Սերենա Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերենա Ուիլյամս
ՍեռԻգական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրՓալմ Բիչ Գարդենս, ԱՄՆ[1] և Քոմփթոն
Ծննդյան ամսաթիվհունիսի 26, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Փալմ Բիչ Գարդեն, Ֆլորիդա, ԱՄՆ
Հասակ175[2] սմ
Քաշ70 կգ
Կարիերայի սկիզբ1995
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՌիչարդ Ուիլյամս (1994-)
Պատրիկ Մուրատօղլու (2012-)
Պարգևավճար, USD$60,881,179
Մենախաղ
Խաղեր Հ/Պ855–152[3]
Ամենաբարձր վարկանիշ1 (հուլիսի 8 2002)
Ներկայիս վարկանիշ1 (սեպտեմբերի 8, 2014)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիահաղթող (2003, 2005, 2007, 2009, 2010)
Ֆրանսիահաղթող (2002, 2013)
Ուիմբլդոնհաղթող (2002, 2003, 2009, 2010, 2012)
ԱՄՆհաղթող (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ190–34[3]
Ամենաբարձր վարկանիշ1 (հունիսի 7 2010)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիաեզրափակիչ (1999)
Ֆրանսիաեզրափակիչ (1998)
Ուիմբլդոնհաղթող (1998)
ԱՄՆհաղթող (1998)
serenawilliams.com(անգլ.)
Թարմացվել է՝ 2014 թ. սեպտեմբեր
Olympic medal record
Կանանց թենիս
Ներկայացնում էր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ոսկի 2000 Սիդնեյ Զուգախաղ
Ոսկի 2008 Պեկին Զուգախաղ
Ոսկի 2012 Լոնդոն Մենախաղ
Ոսկի 2012 Լոնդոն Զուգախաղ

Սերենա Ջամեկա Ուիլյամս (անգլ.՝ Serena Jameka Williams, սեպտեմբերի 26, 1981(1981-09-26)[4][5][6][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][7]) ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2010 թվականի հուլիսի 8-ին դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել 6 անգամ։ 2013 թվականի փետրվարի 18-ին կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։

Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, ում պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը[8]։

Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։

Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում։ Ամերիկացի թենիսիստուհին իր քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ զուգախաղում Մեծ սաղավարտի 13 տիտղոս է նվաճել՝ չկրելով ոչ մի պարտություն[9][10]։ Սերենա Ուիլյամսը նաև քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Ուիլյամսը ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սեգինոու քաղաքում, Ռիչարդ Ուիլյամսի և Օրիսին Փրայսի ընտանիքում և Փրայսի 5 դուստրերից ամենաերիտասարդն է։ Նրա հարազատ քույրը Վենուսն է, իսկ խորթ քույրերը՝ Ետունդեն, Լինդրեան և Այշան[11]։

Սերենան 4 տարեկանում թենիս է սկսել խաղալ Կալիֆորնիայում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը[12]։ Այն ժամանակվանից մինչ այժմ Սերենայի ծնողները մարզում են նրան։

9 տարեկանում Ուիլյամսն ընդունվել է Ռիկ Մակիի թենիսի ակադեմիա։ Սերենան 10 տարեկան էր, երբ հայրը նրան դուրս բերեց ակադեմիայից՝ դպրոցի դասերի վրա կենտրոնանալու, ինչպես նաև ռասայական խնդիրների պատճառով։

Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսը հիմնականում ետնագծի խաղացող է, նրա խաղը կառուցված է հզոր ու կայուն մատուցումների միջոցով խաղարկումների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու վրա[13]։ Ուիլյամսի ուժեղ կողմերից են նաև ֆորհենդ և բեքհենդ հարվածները, մատուցման վերադարձը։

Ուիլյամսի ֆորհենդն ամենահզորներից մեկն է համարվում կանանց թենիսի պատմության մեջ։ Ուիլյամսի ագրեսիվ և ռիսկայի խաղաոճը հավասարակշռվում է մատուցման միջոցով, որը ամենաուժեղն է կանանց թենիսում[14]։ Ավստրալիայի բաց առաջնությունում 2013 թվականին նա մատուցել է 207 կմ/ժամ արագությամբ, որը 3-րդ ամենաուժեղ մատուցումն է կանանց թենիսի պատմության մեջ։ Նրան գերազանցում են միայն Վենուս Ուիլյամսը[15] և Սաբին Լիսիցկին[16]։

Ուիլյամսի խաղի ուժեղ կոմերից է մատուցման ճշգրտությունը։ 2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում 102 անգամ էյս է արել։ Սերենան գերազանց տիրապետում է նաև գնդակը մրցակցի վրայով գցելու տեխնիկային։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսինալ մեկնարկ. 1995-98[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Ուիլյամսն իր առաջին պրոֆեսինալ խաղն անց է կացրել 1995 թվականի սեպտեմբերին 14 տարեկանում։ Առաջին փուլում նա պարտվել է Ան Միլերին[17]։ 1996 թվականին նա հանդես չի եկել պրոֆեսիոնալ մրցաշարերում։ 1997 թվականին մասնակցել է 3 մրցաշարի՝ պարտվելով որակավորման փուլերում։ Նույն թվականի նոյեմբերին Ameritech Cup Chicago մրցաշարում նա իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ մակարդակում։

304-րդ ռակետը լինելով՝ Ուիլյամսը կարողացել է հաղթել 7-րդ ռակետ Մարի Փիրսին և 4-րդ ռակետ Մոնիկա Սելեշին։ 1997 թվականը նա ավարտել է 99-րդ հորիզոնականում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում Սերենայի մեկնարկը տեղի է ունեցել 1998 թվականին Ավստրալիայում, որտեղ երկրորդ փուլում պարտվել է քրոջը՝ Վենուսին։ Այդ տարի 6 տարբեր մրցաշարերում նա քառորդ եզրափակիչ է հասել։

1998 թվականինխառը զուգախաղում Մաքս Միրնիի հետ հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարը և ԱՄՆ բաց առաջնությունը։ Նույն թվականին Սերենա և Վենուս քույրերը հաղթանակ են տարել Օկլահոմայի մրցաշարի զուգախաղում[11]։

1998 թվականը Սերենան ավարտել է WTA վարկանիշի 20-րդ հորիզոնականում։

Դեպի վերելք ուղին. 1999-2003[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկում, վնասվածքներ, դեպրեսիա.2004-2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձ. 2008-2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական ոսկի, հաղթանակներ ու ռեկորդներ. 2011-2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Ուիլյամսը մատուցում է US Open 2013-ի եզրափակիչում

Մեկ տարվա բացակայությունից հետո Սերենա Ուիլյամսը կորտ վերադարձավ Իսթբորնի մրցաշարում[18], որտեղ 2-րդ փուլում Պարտվեց Վերա Զվոնարյովային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա 1/16 եզրափակիչում պարտվեց Մարիոն Բարտոլիին։ Պարտությունից հետո նա WTA վարկանիշում նահանջեց 175-րդ հորիզոնական։

Վերադարձից հետո առաջին տիտղոսը նվաճել է Սթենֆորդում, իսկ այնուհետև Տորոնտոյում հաղթեց Սամանտա Ստոսուրին։ 2011 թ. նա հասավ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվեց Ստոսուրին։

2012 թվականին Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլում Սերենան պարտվեց Եկատերինա Մակարովային։ Գարնանը նա հաղթանակներ տարավ Չարլսթոնի և Մադրիդի մրցաշարերում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա պարտություն կրեց առաջին փուլում Վիրջին Ռազանոյից։ Տարվա երկրորդ կեսին Սերենա Ուիլյամսը հաղթեց 5 մրցաշարում՝ Ուիմբլդոնում, Սթենֆորդում, Լոնդոնի Օլիմպիական խաղերում, ԱՄՆ բաց առաջնությունում և տարվա Ամփոփիչ մրցաշարում։ 2012 թ. նա 4-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն խաղացող։

2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը պարտվեց իր հայրենակից Սլոան Ստեֆանսին։ Դոհայի մրցաշարում հաղթելով Պետրա Կվիտովային՝ Ուիլյամսը 6-րդ անգամ վերադարձավ վարկանիշի առաջին հորիզոնական՝ դառնալով այն գլխավորած ամենատարեց կին թենիսիստը[19]։

2013 թ. Ուիլյամսը 6-րդ անգամ հաղթեց Մայամիի մրցաշարում՝ այդ ցուցանիշով շրջանցելով ռեկորդակիր Շտեֆի Գրաֆին։ Մայամիից հետո Սերենա Ուիլյամսը հաղթեց Մադրիդի ու Հռոմի մասթերսներում՝ եզրափակիչներում պարտության մատնելով Մարիա Շարապովային և Վիկտորիա Ազարենկային։ Այունհետև նա հաղթանակ տարավ Ռոլան Գարոսում՝ եզրափակիչում կրկին առավելության հասնելով Շարապովայի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո նա Մարտինա Նավրատիլովայից, Քրիս Էվերտից ու Շտեֆի Գրաֆից հետո դարձավ 4-րդ թենիսիտուհին, ով առնվազն երկուական անգամ հաղթել է Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում։

Ուիլյամսը երկրորդ հաղթանակն է տանում Ռոլան Գարոսում

Ուիմբլդոնում Ուիլյամսն անհաջող հանդես եկավ, սակայն հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունում։ 2013 թ. Սերենան 11 տիտղոս նվաճեց։ Մրցաշրջանի ընթացքում նա ավելի քան 12 միլիոն դոլար վաստակեց և դարձավ առաջին կինը, ով մեկ մրցաշրջանում վաստակել է 10 միլիոն դոլարից ավելի։

2014 թվականին Սերենա Ուիլյամսը ՄԵծ Սաղավարտի 4 մրցաշարերից հաղթանակ տարավ միայն ԱՄՆ բաց առաջնությունում։ 2014 թ. օգոստոսի 4-ին Ուիլյամսը դարձավ այն 5 թենիսիստուհիներից մեկը, ովքեր WTA վարկանիշային աղյուսակը գլխավորել են առնվազն 200 շաբաթ։

Սերենան ընդդեմ Վենուսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը 1998 թվականից սկսած 25 պրոֆեսիոնալ հանդիպում են անցկացրել։ Քույրերի պայքարում Սերենան առջևում է 14-11 հաշվով։ Քույրերը 8 անգամ միմյանց դեմ խաղացել են Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում, որոնցից 6-ը հաղթել է Սերենան։

2002 թվականի Ռոլան Գարոսի մրցաշարից սկսած՝ նրանք 4 անգամ անընդմեջ խաղացել են Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում։

Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 22 (18-4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելք Տարի Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթող 1999 US Open Կոշտ Շվեյցարիա Մարտինա Հինգիս 6–3, 7–6(7–4)
Եզրափակիչ 2001 US Open Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 2–6, 4–6
Հաղթող 2002 French Open Կավ {{{2}}} Վենուս Ուիլյամս 7–5, 6–3
Հաղթող 2002 Wimbledon Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 7–6(7–4), 6–3
Հաղթող 2002 US Open (2) Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 6–4, 6–3
Հաղթող 2003 Australian Open Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 7–6(7–4), 3–6, 6–4
Հաղթող 2003 Wimbledon (2) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 4–6, 6–4, 6–2
Եզրափակիչ 2004 Wimbledon Խոտ {{{2}}} Մարիա Շարապովա 1–6, 4–6
Հաղթող 2005 Australian Open (2) Կոշտ {{{2}}} Լինդսի Դևենպորտ 2–6, 6–3, 6–0
Հաղթող 2007 Australian Open (3) Կոշտ {{{2}}} Մարիա Շարապովա 6–1, 6–2
Եզրափակիչ 2008 Wimbledon (2) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 5–7, 4–6
Հաղթող 2008 US Open (3) Կոշտ Սերբիա Ելենա Յանկովիչ 6–4, 7–5
Հաղթող 2009 Australian Open (4) Կոշտ {{{2}}} Դինարա Սաֆինա 6–0, 6–3
Հաղթող 2009 Wimbledon (3) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս 7–6(7–3), 6–2
Հաղթող 2010 Australian Open (5) Կոշտ Բելգիա Ժյուսթին Էնին 6–4, 3–6, 6–2
Հաղթող 2010 Wimbledon (4) Խոտ {{{2}}} Վերա Զվոնարյովա 6–3, 6–2
Եզրափակիչ 2011 US Open (2) Կոշտ Ավստրալիա Սամանտա Ստոսուր 2–6, 3–6
Հաղթող 2012 Wimbledon (5) Խոտ {{{2}}} Ագնեշկա Ռադվանսկա 6–1, 5–7, 6–2
Հաղթող 2012 US Open (4) Կոշտ Բելառուս Վիկտորիա Ազարենկա 6–2, 2–6, 7–5
Հաղթող 2013 French Open (2) Կավ {{{2}}} Մարիա Շարապովա 6–4, 6–4
Հաղթող 2013 US Open (5) Կոշտ Բելառուս Վիկտորիա Ազարենկա 7–5, 6–7(6–8), 6–1
Հաղթող 2014 US Open (6) Կոշտ Դանիա Կարոլին Վոզնյացկի 6–3, 6–3

Կանանց զուգախաղ։ 13 (13-0)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելք Տարի Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթող 1999 French Open Կավ {{{2}}} Վենուս Ուիլյամս Շվեյցարիա Մարտինա Հինգիս
{{{2}}} Աննա Կուրնիկովա
6–3, 6–7(2–7), 8–6
Հաղթող 1999 US Open Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս {{{2}}} Չանդա Ռուբին
Ֆրանսիա Սանդրին Տեստյու
4–6, 6–1, 6–4
Հաղթող 2000 Wimbledon Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Ֆրանսիա Ժյուլի Ալար-Դեկյուժի
Ճապոնիա Աի Սուգիյամա
6–3, 6–2
Հաղթող 2001 Australian Open Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս {{{2}}} Լինդսեյ Դևենպորտ
{{{2}}} Կորինա Մորարիու
6–2, 2–6, 6–4
Հաղթող 2002 Wimbledon (2) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
6–2, 7–5
Հաղթող 2003 Australian Open (2) Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
4–6, 6–4, 6–3
Հաղթող 2008 Wimbledon (3) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս {{{2}}} Լիզա Ռեյմոնդ
Ավստրալիա Սամանտա Ստոսուր
6–2, 6–2
Հաղթող 2009 Australian Open (3) Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Սլովակիա Դանիելա Հանտուխովա
Ճապոնիա Աի Սուգիյամա
6–3, 6–3
Հաղթող 2009 Wimbledon (4) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Ավստրալիա Սամանտա Ստոսուր
Ավստրալիա Ռենե Ստաբս
7–6(7–4), 6–4
Հաղթող 2009 US Open (2) Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Զիմբաբվե Կարա Բլեյք
{{{2}}} Լիզել Հուբեր
6–2, 6–2
Հաղթող 2010 Australian Open (4) Կոշտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Զիմբաբվե Կարա Բլեյք
{{{2}}} Լիզել Հուբեր
6–4, 6–3
Հաղթող 2010 French Open (2) Կավ {{{2}}} Վենուս Ուիլյամս Չեխիա Կվետա Պեշկե
Սլովակիա Կատարինա Սրեբոտնիկ
6–2, 6–3
Հաղթող 2012 Wimbledon (5) Խոտ {{{2}}} Վենուս Ուիլյամս Չեխիա Անդրեա Հլավաչկովա
Չեխիա Լյուսի Հրադեչկա
7–5, 6–4

Խառը զուգախաղ։ 4 եզրափակիչ (2-2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելք Տարի Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Եզրափակիչ 1998 French Open Կավ Արգենտինա Լուիս Լոբո {{{2}}} Ջասթին Ջիմելսթոբ
{{{2}}} Վենուս Ուիլյամս
4–6, 4–6
Հաղթող 1998 Wimbledon Խոտ Բելառուս Մաքսիմ Միրնի Հնդկաստան Մահեշ Բհուպատի
Խորվաթիա Միրյանա Լուչիչ
6–4, 6–4
Հաղթող 1998 US Open Կոշտ Բելառուս Մաքսիմ Միրնի {{{2}}} Պատրիկ Գալբրեյթ
{{{2}}} Լայզա Ռեյմոնդ
6–2, 6–2
Եզրափակիչ 1999 Australian Open Կոշտ Բելառուս Մաքսիմ Միրնի Հարավաֆրիկյան Հանրապետություն Դեյվիդ Ադամս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Մարիան դե Սվարդտ
4–6, 6–4, 6–7(5–7)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 679. — ISBN 978-0-942257-70-0
  2. http://www.wtatennis.com/players/player/9044/
  3. 3,0 3,1 WTA կայքէջ
  4. 4,0 4,1 4,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 681. — ISBN 978-0-942257-70-0
  5. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. GeneaStar
  7. 7,0 7,1 http://espn.go.com/tennis/player/results/_/id/394/serena-williams
  8. "Million Dollar Club". Retrieved June 25, 2013
  9. «Venus and Serena Williams win Olympic gold». CBS News. AP. 2012 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. Whiteside, Kelly (2012 թ․ օգոստոսի 4). «Serena Williams routs Maria Sharapova for Olympic gold». USA Today.
  11. 11,0 11,1 WTA Profile http://www.wtatennis.com/players/player/9044
  12. «About Serena – Serena Williams». serenawilliams.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Ford, Bonnie D. (2008 թ․ հունվարի 22). «Gimpy Jankovic swats away defending champion Williams». ESPN.
  14. Reeves Wiedeman (2012 թ․ սեպտեմբերի 5). «The Serve, Returned». The New Yorker.
  15. «IDS Serve Speed Leaders». WTA Tennis.com. WTA Tour.
  16. Marcin Bryszak (2014 թ․ հուլիսի 30). «Sabine Lisicki sets record for fastest serve in women's tennis - but loses». The Guardian.
  17. (Williams 2009, էջեր 114–115)
  18. Clarey, Christopher. «Serena Williams Plans to Play at Wimbledon». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  19. «Serena To Return To No.1 For Sixth Time». WTA Tennis. WTA Tour.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Ուիլյամս» հոդվածին։