«Հակոբ Կոջոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 32. Տող 32.
Հայտնի է [[Սասնա ծռեր|«Սասնա Ծռեր»]] ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ <ref>[http://www.mincult.am/1/am/?module=news&mid=1&id=1749 Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում]</ref>
Հայտնի է [[Սասնա ծռեր|«Սասնա Ծռեր»]] ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ <ref>[http://www.mincult.am/1/am/?module=news&mid=1&id=1749 Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում]</ref>


1925 թվականին նկարազարդել է [[Ստեփան Զորյան]]ի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները` [[Հովհաննես Թումանյան]]ի [[Գիքորը (պատմվածք)|«Գիքորը»]] և «Տերն ու ծառան», 1933թ.` [[Եղիշե Չարենց]]ի «Գիրք ճանապարհին» ու [[Ակսել Բակունց]]ի «Սև ցելերի սերմնացանը», 1934թ.` [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն: 1941թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել` [[Սայաթ Նովա]]յի խաղերի ժողովածուն:
1925 թվականին նկարազարդել է [[Ստեփան Զորյան]]ի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները` [[Հովհաննես Թումանյան]]ի [[Գիքորը (պատմվածք)|«Գիքորը»]] և «Տերն ու ծառան», 1933 թ.` [[Եղիշե Չարենց]]ի «Գիրք ճանապարհին» ու [[Ակսել Բակունց]]ի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.` [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն: 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել` [[Սայաթ Նովա]]յի խաղերի ժողովածուն:


Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ [[Ալեքսանդր Թամանյան]]ի հետ միասին, հեղինակն է<ref>{{cite web|url=http://www.gov.am/am/official/|title=Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ}}</ref> [[Հայաստանի Հանրապետության զինանշան]]ի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ [[Ալեքսանդր Թամանյան]]ի հետ միասին, հեղինակն է<ref>{{cite web|url=http://www.gov.am/am/official/|title=Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ}}</ref> [[Հայաստանի Հանրապետության զինանշան]]ի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։

21:56, 13 Հունիսի 2014-ի տարբերակ

Հակոբ Կոջոյան
Ծնվել էդեկտեմբերի 1 (13), 1883[1][2]
ԾննդավայրԱխալցխա[3][1][2]
Վախճանվել էապրիլի 24, 1959(1959-04-24)[3][1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա (1907)
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍասունցի Դավիթ
ԱշակերտներԱշոտ Մամաջանյան և Կարապետ Տիրատուրյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1]
Հակոբ Կոջոյան Վիքիդարանում
 Hakob Kojoyan Վիքիպահեստում

Հակոբ Կարապետի Կոջոյան (1883, դեկտեմբեր 13, Ախալցխա - 1959, ապրիլ 24, Երևան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։

Կենսագրություն

  • 1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, 1900-1901թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին
  • 1905-1907 թթ. սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում
  • 1909 թվականին զորակոչվել է բանակ
  • 1912-1914 թթ. աշխատել է Մոսկվայում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ
  • 1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին: Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում
  • 1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում
  • 1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Կոջոյանը վերադարձել է Երևան
  • 1945-1954 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում

Ստեղծագործական գործունեություն

Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ: 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի: 1924-1930 թթ. Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում:

Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ [4]

1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները` Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թ.` Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.` Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն: 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել` Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն:

Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է[5] Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։

Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները:

Անհատական ցուցահանդեսներ

Պատկերասրահ

Հղումներ

Հակոբ Կոջոյանի մասին ակադեմիկոս Վ. Հարությունյանի կայքում

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 Коджоян Акоп Карапетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում
  5. «Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ».