«Բեկ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{միացնել|Բեգ}} |
|||
''Բեկ,'' նաև սովորաբար հնչում է '''Բեյգ,''' '''Բեգ''', '''Բեյ''' կամ '''Խան''' ([[պարսկերեն]]՝ بیگ, ''Bay'', [[թուրքերեն]]՝ ''[[Բեյ]]'') կոչում, որն օգտագործվում էր որպես անուն տոհմը ճանաչելու համար: Նշանակում է ''առաջնորդ'' կամ ''հրամանատար'' և տարածված է [[Պակիստան|Պակիստանում]], [[Հնդկաստան|Հնդկաստանում]], [[Աֆղանստան|Աֆղանստանում]], [[Բանգլադեշ|Բանգլադեշում]], [[Թուրքիա|Թուրքիայում]], [[Իրան|Իրանում]], [[Կովկաս|Կովկասում]], [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական Ասիայում]] և [[Արևելյան Եվրոպա]] (նախկին Հարավսլավիա) և դրանց թվում նաև Սփյուռքում: |
''Բեկ,'' նաև սովորաբար հնչում է '''Բեյգ,''' '''Բեգ''', '''Բեյ''' կամ '''Խան''' ([[պարսկերեն]]՝ بیگ, ''Bay'', [[թուրքերեն]]՝ ''[[Բեյ]]'') կոչում, որն օգտագործվում էր որպես անուն տոհմը ճանաչելու համար: Նշանակում է ''առաջնորդ'' կամ ''հրամանատար'' և տարածված է [[Պակիստան|Պակիստանում]], [[Հնդկաստան|Հնդկաստանում]], [[Աֆղանստան|Աֆղանստանում]], [[Բանգլադեշ|Բանգլադեշում]], [[Թուրքիա|Թուրքիայում]], [[Իրան|Իրանում]], [[Կովկաս|Կովկասում]], [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական Ասիայում]] և [[Արևելյան Եվրոպա]] (նախկին Հարավսլավիա) և դրանց թվում նաև Սփյուռքում: |
||
07:56, 26 հունվարի 2020-ի տարբերակ
Առաջարկվում է այս և Բեգ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Բեկ, նաև սովորաբար հնչում է Բեյգ, Բեգ, Բեյ կամ Խան (պարսկերեն՝ بیگ, Bay, թուրքերեն՝ Բեյ) կոչում, որն օգտագործվում էր որպես անուն տոհմը ճանաչելու համար: Նշանակում է առաջնորդ կամ հրամանատար և տարածված է Պակիստանում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Բանգլադեշում, Թուրքիայում, Իրանում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպա (նախկին Հարավսլավիա) և դրանց թվում նաև Սփյուռքում:
Ստուգաբանություն
Բեկի ծագումնաբանությունը դեռևս վիճելի է, չնայած հիմնականում այն փոխառություն է: Առաջարկվել է երկու հիմնական ստուգաբանություն: Առաջին ստուգաբանությունը միջին-իրանական բագա ձևից է, թեև իմաստը համապատասխանում էր միջին պարսկական ձևին, որը հաճախ նշանակում էր «տեր», և օգտագրործվում թագավորների և այլ մարդկանց կողմից: Երկրորդ ստուգաբանությունը չինարենից է՝ «ավագ (եղբայր), (ֆեոդալ) տիրակալ»: Խերարդ Դոերֆերը լրջորեն խորհում է այն հավանակությունը, որ այս բառը իրականում թուրքերեն է: Ինչ էլ, որ լինի ճշմարտությունը, ոչ մի կապ չկա թուրքական բերկի, մոնղոլական բերկի՝ «ուժեղ» կամ թուրքական բոգու, մոնղոլական «կախարդ, շաման»-ի հետ[1][2]:
Բեկը հետագայում օգտագործվել է որպես ռազմական կոչում Օսմանյան կայսրությունում:
Այն օգտագործվել է նաև Չինաստանում Ցին կայսրության ժամանակ: Երբ Ցին կայսրությունը կառավարում էր Սինծիանը, դա թույլ տվեց թուրքական բեկերին պահպանել իրենց նախկին կարգավիճակը Ալտիշարում, և նրանք կառավարում էին տարածքը Ցին կայսրության համար որպես պաշտոնատար անձինք[3][4][5][6]: Բարձրաստիճան բեկերին թույլ էր տրվում կրել սանրվածք[7]:
Գործածումը որպես անուն
Որպես պարսկական անուն, սովորական է տեսնել բեկ անունը 'զադա' (արական), 'զադի' (իգական) պարսկերեն ածանցներում, որը նշանակում է «որդի» կամ «դուստր»: Օրինակ՝ Միրզա Բեկզադա կամ Նուր Բեկզադի[փա՞ստ]: Որպես թուրքական անուն]], առավել հաճախ ընդունված է «բեկ» կամ «բեյ» ուղղագրությամբ:
(Երբեմն, այն օգտագործվում է «Միրզա» կոչումի հետ, որը նման է մողոլի օգտագործմանը)[փա՞ստ]:
Մոնղոլների դինաստիայում բոլոր տղամարդկան տրվել է Միրզա (պարս.՝ مرزا) պատվավոր կոչումը, ինչպես նաև «Բայգ» (պարս.՝ بیگ) կոչումը կամ Բեգում (պարս.՝ بگوم) տղամարդկանց համար, ավելացվել է որպես ընտանեկան անուն: Օրինակ՝ Միրզա Աբդուլլահ Բեկ կամ Ֆարզանա Բեգում: Սա մոնղոլյան դինաստիայի ժառանգների համար պատվավոր կոչում էր: Այսօր, այնուամենայնիվ, մոնղոլների սերունդներն օգտագործում են «Բայգ»-ը որպես միջին անուն, իսկ Միրզան որպես ազգանուն կամ հակառակը: Օրինակ՝ Աբդուլլահ Բայգ Միրզա կամ Աբդուլլահ Միրզա Բայգ:
Որպես սլավոնական կամ բոսնիական անուն, բեկ անունին ավելանում է «ovic», «ovich» սլավոնական վերջածանցները, որոնք կոչվում են «սերունդ»: Չնայած «բեկ» տիտղոսը այլևս չի օգտագործվում Բոսնիայում, «բեկ» ծագմամբ ընտանիքների հետքերը պահպանվում են: Սակայն «begović» վերջածանց պարունակող ազգանունը, ինքնին ծագման հստակ ցուցանիշ չէ: Օրինակ՝ «Բեգովիչ» անվամբ մի շարք ընտանիքներ կան, ոմանք ազնվական ծագում ունեն, իսկ ոմանք՝ ոչ: «Իդրիզբեգովիչը» ոչ-ազնվական ընտանիքի ևս մեկ օրինակ կլիներ վերջածանցով: «Բեկ» անվամբ ընտանքիների որոշ օրինակներ են՝ Շահբեկովիչ, Ռիզվանբեկիչ և այլն: Մյուս կողմից «Կուկավիցան» հայտնի «բեկ» անվամբ ընտանիքի օրինակ է, որն ինքնին տիտղոս չի պարունակում: Էնվեր Իմամովիչի «Porijeklo i pripadnost stanovništva Bosne i Hercegovine» գիրքը մանրամասն ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինայում մեծ թվով ընտանիքների ծագումը[փա՞ստ]:
Այսօր, կան նաև այլընտրանքային ուղղագրություններ, ինչպիսիք են՝ Բեգ, Բեյգ, Բեկ, Բիկ:
Հատկանշական Բեգ
Աֆղանստան
- Սուլթան Աբու Սաիդ Բեգ
- Մոհամեդ Մուրադ Բեգ, Էմիր Բոխարա
- Միր Յար Բեգ և Միր Յար Բեգ Սահիբզադա, Էմիր Բոխարա
Ալբանիա
- Սկանդերբեգ, Ալբանիայի տեր
Ադրբեջան
- Միրզա Ադիգոզալ բեյ, 19-րդ դարի ադրբեջանցի պատմաբան էր:
- Միրզա Միրան Շահ Բեգ, Լենկթեմուրի որդին էր, և Թիմուրիդ դինաստիայի կառավարիչը իր հոր կառավարության ժամանակ:
- Էլբեյ Միրզա-Հասան օղլու Ռզագուլիև, ադրբեջանցի սովետական նկարիչ և բեմադրող էր, Այտեն Ռզագուլիևայի հայրը:
Բանգլադեշ
- Միրզա Մուհամմադ Ռեզա Բեգ - Իրանցի շիա մահմեդական ներգաղթյալ, որը բնակվում է Սիլեթ շրջանում Բենգալի: Հայտարարվել է որպես Մահդի և տասներկուերորդ իմամ, մարտընչելով Բրիտանական արևելահնդկական ընկերության և Կաչարի Թագավորության դեմ:
- Իսֆանդիյար Բեգ - Սիլեթի մողոլ ֆաուժդար
Բոսնիա
- Ալիյա Իետբեգովիչ
- Ասմիր Բեգովիչ
- Իսա-Բեգ Իսակովիչ
- Իսկակ-Բեգ
- Գազի Հուսրեվ-բեգ
- Ալի-պասաl Ռիզվանբեգովիչ
- Սավֆեթ բեգ Բասագիչ
- Թուրահան Բեյ
- Թուրահանօղլու Օմեր Բեյ
Կենտրոնական Ասիա
Անգլիա
Հնդկաստան
- Աբբաս Ալի Բեգ, հնդկացի կրիկետ խաղացող
- Մահմուդ Բեգադա, Գուջարաթի սուլթանը
- Միրզա Ասադուլլահ Բեգ Խան
- Միրզա Բաբուր Բեգ, առաջին մողոլ կայսրը
- Միրզա Մուհամմադ Ակբար Բեգ, նա Հնդկաստանի Մեծ մողոլների կայսրության երրորդ և ամենամեծ իշխաններից մեկն էր:
- Աքբար Մեծ (Աբու՛լ-Ֆաթ Ջալալ ուդ-դին Մուհամմադ Աքբար, Թիմուրիդ դինաստիայի կառավարիչն էր Կուրասանում (1449–1457)
- Միրզա Իշթիագ Բեգ, նախագահ, Էլեկտրաէներգիայի կենտրոնական իշխանության և Հնդկաստանի կառվարության նախկին պաշտոնյա քարտուղար (1939-2017)
- Միրզա Մեհուբ Բեգ, հնդիկ քաղաքական գործիչ, որը պատկանում է Ջամու և Քաշմիր Միջազգային համաժողովին:
- Միրզքա Ֆարհաթուլլահ Բեգ, հնդիկ ուրդու հումորի և արձակի գրող էր:
- Մուհամմադ Բեգ Քալանդարի Հայդերաբադի, համարվում էր մեծ գիտնական:
- Միրզա Իբրահիմ Բեգ, Բենգալիայի սուբահդար էր Ջահանգիր Բեգի թագավորության օրոք:
- Վալի Բեգ Զուլ-Քադր, Զինվոր Աքբար Մեծի՝ Մողալ կայսրի կառավարման օրոք:
- Տարդի Բեգ, 16-րդ դարում ռազմական հրամանատար էր Մեծ մողոլների կայսրությունում:
- Միրզա Մաժար Բեգ, Նապարա կալվածքի տերն էր Ռաջա Նանպարա Ռաջա Սաադաթ Ալի Խանի կառավարման օրոք:
Իրան
Քաշգար
Պակիստան
- Միրզա Աթար Բեգ, հեղինակ
- Գեներալ Միրզա Ասլամ Բեգ, Բանակի շտաբի պետի (Պակիստան) պաշտոնից հրաժարվել է:
- Ադինա Բեգ, Փանջաբի, ինչպես նաև Լահորի, Ջալանդհարի և Մուլտանի կառավարիչն էր 1755 -ից 1758թթ.-ին:
- Իդրես Բեգ, մահակախաղի մրցավար
- Միրզա Ասլամ Բեգ
- Միրզա Ազիզ Ակբար Բեգ
- Միրզա Իքբալ Բեգ, սպորտային մեկնաբան և մահակախաղի մրցավար է, ով ներկայումս աշխատում է հեռուստաշոուի հաղորդավար:
- Միրզա Մոհամմադ Աֆզալ Բեգ, Քաշմիրր քաղաքական գործիչ էր և Ջամուի և Քաշմիրի գլխավոր նախարարի լեյտենանտ:
- Միրզա Նազեեր Բեգ մողալ, դերասան է: Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, հեռուստաֆիլմերում, և հեռուստատեսային դրամատիկական սերիալներում:
- Գեներալ Մոհամմադ Աբբաս Բեգ
- Նաեմ Բեգ, վիպասան է և պատմվածքների գրող, նաև գրել է հոդվածներ, կարճ պատմվածքներ, և վեպեր ուրդու և անգլերեն լեզուներով:
- Օբեյդուլլահ Բեգ, գիտնական էր, ուրդու գրող/վիպասան, թղթակից, մեդիա փորձագետ, և մասնավորապես, Կարաչիի վավերագրական կինոռեժիսոր:
- Միրզա Ռաֆիուդդին Ռազ Բեգ, բանաստեղծ է
- Դիաննա Բեգ, միջազգային կրիկետ խաղացող և ֆուտբոլիստ Գիլգիթ Բալթիստանից:
- Սամինա Բեգ, միակ պակիստանցի կինը, ով բարձրացել է էվերեստ լեռը:
Լեհաստան
Ռուսաստան
- Միրզա Կազեմ-Բեյ, Մուհամմադ Ալի Կազիմ-բեյ, ադրբեջանցի և իրանական ծագմամբ հայտնի արևելագետ, պատմաբան և բանասեր էր:
- Ալեքսանդր Լվովիչ Կազեմբեկ (հաճախ Կազեմ-Բեկ կամ Կասեմ-Բեգ), ռուս գաղթական և քաղաքական ակտիվիստ, և Միլադորոսի քաղաքական խմբի հիմնադիր էր:
- Ալեկսանդր Սուլկևիչ, թաթարական ազգության լեհ քաղաքական գործիչ, ակտիվիստ սոցիալիստական և անկախության շարժումներում, և Լեհաստանի սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից մեկն էր:
Շրի Լանկա
- Մոհիդեն Բայգ, Շրի Լանկայի հայտնի երաժիշտ էր:
Թուրքիա
- Օսման Համդի Բեյ,[8] Օսմանյան կայսրության Սուլթան
- Միրզա Թուգայ Բեյ, Ղրիմի թաթարների նշանավոր ռազմական առաջնորդ և քաղաքական գործիչ էր:
ԱՄՆ
- Էդ Բայգ, ամերիկացի տեխնոլոգիական թղթակից է:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ http://www.iranicaonline.org/articles/beg-pers
- ↑ http://www.iranicaonline.org/articles/baga-an-old-iranian-term-for-god-sometimes-designating-a-specific-god
- ↑ Rudelson, Justin Jon; Rudelson, Justin Ben-Adam (1997). Oasis Identities: Uyghur Nationalism Along China's Silk Road (illustrated ed.). Columbia University Press. էջ 31. ISBN 0231107862. Վերցված է 24 April 2014-ին.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - ↑ Clarke, Michael E. (2011). Xinjiang and China's Rise in Central Asia – A History. Taylor & Francis. էջ 20. ISBN 1136827064. Վերցված է 10 March 2014-ին.
- ↑ Millward, James A. (2007). Eurasian Crossroads: A History of Xinjiang (illustrated ed.). Columbia University Press. էջ 101. ISBN 0231139241. Վերցված է 10 March 2014-ին.
- ↑ Crossley, Pamela Kyle; Siu, Helen F.; Sutton, Donald S., eds. (2006). Empire at the Margins: Culture, Ethnicity, and Frontier in Early Modern China. Vol. Volume 28 of Studies on China (illustrated ed.). University of California Press. էջ 121. ISBN 0520230159. Վերցված է 10 March 2014-ին.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ James A. Millward (1998). Beyond the pass: economy, ethnicity, and empire in Qing Central Asia, 1759-1864. Stanford University Press. էջ 204. ISBN 0-8047-2933-6. Վերցված է 2010-11-28-ին.
- ↑ Same surname beg, baig, bey / surname in part of Mirza and Ottoman Empire in Name Osman I