաձիգները բանակի վերջում, սակայն պետք է լինեին առջևում<ref name="Phillips 2011 231-232"/>։ Հեծելազորին դժվար էր գործել նման պայմաններում և նրանց հետ հեշտությամբ հաշվեհարդար տեսան Ռոբերտի նիզակավորները<ref name=Phillips2011P232>{{harvnb|Phillips|2011|p=232}}</ref>։ Անգլիական բանակն ընկավ քաոսի մեջ և ղեկավարները չկարողացան վերահսկողության տակ վերցնել<ref name=Phillips2011P232/>։ |
||
Էդուարդն անձամբ մարտին չմասնակցեց, սակայն երբ Փեմբրոքի կոմսին պարզ դարձավ, որ պարտված են, նա արագորեն մարտի դաշտից դուրս բերեց թագավորին շոտլանդացիների ճնշման ներքո<ref name=Phillips2011P233>{{harvnb|Phillips|2011|p=233}}</ref>։ Հազիվ փրկված Էդուարդը երդվեց հիմնադրել կարմելիթյան կրոնական տուն [[Օքսֆորդ]]ում, եթե փրկվի<ref name=Phillips2011P233/>։ Պարտությունից հետո Էդուարդը նահանձեց [[Դունբար]], որից հետո նավով գնաց Բարվիք, որից հետո վերադարձավ [[Յորք]]։ Նրա բացակայությամբ Սթիրլինգի ամրոցն արագորեն ընկավ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=233, 238}}</ref>։ |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
09:34, 14 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Էդուարդ II | |
---|---|
Ծնվել է՝ | ապրիլի 25, 1284[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս |
Մահացել է՝ | սեպտեմբերի 21, 1327[1] (43 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Բերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա |
Գլոստերի տաճար | |
Երկիր | Անգլիայի թագավորություն և Ուելս |
Տոհմ | Պլանտագենետներ |
ազնվական և միապետ | |
Հայր | Էդուարդ I[4] |
Մայր | Էլեանոր Կաստիլիացի[4] |
Երեխաներ | Էդուարդ III[4], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի, Ջոան Թաուերցի[4] և Adam FitzRoy?[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Էդուարդ II (ապրիլի 25, 1284[1][2][3][…], Կարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս - սեպտեմբերի 21, 1327[1], Բերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա), նաև անվանում էին Էդուրադ Կարնարվոնացի, Անգլիայի թագավոր 1307 թվականից մինչև իր պաշտոնանկությունը 1327 թվականի հունվարին: Լինելով Էդուարդ I-ի չորրորդ որդին` Էդուարդը դարձավ թագաժառանգ իր ավագ եղբայր Ալֆոնսոյի մահից հետո: 1300 թվականի սկզբին Էդուարդը փոխարինեց իր հորը Շոտլանդիայի դեմ պատերազմում և 1306 թվականին շնորհվեց ասպետի կոչում Ուեստմինստերյան աբբայությունում: Իր հոր մահից հետո Էդուարդը դարձավ թագավոր 1307 թվականին: 1308 թվականին նա ամուսնացավ Ֆրանսիայի հզոր թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի դուստր Իզաբելլայի հետ, որպես երկու թագավորությունների միջև ակնկալվող երկարամյա հաշտության գործարքի մաս:
Էդուարդը շատ մտերմիկ հարաբերություններ ուներ Պիրս Գավեստոնի հետ, ով միացել էր նրանց ընտանիքին 1300 թվականին: Նրա և Գավեստոնի հարաբերությունների խորությունը պարզ չէ, նրանք կարող էին լինել ընկերներ, սիրեցյալներ կամ երդվյալ եղբայրներ: Էդուարդի հարաբերությունները Գավեստոնի հետ ոգեշնչեց Քրիստոֆեր Մառլոին 1592 թվականին գրել Էդուարդ II պիեսը, բացի այդ գրվել են այլ պիեսներ, վեպեր, նկարահանվել են ֆիլմեր և այլն: Այս աշխատությունների մեծ մասում կենտրոնացել են երկու տղամարդկանց սեքսուալ հարաբերությունների վրա: Գավեստոնի իշխանությունը, որպես Էդուարդի սիրեցյալ, ավարտին հասավ Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և այլ բարոնների հետ հարաբերությունների վատթարացման հետ և Էդուարդը ստիպված էր արտաքել նրան: Երբ Գավեստոնը վերադարձավ, բարոնները ստիպեցին Էդուարդին իրականացնել մեծածավալ բարեփոխումներ: Նոր բարոնները մեկուսացրեցին Գավեստոնին, որի պատճառով Էդուարդը չեղարկեց բարեփոխումները և վերադարձրեց իր սիրեցյալին: Էդուարդի զարմիկ Լանքեսթերի կոմսի գլխավորությամբ մի խումբ բարոններ առևանգեցին Գավեստոնին և սպանեցին 1312 թվականին, ինչը բերեց մի քանի տարի տևած զինված ընդհարումների: Անգլիական զորքերը հետ մղվեցին Շոտլանդիայում, որտեղ 1314 թվականին Էդուարդը պարտություն կրեց Ռոբերտ Բրյուսից Բաննոքբըրնի ճակատամարտում: Դրան հաջորդեց լայնամասշտաբ սովը և թագավորի քննադատները վտանգ դարձան նրա իշխանությանը:
Դեսպենսեր ընտանիքը, հատկապես Հյու Դեսպենսեր կրտսերը, դարձան Էդուարդի մոտիկ ընկերները և խորհրդականները, սակայն Լանկեսթերը և շատ այլ բարոններ նվաճեցին Դեսպենսերների հողերը 1321 թվականին և թագավորը ստիպված արտաքսեց նրենց: Էդուարդի գլխավորությամբ սկսվեց կարճաժամկետ ռազմական արշավանք, որի արդյունքում Լանքեսթերը գերևարվեց և սպանվեց: Էդուարդը և Դեսպենսերնրը մեծացրեցին իրենց իշխանությունը` սպանելով թշնամիներին և խլելով նրանց հողերը: Չկարողանալով հաջողության հասնել Շոտլանդիայում` Էդուարդը վերջապես զինադադար կնքեց Ռոբերտի հետ: Ընդդիմադիրները շատացան և երբ Իզաբելլան ուղարկվեց Ֆրանսիա, որպեսզի բանակցի խաղաղության շուրջ, նա դուրս եկավ Էդուարդի դեմ և հրաժարվեց վերադառնալ: Սկզբում Իզաբելլան դաշինք կնքեց արտաքսված Ռոջեր Մորտիմերի հետ և 1326 թվականին փոքր բանակով ներխուժեց Անգլիա: Էդուարդի ռեժիմը անկում ապրեց և նա հեռացավ Ուելս, որտեղ գերի ընկավ նոյեմբերին: Թագավորը ստիպված էր հրաժարվել իր գահից 1327 թվականի հունվարին իր 14-ամյա որդու օգտին: Էդուարդ III-ը դարձավ թագավոր, իսկ Էդուարդ II-ը մահացավ Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ին, հնարավոր է սպանվեց նոր ռեժիմի հրամանով:
Նախապատմություն
Էդուարդ II-ը Էդուարդ I-ի և նրա կին Էլեանոր Կաստիլիացու չորրորդ որդին էր[5]: Նրա հայրը Անգլիայի թագավորն էր և հարավարևմտյան Ֆրանսիայում գտնվող Գասկոնի լորդը, որը ուներ ֆեոդալության կարգավիճակ և ենթարկվում էր Ֆրանսիայի թագավորին[6]: Նրա մայրը Կատիլիայի թագավորական ընտանիքից էր և նրան էր պատկանում հյուսիսային Ֆրանսիայի Պոնտյուի կոմսությունը: Էդուարդ I-ը հաջող ռազմական գործիչ էր, ով ղեկավարել էր բարոնական ապստամբության ճնշումը 1260-ական թվականներին և միացել էր Իններորդ խաչակրաց արշավանքին[7]: 1280-ական թվականներին Էդուարդ I-ը նվաճեց հյուսիսային Ուելսը` իշխանությունից զրկելով բնիկ ուելսցի արքայազներին և 1290-ական թվականներին միջամտեց Շոտլանդիայի քաղաքացիական պատերազմին` տիրելով երկրի իշխանությանը[8]: Նրան ժամանակակիցները անվանում են հզորագույն առաջնորդներից մեկը, ով կարողացավ իր հսկողության տակ առնել Անգլիայի ամենահզոր կոմսությունները[9]: Պատմաբան Մայքլ Պրեստվիչը Էդուարդ I-ին բնորոշում էր որպես «թագավոր, ումից վախենում և հարգում էին»[10]:
Չնայած Էդուարդ I-ի հաջողությունների, երբ նա մահացավ 1307 թվականին և իր որդուն թողեց բազում չլուծված խնդիրներ[11]: Ամենամեծ խնդիրն Անգլիայի իշխանության հարցն էր Շոտլանդիայում, որտեղ Էդուարդը երկար, սակայն ոչ արդյունավետ ռազմական գործողություններ վարեց, որոնք դեռ շարունակվում էին, երբ նա մահացավ[12]: Էդուարդի վերասկողությունը Գասկոնի նկատմամբ լարեցին հարաբերությունները Ֆրանսիայի թագավորների հետ[13]: Նախատեսված էր, որ Անգլիայի թագավորները պետք է տուրք վճարեին իրենց հողերի համար, սակայն Անգլիայի թագավորներն իրենց չէին համարում Ֆրանսիայի վասալներ, այստեղից լարվում էր հարաբերությունները[13]: Էդուարդ I-ի թանկարժեք ռազմական գործողությունների արդյունքում նա բարձրացրել էր հարկերը, ինչը բարոնների շրջանում բերել էր անհանդուրժողականության աճի, բացի այդ իր որդուն թողեց մոտ £200,000 պարտք իր մահվանից հետո[14]:
Վաղ կյանք (1284–1307)
Ծնունդ
Էդուարդ II-ը ծնվել է հյուսիսային Ուելսի Կարնարֆոն ամրոց 1284 թվականի ապրիլի 25-ին, Էդուարդ I-ի կողմից տարածաշրջանը նվաճելուց մեկ տարի չանցած և այդ պատճառով Էդուարդին նաև կոչում էին նաև Էդուրադ Կարնարվոնացի[15]: Հավանաբար թագավորը նախապես էր որոշել երեխայի ծննդավայրը, քանի որ այն կարևոր նշանակություն ուներ բնիկ ուելսցիների համար, որը հիմնադրվել էր հռոմեական ժամանակներում և համարվում էր թագավորական ադմինիստրացիայի կենտրոնը հյուսիսային Ուելսում[16]: Էդուարդի ծնունդը որոշ մարգարեների կողմից համարվում էր նշանակալի իրադարձություն, որոնք հավատում էին, որ աշխարհի վերջը մոտ է և հռչակեցին նրան նոր Արթուր արքա, ով կառաջնորդի Անգլիան դեպի փառավոր ապագա[17]:
Էդուարդ անունը ունի անգլոսաքսոնական ծագում, հղում կատարելով անգլոսաքսոնական սուրբ Էդվարդ Խոստովանող և ընտրվել է հոր կողմից, չնայած Էդուարդի եղբայրներին տրվել էր ավելի ավանդական նորմանական և կաստիլիական անուններ[18]: Էդուարդը ունեցել է երեք ավագ եղբայր, Հովհաննեսը և Հենրին մահացել էին Էդուարդի ծնվելուց առաջ և Ալֆոնսոն, ով մահացավ 1284 թվականին` թողնելով Էդուարդին գահի ժառանգորդ[19]: Չնայած Էդուարդը առողջ երեխա էր, կան հիշատակումներ, որ նա նույնպես մահվան շեմին է եղել և կարող էր հորը թողնել առանց տղա ժառանգորդի[19]: Նրա ծնունդից հետո երեխային մի քանի ամիս խնամեց Մարիոտան կամ Մարի Մաուսելը, ով հիվանդացավ և նրան խնամեց Ալիս դը Լեյրավը[20]: Նա միայն լսել էր իր իրական մոր Էլեանորի մասին, ով Գասկոնում էր հոր հետ երեխայի վաղ տարիներին[20]:
Մանկություն, ինքնություն և փորձառություն
Է~դուարդը մեծացավ հիմնականում անցկացնելով ժամանակը արքունիքում և 1293 թվականին տնային տնտեսությունը ղեկավարում էր Վիլհելմ Բլիբորոն[21]: Հավանական է, որ Էդուարդը ստացել է կրոնական կրթություն Դոմինիկյան միաբանության կողմից, որոնց նրա մայրը հրավիրել էր 1290 թվականին[22]: Նրա մագիստր էր նշանակվել տատիկի հետևորդներից Գայ Ֆերեն, ով պատասխանատու էր Էդուարդի կարգապահության համար, սովորեցնում էր ձիավարություն և ռազմական գործ[23]: Հայտնի չէ որքան լավ կրթություն է ստացել Էդուարդը, կան քիչ տեղեկություններ, որ նա ունակ է եղել գրելու և կարդալու, չնայած նրա մայրը անձամբ է հետևել իր երեխաների կրթությանը և Ֆերեն համարվում էր ժամանակարջանի լավ կրթված անձանցից մեկը[24]: Էդուարդը ավելի շուտ խոսացել է անգլո-նորմանական ֆրանսերենով առօրյա կյանքում, բացի այդ որոշ չափով տիրապետել է անգլերենին և հնարավոր է լատիներենին[25]:
Էդուարդը ուներ նորմալ դաստիարակություն թագավորական ընտանիքի անդամի համար[26]: Արքայազնը հետաքրքրված էր ձիերով և ձիաբուծությամբ ու դարձավ լավ հեծյալ: Նա նաև սիրում էր շներին, հատկապես գրեյհաունդներին[27]: Իր նամակներում նա հումորով կատակում էր, որ իր ընկերներին ուղարկում էր չվարժեցված կենդանիներին, ինչպիսիք էին ձիերը, որոնց թամբելը դժվար էր և ծույլ շների, որոնք չէին ցանկանում նապաստակ որսալ[28]: Նա այնքան էլ հետաքրքրված չէր որսորդությամբ, ինչը շատ տարածված էր 14-րդ դարում[29]: Նա սիրում էր երաժշտություն, ներառյալ Ուելսական երաժշտություն և նոր հատնաբերված քրոթ գործիքը[30]: Նա չէր մասնակցում ասպետական մենամարտերին, քանի որ նրան թույլատրված չէր սեփական անվտանգության համար, սակայն նա շատ էր սիրում սպորտը[31]
Էդուարդը մեծացավ բարձրահասակ և մկանոտ և իր ժամանակների չափանիշներով համարվում էր բարետես տղամարդ[32]: Ոչ հաճախ նա ընբոշխնում էր թիավարությունը, զբոսանքը և շփվում էր բանվորների և այլ ցածր դասի մարդկանց հետ[33]: Նրա վարքը նորմալ էր դիտվում ազնվականների կողմից և քննադատության էր արժանանում ընդդիմախոսների կողմից[34]:
1290 թվականին նրա հայր Էդուարդը ստորագրում է Բիրգհեմի պայմանագիրը, որով նա խոստանում է իր վեցամյա տղային ամուսնացնել երիտասարդ Մարգարետ Նորվեգացու հետ, ով հավակնում էր Շոտլանդիայի թագին[35]: Մարգարետը մահացավ նույն թվականին` վերջ դնալով Էդուարդի պլաններին[36]: Շատ չանցած մահացավ Էդուարդի մայր Էլեանորը, որին հաջորդեց նրա տատ Էլեանոր Պրովանսացու մահը[37]: Էդուարդ I-ը շատ վշտացավ իր կնոջ մահից և ճոխ թաղում կազմակերպեց: Էդուարդը ժառանգեց Պոնտյուի կոմսությունը իր մորից[37]: Դրանից հետո նախատեսվեց Էդուարդի ֆրանսիական ամուսնությունը որպես Ֆրանսիայի հետ խաղաղության մաս, սակայն պատերազմը բռնկվեց 1294 թվականին[38]: Մտադրություն եղավ Էդուարդին ամուսնացնել Ֆլանդիայի կոմսի դստեր հետ, սակայն սա նույնպես անհաջողության մատվեց, քանի որ այն արգելեց Ֆիլիպ IV Գեղեցիկը[38]:
Վաղ արշավանքներ Շոտլանդիա
1297-ից 1298 թվականներին Էդուարդը կարգվեց Անգլիայում ռեգենտ, մինչ թագավորը արշավում էր Ֆլանդրիայում ընդդեմ Ֆիլիպ IV-ի, ով օկուպացրել էր Անգլիայի թագավորի հողերի մի մասը Գասկոնում[39]: Իր վերադարձից առաջ Էդուարդ I-ը ստորագրեց հաշտության պայմանագիր, որի համաձայն նա ամուսնացավ Ֆիլիպի քրոջ Մարգարետի հետ և համաձայեց ամուսնացնել արքայազն Էդուարդին Ֆիլիպի դուստր Իզաբելլայի հետ, որը ընդամենը երկու տարեկան էր[40]: Տեսականորեն այս ամուսնությունը կնշանակեր, որ Գասկոնի դքսությունը կժառանգեն Էդուարդի և Ֆիլիպի երեխաները, ինչը պետք է բերի երկարատև խաղաղության[41]: Երիտասարդ Էդուարդը սկզբում լավ հարաբերություններ ուներ նոր խորթ մոր հետ, ով Էդուարդին երկու եղբայր պարգևեց` Թոմաս Բրադերտոնը և Էդմունդ Վուդսթոքը[42]: Որպես թագավոր հետագայում Էդուարդը իր եղբայրներին ֆինանսական աջակցություն և տիտղոսներ պարգևեց[43]:
Էդուարդ I-ը նորից վերադարձավ Շոտլանդիա 1300 թվականին և այս անգամ իր հետ վերցրեց որդուն` դարձնելով նրան Կարլավերռոք ամրոցը պաշարող զորամիավորման հրամանատար[44]: 1301 թվականի գարնանը թագավորը Էդուարդին հռչակեց Ուելսի արքայազն` պարգևելով նրան Չեսթերի կոմսությունը և Հյուսիսային Ուելսի հարակից հողերը: Նա հույս ուներ որ դա կօգնի խաղաղեցնել տարածաշրջանը և իր որդուն կտա ֆինանսական անկախություն[45]: Էդուարդը ստացավ տուրքերը Ուելսի հողերից և միացավ իր հորը Շոտլանդիայի արշավանքին 1301 թվականին: Նա իր հետ վերցրեց 300 զինվոր և նվաճեց Թըրնբերի ամրոցը[46]: Արքայազն Էդուարդը նաև մասնակցեց 1303 թվականի արշավանքին և վերանվաճեց Բրեշին ամրոցը` օգտագործելով սեփական պաշարման մեքենաները[47]: 1304 թվականին Էդուարդը գաղտնի քննարկումներ ունեցավ շոտլանդացի ապստամբների առաջնորդների հետ թագավորի թիկունքում, երբ դրանք անհաջող ավարտ ունեցան, նա միացավ հորը Սթիրլինգ ամրոցի պաշարմանը[48]:
1305 թվականին Էդուարդը վիճեց հոր հետ ենթադրաբար գումարի խնդրի պատճառով[49]: Արքայազնը տարաձայնություններ ուներ եպիսկոպոս Վոլտեր Լանգթոնի հետ, ով արքայական գանձապետն էր և ակնառու էր, որ Էդուարդը ֆինանսական օգնություն էր ակնկալում արքունիքից[48]: Էդուարդ I-ը պաշտպանեց իր գանձապետին և հեռացրեց որդուն և նրա համախոհներին արքունիքից` կտրելով ֆինանսական աջակցությունը[50]: Ընտանիքի անդամների և ընկերների բարեխոսումներից հետո հայր և որդի հաշտվեցին[51]:
Շոտլանդիայի հակամարտությունը նորից թափ առավ 1306 թվականին, երբ Ռոբերտ Բրյուսը սպանեց իր հակառակորդ Հովհաննես Կոմինին և իրեն հռչակեց շոտլանդացիների թագավոր[52]: Էդուարդ I-ը մոբիլիզացրեց թարմ ուժեր, սակայն որոշեց, որ այս անգամ որդին պետք է գլխավորի արշավանքը[52]: Արքայազն Էդուարդը հռչակվեց Ակվիտանիայի դուքս և դրանից հետո շատ երիտասարդների հետ ասպետի կոչում ստացավ Վեստմինստերյան աբբայությունում կայացած միջոցառման ժամանակ[53]:
Պիրս Գավեստոն և սեռականություն
Այս ժամանակներում Էդուարդը մտերմիկ դարձավ Պիրս Գավեստոնի հետ[54]: Գավեստոնը թագավորի ասպետներից մեկի որդին էր, ում հողերը գտնվում էին գասկոնում և Գավեստոնը դարձավ արքայազն Էդուարդի տնային տնտեսության անդամ 1300 թվականին, ենթադրաբար Էդուարդ I-ի միջամտությամբ[55]: Էդուարդը և Գավեստոնը դարձան շատ մտերմիկ և շուտով Գավեստոնը դարձավ Էդուարդի կամպանիոնը, բայց մինչ այդ նրան տրվեց ասպետի կոչում 1306 թվականին[56]: 1307 թվականին անհայտ պատճառներով թագավորը արտաքսեց Գավեստոնին[57]: Ըստ ժամանակագիրների, Էդուարդը խնդրել էր գորը թույլատրել Գավեստոնին դառնալ Պոնտյուի կոմս, սակայն դա զայրացրել էր թագավորին, ով սպառնացել էր ժառանգությունից զրկել Էդուարդին, որից հետո արտաքսել է Գավեստոնին[58]: Սակայն պաշտոնական արքունական հիշատակումներում գրված է, որ Գավեստոնը ժամանակավոր է արտաքսված և պատճառը նշված չի եղել[59]:
Էդուարդի և Գավեստոնի միջև հնարավոր սեքսուալ հարաբերությունները բազմիցս քննարկվել է պատմաբանների կողմից, որոնք հիմնվել են մեզ հասած փաստերի վրա, որոնցից կատարվել են ենթադրություններ[60] Հոմոսեքսուալությունը կտրականապես մերժվում էր եկեղեցու կողմից 14-րդ դարում Անգլիայում, ինչը հավասարեցվում էր հերետիկությանը[61]: Էդուարդը և Գավեստոնը ունեցել են սեքսուալ հարաբերություններ իրենց կանանց հետ, որոնք պարգևել են նրանց երեխաներ[62]:
Վաղ կառավարում (1307–1311)
Թագադրում և ամուսնություն
Էդուարդ I-ը համախմբեց մեկ այլ բանակ Շոտլանդիա արշավելու համար 1307 թվականին, որին պետք է միանար նաև արքայազն Էդուարդը ամռանը, սակայն ծեր թագավորը արդեն հիվանդ եր և մահացավ հուլիսի 7-ին Շոտլանդիայի սահմանին[63]: Էդուարդը, իմանալով նորության մասին անմիջապես ճանապարհորդվեց Լոնդոնից նրան հասնելու համար և հուլիսի 20-ին հռչակվեց թագավոր[64]: Նա շարունակեց ճանապարհը հյուսիս դեպի Շոտլանդիա, օգոստոսի 4-ին տուրք ստացավ իր կողմնակիցներից Շոտլանդիայում և չեղարկեց արշավանքը ու վերադարձավ հարավ[64]: Էդուարդը անմիջապես հետ կանչեց Պիրս Գավեստոնին, ով գտնվում էր արտաքսման մեջ և նրան դարձրեց Կորնուելի կոմս, որից հետո կազմակերպեց նրա ամուսնությունը հարուստ Մարգարետ դը Կլարեի հետ[65]: Էդուարդը նաև ձերբակալեց իր հին խորհրդական արքեպիսկոպոս Լոնգթոնին և ազատեց գանձապետի պաշտոնից[66]: Էդուարդ I-ի մարմինը պահվեց Վոլթամի աբբայությունում մի քանի ամիս, որից հետո թաղվեց Վեսմինսթերում, որտեղ Էդուարդը կառուցեց հասարակ մարմարե շիրիմ իր հոր համար[67]:
1308 թվականին սկսվեց Էդուարդի և Իզաբելլայի ամուսնության գործընթացը[68]: Էդուարդը մեկնեց Ֆրանսիա հունվարին` թողնելով Գավեստոնին իր տեղապահ բացակայության ընթացքում[69]: Այս որոշումը տարօրինակ էր և բերեց Գավեստոնի դեմ ընդվզման[70]: Էդուարդը հավանաբար հույս ուներ, որ ամուսնությունը կուժեղացնի իր դիրքերը Գասկոնում և կբերի նրան շատ ցանկալի ներդրումներ[13]: Վերջնական քննարկումները այնուամենայնիվ չարդարացրեցին նրա հույսերը: Էդուարդը և Ֆիլիպ IV-ը բոլորովի տարբեր բնավորություն ունեին, Ֆրանսիայի թագավորը կրճատեց Իզաբելլայի օժիտի չափը և Էդուարդի կառավարումը Ֆրանսիայում իր հողերի նկատմամբ[71]: Որպես համաձայնության մաս Էդուարդը պետք է տուրքեր վճարեր Ակվիտանիայի դքսության համար և համաձայնվեց պահպանել 1303 թվականի Պարիզի պայմանագրի դրույթները[72]:
Զույգը ամուսնացավ հունվարի 25-ին Բուլոնում[73]: Էդուարդը որպես ամուսնության նվեր Իզաբելային պարգևեց Սաղմոսարան, իսկ Իզաբելլայի հայրը նվիրեց 21.000 լիվրե ու Իրական խաչից մասունք[74]: Զույգը վերադարձավ Անգլիա փետրվարին, որտեղ Էդուարդը հրամայեց մեծ շուքով նշել իրենց ամուսնությունը[75]: Արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին Վեստմինստերյան աբբայությությունում[76]:
Ամուսնության ժամանակ Իզաբելլան ընդամենը 12 տարեկան էր, երիտասարդ տվյալ ժամանակի չափանիշներով և հնարավոր է Էդուարդը ունեցել է սեռական հարաբերություններ իր սիրուհիների հետ նրանց ամուսնության առաջին մի քանի տարիներին[77]: Այս ժամանակ Էդուարդը դարձավ ապօրինածին Ադամի հայրը, ով հավանաբար ծնվել է 1307 թվականին[77]: Էդուարդի և Իզաբելլայի առաջին որդին ապագա Էդուարդ III-ն էր, ով ծնվել է 1312 թվականին, որն հաջորդեցին ևս երեք երեխաներ` Հովհանը 1316 թվականին, Էլեանորը 1318 թվականին և Ժուաննան 1321 թվականին[78]:
Գավեստոնի հետ հարաբերություններ
Գավեստոնը վերադարձավ արտաքսումից 1307 թվականին, ինչը նախապես համաձայնեցվել էր բարոնների հետ, սակայն ընդդիմությունը արագ ոտքի կանգներ[79]։ Գավեստոնը այնքան ազդեցություն ուներ թագավորության մեջ, որ անգամ մեկ ժամանակագիր գրել է «երկու թագավոր մեկ թագավորությունում, մեկը անունով, մյուսը գործով»[80]։ Նրան մեղադրում էին թագավորական հարստության և Իզաբելլայի ամուսնական նվերների հափշտակման համար[81]։ Գավեստոնը վճռական դերակատարում ուներ Էդուարդի թագադրման հարցում՝ զայրույթ հրահրելով անգլիական և ֆրանսիական ազնվականների մոտ արարողակարգային նախապատվության և հոյակապ հագուստի համար, և քանի որ Էդուարդը գերադասում էր ընկերակցությունը Իզաբելլայից տոնակատարությունների ժամանակ[82]։
Խորհրդարանը հանդիպեց 1308 թվականի փետրվարին լարված մթնոլորտում[83]։ Էդուարդը ցանկանում էր քննարկել կառավարական բարեփոխումների ծրագիրը, բայց բարոնները չէին ցանկանում սկսել նման բանավեճեր այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէր Գևեստոնի խնդիրը[83]։ Իրավիճակը հավանական էր դուրս գար բախումների փուլ, եթե չհարթեր Լինքոլնի 3-րդ կոմս Հենրի դը Լասին, ով համոզեց բարոններին հետ կանգնել[84]։ Նոր խորհրդարան գումարվեց ապրիլին, երբ բարոնները նորից քննադատեցին Գավեստոնին՝ պահանջելով արտաքել նրան։ Այս անգամ նրանց աջակցեց նաև Իզաբելլան և Ֆրանսիայի միապետությունը[85]։ Էդուարդը ընդդիմացավ, սակայն վերջում տեղի տվեց և համաձայնվեց ուղարկել Գավեստոնին Աքվիտանիա, որտեղից եթե վերադառնար, Կենտերբերիի արքեպիսկոպոսը պետք է վտարեր նրան եկեղեցուց[86]։ Վերջին պահին Էդուարդը մտափոխվեց և Գավեստոնին ուղարկեց Դուբլին՝ նշանակելով նրան Իռլանդիայի լորդ լեյտենանտ[87]։
Էդուարդը նոր ռազմական արշավանք հրավիրեց Շոտլադնիայի դեմ, սակայն բարոնները հրաժարվեցին և դրա փոխարեն հանդիպեցին 1308 թվականի օգոստոսին բարեփոխումները քննարկելու համար[88]։ Էդուարդը քննարկումներ սկսեց քննարկումներ, որպեսզի համոզի Հռոմի պապ Կղեմես V-ին և Ֆիլիպ IV-ին թույլատրել, որպեսզի Գավեստոնը վերադառնա՝ փոխարենը առաջարկելով ճնշել Տաճարականների միաբանությանը Անգլիայում և արքեպիսկոպոս Լենգթոնին ազատել բանտից[89]։ Էդուարդը եկեղեցու անդամներին և գլխավոր բարոններին հանդիպման հրավիրեց 1309 թվականի հունվարին, դրանից հետո մարտին կամ ապրիլին հանդիպեց կոմսերի հետ, հնարավոր է Լանկեստերի 2-րդ կոմս Թոմասի գլխավորությամբ[90]։ Մեկ այլ խորհրդարան գումարվեց, որը հրաժարվեց թույլ տալ Գավեստոնին վերադառնալ Անգլիա, սակայն առաջարկեց Էդուարդին հավելյալ հարկեր, եթե նա համաձայնվի բարեփոխումների ծրագիրի հետ[91]։
Էդուարդը վստահեցրեց Հռոմի պապին, որ Գավեստոնի հետ կապված վեճերը լուծված են[92]։ Այս խոստումների հիման վրա Հռոմի պապը համաձայնվեց չեղարկել արքեպիսկոպոսի հրամանը, որով սպառնում էր Գավեստոնին վտարել եկեղեցուց նրա վերադարձի դեպքում[93]։ Գավեստոնը վերադարձավ Անգլիա հունիսին, նրան դիմավորեց Էդուարդը[94]։ Հաճորդ ամիս գումարված խորհրդարանում Էդուարդը որոշ զիջումների գնաց, որպեսզի զսպի ընդդիմադիր բարոնների զայրույթը, ներառյալ սահմանափակեց լորդ ստյուարտի լիազորությունները, որխարենը խորհրդարանը համաձայնվեց ավելացնել հարկերը Շոտլանդիայի դեմ նոր պատերազմի համար[95]։ Ժամանակավորապես Էդուարդի և բարոնների միջև կայացավ հաջող համաձայնություն[96]։
1311 թվականի բարեփոխումներ
Գավեստոնի վերադառնալուց հետո հարաբերությունները գլխավոր բարոնների հետ ծայրաստիճան վատթարացավ[97]։ Նրան համարում էին ամբարտավան և նա վիրավորական մականուններով էր անվանում կոմսերին, ներառյալ ամենահզոր անդամներից մեկին անվանում էր «Վարվիքի շուն»[98]։ Լանկեստորի կոմսը և Գավեստոնի թշնամիները հրաժարվեցին ներկայանալ 1310 թվականին գումարված խորհրդարանին, քանի որ ներկա էր Գավեստոնը[99]։ Էդուարդը կանգնած էր մեծացող ֆինանսական խնդիրների առաջ՝ պարք լինելով իտալական բանկերին £22,000 և առերեսվեց բողոքների, երբ նա փորձեց մեծացնել իր եկամուտները Շոտլանդիայի դեմ պատերազմի նպատակով[100]։ Նրա փորձը մեծացնել բանակը Շոտլանդիայի դեմ ձախողվեց և կոմսերը հրաժարվեցին վճարել նոր հարկեր[101]։
Թագավորը և խորհրդարանը նորից հանդիպեցին 1310 թվականի փետրվարին և Շոտլանդիայի վերաբերյալ քննարկումներից անցում կատարվեց ներքին խնդիրների քննարկմանը[102]։ Էդվարդին առաջարկվեց հրաժարվել Գավեստոնից՝ որպես իր խորհրդական և փոխարենը ընդունի 21 ընտրված բարոնի խորհուրդ որը կիրականացներ համատարած բարեփոխումներ ինչպես կառավարության, այնպես էլ արքունիքում[103]։ Մեծ ճնշման ներքո նա համաձայնվեց առաջարկին և խորհուրդն ընտրվեց, որոնք կազմված էին ռեֆորմատորներից և պահպանողականներից[104]։ Մինչ խորհուրդն սկսում էր իր բարեփոխումները, Էդուարդը և Գավեստոնը հավաքագրեցին նոր բանակ 4,700 զինվորով Շոտլանդիայի դեմ, որտեղ ռազմական իրավիճակը շարունակում էր վատթարանալ[105]։ Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց ճակատամարտել և արշավանքը առաջխաղացում չունեցավ ամբողջ ձմռանը, մինչ մատակարարումը և գումարը վերջացավ 1311 թվականին և Էդուարդը ստիպված վերադարձավ[106]։
Այդ ժամանակ արդեն պատրաստ էր խորհրդի առաջարկած բարեփոխումների ծրագիրը և Էդուարդը քիչ շանս ուներ դրանք չընդունելու և ընդունեց դրանք հոկտեմբերին[107]։ Այս բարեփոխումներով սահմանափակվում էր թագավորի իրավունքը գնալ պատերազմի կամ հող տրամադրել առանց խորհրդարանի հաստատման՝ տալով խորհրդարանին վերահսկողություն թագավորական ադմինիստրացիայի վրա[108]։ Արդյունքում խորհուրը ևս մեկ անգամ արտաքսեց Գավեստոնին, այս անգամ չթույլատրելով ապրել Էդուարդի հողերում, ներառյալ Գասկոնում և Իռլանդիայում և նա պետք է զրկվեր իր կոչումներից[109]։ Էդուարդը զիջեց իր կալվածքները Վինձորում և Քինգս Լինգլիում։ Գավեստոնը լքեց Անգլիան հնարավոր է հյուսիսային Ֆրանսիա կամ Ֆլանդրիա[110]։
1311–1321 թվականներ
Գավեստոնի մահ
Էդուարդի և բարոնների միջև հարաբերությունները մնում էին լարված և կոմսերը ընդդիմանում էին թագավորի պահանջին պահել զորքերը պատրաստ վիճակում 1311 թվականի վերջում[111]։ Արդեն Էդուարդը հեռացել էր իր զարմիկից, Լանկեստերի կոմսից, ով նաև Լեսթերի, Լինքոլնի, Սալիսբերիի և Դերբիի կոմսն էր, ում եկամուտը տարեկան կազմում էր £11,000 և հաջորդ ամենահարուստ բարոնից հարուստ էր մոտ երկու անգամ[112]։ Միավորված լինելով Արունդելի, Գլոքեստերի, Հերֆորդի, Փեմբրոքի,, Վարվիքի բարոնների հետ, Լանկեստերը ղեկավարում էր Անգլիայի հզորագույն խմբակցությունը, սակայն հետաքրքրված չէր կառավարումով և չէր համարվում արդյունավետ քաղաքական գործիչ[113]։
Էդուարդը խորհրդի կազմավորումից հետո պահանջեց Գավեստոնի վերադարձը, ում հետ վերամիավորվեց 1312 թվականի հունվարին Յորքին[114]։ Բարոնները զայրույթի մեջ էին և հանդիպեցին Լոնդոնում, որտեղ Գավեստոնին հեռացրեց եկեղեցուց Կենտերբերիի արքեպիսկոպոսը և պլանավորեցին ձերբակալել նրան և չթողնել փախչել Շոտլանդիա[115]։ Լանկեստերի և նրա հետևորդների ճնշմամբ Էդուարդը, Իզաբելլան և Գավեստոնը գնացին Նյուքասլ[116]։ Հրաժարվելով իրենց ունեցվածքի մի մասից, թագավորական ընտանիքը փախավ նավով Սքարբորո, որտեղ Գավեստոնը մնաց, իսկ Էդուարդը և Իզաբելլան գնացին Յորք[117]։ Կարճատև պաշարումից հետո Գավեստոնը հանձնվեց Փեմբրոքի և Սուրիի կոմսերին՝ խոստում կորզելով, որ իրեն չեն վնասի[118]։ Նրա հետ կային մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և զարդեր, հավանաբար թագավորական գանձարանից, որոնք հետագայում Էդուարդի կողմից հայտարարվեցին գողացված[119]։
Հյուսիսից Փեմբրոքի ճանապարհին նրանք կայանեցին Միդլանդի Դեդինգթոն գյուղում՝ թողնելով Գավեստոնի պահակախմբի մոտ և այցելեցին Փեմբրոքի կնոջը[120]։ Վարվիքի կոմսը, օգտվելով առիթիվ, առևանգեց Գավեստոնին՝ տանելով Վարվիք ամրոց, որտեղ Լանկեստերի կոմսը և նրա համակիրները ժողով հրավիրեցին հունիսի 18-ին[121]։ Կարճ դատավարությունից հետո Գավեստոնը ճանաչվեց մեղավոր և մահապատժի ենթարկվեց հաջորդ օրը Լանկեստերի ներկայությամբ[122]։ Գավեստոնի մարմինը չհուղարկավորվեց մինչև 1315 թվականը[123]։
Լանկեստորի և Ֆրանսիայի հետ հարաբերություններ
Գավեստոնի մահվան արձագանքները տարբեր էին[124]։ Էդուարդը շատ զայրացած էր և խորը վիրավորված՝ տեսնելով Գավեստոնի սպանությունը, նա նվիրաբերություններ արեց Գավեստոնի ընտանիքին և խոստացավ վրեժ լուծել ներքաշված բարոններից[125]։ Փեմբրոքի և Սուրիի կոմսերը նույնպես զայրացած էին Վարվիքի գործողություններից և առաջարկեցին իրենց աջակցությունը Էդուարդին[126]։ Լանկեստորը և նրա աջակիցները համարում էին, որ մահապատիժն անհաժեշտ էր թագավորությունում կայունության հասնելու համար[124]։ Մոտ էր քաղաքացիական պատերազմի բռնկվելուն, սակայն դեկտեմբերին Փեմբրոկի կոմսը երկու կողմի հետ բանակցելով հասավ խաղաղության պայմանագրի կնքման, համաձայն որի ընդդիմադիր բարոնները ներողություն պիտի խնդրեին Գավեստոնին սպանելու համար և աջակցեին դեպի Շոտլանդիա նոր արշավանքին[127]։ Լանկեստերն ու Վարվիքը, այնուամենայնիվ, անմիջապես չհամաձայնվեցին պայմանագրի հետ և շարունակեցին քննարկումները 1313 թվականի ընթացքում[128]։
Միևնույն ընթացքում Փեմբրոքի կոմսը բանակցում էր Ֆրանսիայի հետ Գասկոնի շուրջ անհամաձայնությունների լուծման համար և որպես համաձայնության մաս Էդուարդը և Իզաբելլան համաձայնվեցին ճամփորդել Փարիզ 1313 թվականի հունիսին և հանդիպել Ֆիլիպ IV-ի հետ[129]։ Էդուարդը հավանաբար հույս ուներ լուծել Ֆրանսիայի հարավի խնդիրները և ստանալ Ֆիլիպի աջակցությունը բարոնների դեմ պայքարում, Ֆիլիպի համար սա հնարավորություն էր տպավորելու փեսային իր հզորությամբ և հարստությամբ[130]։ Այցը շատ տպավորիչ էր, ներառյալ գլխավոր արարողությունը, երբ երկու թագավորները ասպետի կոչում շնորհեցին Ֆիլիպի որդիներին և 200 այլ անձանց Փարիզի Աստվածամոր տաճարում, մեծ թվով խնջույքներ Սեն գետի վրա և հրապարակային հայտարարում իրենց թագուհիներին, որ միանալու են խաչակրաց արշավանքին դեպի Լևանտ[131]։ Ֆիլիպը մեղմացրեց Գասկոնի խնդիրները և իրավիճակը փչացրեց միայն Էդուարդի բնակարանում հրդեհը[132]։
Վերադառնալով Ֆրանսիայից՝ Էդուարդը հասկացավ, որ քաղաքական դիրքն ուժեղացել է[133]։ Երկար բանակցություններից հետո, ներառյալ Վարվիկը և Լանկեստերը եկան համաձայնության 1313 թվականի հոկտեմբերին, պայմանագիրը ընդհանուր առմամբ նման էր նախորդ դեկտեմբերի պայմանագրին[134]։ Էդուարդի ֆինանսական վիճակը բարելավվեց շնորհիվ խորհրդարանի համաձայնության բարձրացնել հարկերը, բացի այդ ստացավ 160,000 ֆլորին Հռոմի պապից և նոր վարկեր իտալական բանկերից[135]։ Առաջին անգամ իր կառավարման ընթացքում Էդուարդը ֆինանսական խնդիրներ չուներ[136]։
Բանոքբըրնի ճակատամարտ
1314 թվականի դրությամբ Ռոբերտ Բրյուսը վերանվաճել էր Շոտլանդիայի ամրոցների մեծ մասը, որոնք նվաճել էր Էդուարդը և ասպատակություններ էր գործում հյուսիսային Անգլիայի վրա մինչև Կարլայլ[137]։ Փոխարենը Էդուարդը նախատեսում էր մեծ ռազմական արշավանք Լանկեստերի և բարոնների աջակցությամբ՝ հավաքագրելով 15,000-ից 20,000 բանակ[138]։ Նույն ընթացքում Ռոբերտը պաշարել էր Սթիրլինգ ամրոցը, որը Շոտլանդիայի կարևորագույն ամրություններից էր։ Ամրոցի անգլիացի հրամանատարը հայտարարել էր, որ մինչև հունիսի 24-ը կպաշտպանի ամրոցը, մինչև Էդուարդը ժամանի, հակառակ դեպքում կհանձնվի[137]։ Այս նորությունը հասավ թագավորին մայիսի վերջին և նա որոշեց արագորեն սկսել արշավանքը, որպեսզի պաշտպանի ամրոցը[139]։ Ռոբերտն ուներ 5,500-ից 6,500 զինվոր, հիմնականում նիզակավոր, որոնց նախապատրաստեց Էդուարդի դեմ ճակատամարտին[140]։
Ճակատամարտն սկսվեց հունիսի 23-ին երբ անգլիական բանակը փորձեց հասնել Սթիրլինգ Բանոք Բուրնի բարձունքով[141]։ Այստեղ սկսվեցին բախումները երկու կողմերի միջև, արդյունքում զոհվեց սըր Հենրի դը Բոհունը, ում սպանեց Ռոբերտ Բրյուսին անձնական մենամարտում[141]։ Էդուարդը շարունակեց իր գրոհը հաջորդ օրը և առերեսվեց շոտլանդական բանակի հիմնական մասի հետ, որը դուրս եկավ Նյու պարկի անտառից[142]։ Էդուարդը չէր սպասում, որ շոտլանդացիների հետ կճակատամարտի այստեղ և զորքը գտնվում էր ոչ մարտական դիրքում, նետաձիգները բանակի վերջում, սակայն պետք է լինեին առջևում[142]։ Հեծելազորին դժվար էր գործել նման պայմաններում և նրանց հետ հեշտությամբ հաշվեհարդար տեսան Ռոբերտի նիզակավորները[143]։ Անգլիական բանակն ընկավ քաոսի մեջ և ղեկավարները չկարողացան վերահսկողության տակ վերցնել[143]։
Էդուարդն անձամբ մարտին չմասնակցեց, սակայն երբ Փեմբրոքի կոմսին պարզ դարձավ, որ պարտված են, նա արագորեն մարտի դաշտից դուրս բերեց թագավորին շոտլանդացիների ճնշման ներքո[144]։ Հազիվ փրկված Էդուարդը երդվեց հիմնադրել կարմելիթյան կրոնական տուն Օքսֆորդում, եթե փրկվի[144]։ Պարտությունից հետո Էդուարդը նահանձեց Դունբար, որից հետո նավով գնաց Բարվիք, որից հետո վերադարձավ Յորք։ Նրա բացակայությամբ Սթիրլինգի ամրոցն արագորեն ընկավ[145]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
- ↑ Haines 2003, էջ. 3
- ↑ Prestwich 1988, էջեր. 13–14
- ↑ Prestwich 2003, էջ. 33
- ↑ Prestwich 2003, էջեր. 5–6
- ↑ Prestwich 2003, էջ. 38 ; Phillips 2011, էջ. 5 ; Given-Wilson 1996, էջեր. 29–30
- ↑ Prestwich 2003, էջ. 38 ; Phillips 2011, էջ. 5 ; Gillingham, John (հուլիսի 11, 2008), «Hard on Wales», Times Literary Supplement, Times Literary Supplement, Վերցված է ապրիլի 22, 2014-ին
- ↑ Haines 2003, էջ. 25
- ↑ Haines 2003, էջ. 241
- ↑ 13,0 13,1 13,2 Brown 1988, էջ. 575
- ↑ Phillips 2011, էջ. 129 ; Prestwich 2003, էջեր. 30–31, 93–94
- ↑ Phillips 2011, էջեր. 33, 36
- ↑ Phillips 2011, էջեր. 35–36 ; Haines 2003, էջ. 3
- ↑ Coote 2000, էջեր. 84–86
- ↑ Phillips 2011, էջ. 39
- ↑ 19,0 19,1 Phillips 2011, էջ. 40
- ↑ 20,0 20,1 Phillips 2011, էջեր. 37, 47 ; Chaplais 1994, էջ. 5 ; Haines 2003, էջ. 4
- ↑ Phillips 2011, էջ. 48
- ↑ Phillips 2006, էջ. 226
- ↑ Phillips 2011, էջեր. 53–54
- ↑ Phillips 2011, էջեր. 55–57 ; Haines 2003, էջ. 11
- ↑ Phillips 2011, էջ. 60
- ↑ Hamilton 2006, էջեր. 5–6 ; Phillips 2011, էջ. 45
- ↑ Hamilton 2006, էջեր. 6–8
- ↑ Hamilton 2006, էջ. 8 ; Haines 2003, էջ. 7
- ↑ Phillips 2011, էջեր. 73–74
- ↑ Phillips 2011, էջեր. 37, 74 ; Hamilton 2006, էջ. 9
- ↑ :Hamilton 2006, էջ. 6 ; Phillips 2011, էջ. 40
- ↑ Prestwich 2003, էջ. 71 ; Phillips 2011, էջ. 41
- ↑ Phillips 2011, էջեր. 72–73 ; Prestwich 2003, էջ. 72
- ↑ Phillips 2011, էջ. 72 ; Prestwich 2003, էջ. 72
- ↑ Phillips 2011, էջ. 41 ; Haines 2003, էջ. 19
- ↑ Phillips 2011, էջ. 42
- ↑ 37,0 37,1 Phillips 2011, էջ. 43
- ↑ 38,0 38,1 Phillips 2011, էջեր. 77–78 ; Hallam & Everard 2001, էջ. 360
- ↑ Phillips 2011, էջեր. 78–79
- ↑ Phillips 2011, էջեր. 80–81 ; Rubin 2006, էջ. 30
- ↑ Brown 1988, էջ. 574
- ↑ Phillips 2011, էջեր. 81–82 ; Marshall 2006, էջ. 190
- ↑ Marshall 2006, էջեր. 198–199
- ↑ Phillips 2011, էջեր. 82–84
- ↑ Phillips 2011, էջեր. 85–87
- ↑ Phillips 2011, էջեր. 88–90
- ↑ Phillips 2011, էջեր. 91–93
- ↑ 48,0 48,1 Phillips 2011, էջեր. 94–95
- ↑ Phillips 2011, էջեր. 104–105
- ↑ Phillips 2011, էջեր. 95–96
- ↑ Phillips 2011, էջ. 107
- ↑ 52,0 52,1 Phillips 2011, էջ. 109
- ↑ Phillips 2011, էջեր. 109–111
- ↑ Phillips 2011, էջ. 96
- ↑ Phillips 2011, էջեր. 96–97
- ↑ Phillips 2011, էջեր. 96–97, 120 ; Chaplais 1994, էջ. 4
- ↑ Phillips 2011, էջեր. 112, 120–121
- ↑ Phillips 2011, էջեր. 120–121
- ↑ Phillips 2011, էջեր. 120–123 ; Haines 2003, էջեր. 20–21
- ↑ Ormrod 2006, էջ. 22 ; Haines 2003, էջեր. 20–21
- ↑ Ormrod 2006, էջեր. 23–25 ; Prestwich 2006, էջ. 70 ; Prestwich 2003, էջ. 72
- ↑ Prestwich 2006, էջ. 71 ; Phillips 2011, էջ. 101 ; Haines 2003, էջեր. 42–43
- ↑ Phillips 2011, էջ. 123
- ↑ 64,0 64,1 Phillips 2011, էջեր. 125–126
- ↑ Phillips 2011, էջեր. 126–127
- ↑ Phillips 2011, էջ. 129
- ↑ Phillips 2011, էջ. 131
- ↑ Phillips 2011, էջ. 132
- ↑ Phillips 2011, էջ. 133
- ↑ Chaplais 1994, էջեր. 34–41
- ↑ Brown 1988, էջեր. 574–575, 578, 584 ; Phillips 2011, էջեր. 131–134
- ↑ Phillips 2011, էջեր. 131–134
- ↑ Haines 2003, էջ. 52
- ↑ Phillips 2011, էջ. 135 ; Brown 1988, էջ. 574
- ↑ Phillips 2011, էջեր. 135, 139–140
- ↑ Phillips 2011, էջ. 140
- ↑ 77,0 77,1 Haines 2003, էջ. 61 ; Phillips 2011, էջ. 102
- ↑ Haines 2003, էջ. 93 ; Phillips 2011, էջ. 102
- ↑ Prestwich 2003, էջ. 74 ; Rubin 2006, էջ. 31
- ↑ Phillips 2011, էջեր. 135–137
- ↑ Phillips 2011, էջեր. 136–138
- ↑ Phillips 2011, էջեր. 144–146 ; Chaplais 1994, էջ. 44
- ↑ 83,0 83,1 Phillips 2011, էջեր. 146–147
- ↑ Phillips 2011, էջ. 146
- ↑ Phillips 2011, էջեր. 147–149
- ↑ Phillips 2011, էջեր. 149–150
- ↑ Phillips 2011, էջեր. 150–151
- ↑ Phillips 2011, էջ. 151
- ↑ Phillips 2011, էջեր. 152–153
- ↑ Phillips 2011, էջեր. 154–155
- ↑ Phillips 2011, էջեր. 156–157
- ↑ Phillips 2011, էջ. 155
- ↑ Phillips 2011, էջեր. 155, 157–158
- ↑ Phillips 2011, էջ. 158
- ↑ Phillips 2011, էջ. 159
- ↑ Phillips 2011, էջ. 160
- ↑ Phillips 2011, էջ. 161
- ↑ Phillips 2011, էջ. 161 ; Chaplais 1994, էջ. 68
- ↑ Phillips 2011, էջ. 162
- ↑ Phillips 2011, էջեր. 162–163
- ↑ Phillips 2011, էջ. 163
- ↑ Phillips 2011, էջեր. 163–164
- ↑ Phillips 2011, էջեր. 164–166
- ↑ Phillips 2011, էջ. 166
- ↑ Phillips 2011, էջեր. 167–170
- ↑ Phillips 2011, էջեր. 169–171
- ↑ Phillips 2011, էջ. 176 ; Haines 2003, էջ. 76
- ↑ Phillips 2011, էջեր. 177–178
- ↑ Phillips 2011, էջեր. 178–179, 182
- ↑ Phillips 2011, էջեր. 180–181
- ↑ Phillips 2011, էջեր. 182
- ↑ Phillips 2011, էջեր. 152, 174–175
- ↑ Phillips 2011, էջեր. 182, 276 ; Prestwich 2003, էջ. 77 ; Haines 2003, էջեր. 82–83, 87, 95
- ↑ Phillips 2011, էջեր. 182–184
- ↑ Phillips 2011, էջեր. 184–185 ; Chaplais 1994, էջ. 82
- ↑ Phillips 2011, էջեր. 186–187
- ↑ Phillips 2011, էջ. 187
- ↑ Phillips 2011, էջեր. 187–188
- ↑ Hamilton 1991, էջեր. 202–204
- ↑ Phillips 2011, էջ. 189 ; Haines 2003, էջեր. 86–87
- ↑ Phillips 2011, էջեր. 189–190
- ↑ Phillips 2011, էջեր. 190–191 ; Chaplais 1994, էջ. 88
- ↑ Phillips 2011, էջ. 241
- ↑ 124,0 124,1 Chaplais 1994, էջ. 89
- ↑ Chaplais 1994, էջ. 82 ; Phillips 2011, էջ. 192
- ↑ Phillips 2011, էջ. 191 ; Haines 2003, էջ. 86
- ↑ Phillips 2011, էջեր. 193–196, 199–200
- ↑ Phillips 2011, էջեր. 206–208
- ↑ Phillips 2011, էջեր. 207–920
- ↑ Phillips 2011, էջեր. 209–211
- ↑ Phillips 2011, էջեր. 210–211
- ↑ Phillips 2011, էջ. 213
- ↑ Phillips 2011, էջ. 214
- ↑ Phillips 2011, էջ. 217
- ↑ Phillips 2011, էջեր. 218–219 ; Prestwich 2003, էջ. 16
- ↑ Phillips 2011, էջեր. 225–226
- ↑ 137,0 137,1 Phillips 2011, էջեր. 223–224
- ↑ Phillips 2011, էջեր. 225–227 ; Haines 2003, էջ. 94
- ↑ Phillips 2011, էջեր. 223, 227–228
- ↑ Phillips 2011, էջեր. 228–229
- ↑ 141,0 141,1 Phillips 2011, էջ. 230
- ↑ 142,0 142,1 Phillips 2011, էջեր. 231–232
- ↑ 143,0 143,1 Phillips 2011, էջ. 232
- ↑ 144,0 144,1 Phillips 2011, էջ. 233
- ↑ Phillips 2011, էջեր. 233, 238
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ II» հոդվածին։ |
|