Ռիչարդ Սիմմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Սիմմոնս
անգլ.՝ Milton Teagle Simmons
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1948(1948-07-12) (75 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԼուիզիանա համալսարան, Ֆլորիդայի նահանգային համալսարան, Ֆլորենցիայի համալսարան և Բրադեր Մարտինի անվան ավագ դպրոց
Մասնագիտությունprofessional fitness coach, ռադիոհաղորդավար, դերասան, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, ռեստորատոր, հեռուստատեսային դերասան և հրահանգիչ
Կայքrichardsimmons.com
 Richard Simmons Վիքիպահեստում

Միլթոն Թիգլ «Ռիչարդ» Սիմմոնս (անգլ.՝ Milton Teagle "Richard" Simmons, հուլիսի 12, 1948(1948-07-12), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի ֆիտնես հրահանգիչ, ռադիոհաղորդավար, դերասան, պարող, երգիչ, կատակերգու և պրոդյուսեր։ Նա վարում է քաշի նվազեցման ծրագրերը, առաջին հերթին իր «Աերոբիկա» տեսանյութի շնորհիվ, «քրտինք» շարքից։ Հայտնի է իր էքսցենտրիկությամբ, ինչպես նաև Ռոզալի Բրեդֆորդի հետ աշխատանքով, որը երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենագեր, այնուհետև որպես ամենաշատ նիհարած կինն աշխարհում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլթոն Թիգլ Սիմմոնսը ծնվել է 1948 թվականի հուլիսի 12-ին` Նոր Օռլեանում։ Սովորել է հարազատ քաղաքում` եղբայր Մարտինի դպրոցում։ Փոքր հասակից նա տառապում էր ճարպակալումից և միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մոտ 120 կիլոգրամ քաշ ուներ[2]։

Դպրոցն ավարտելուց հետո Սիմմոնսը որոշ ժամանակ զբաղվել է շաքարի կարամելի արտադրության համար հումքի վաճառքով և պատրաստվում էր դառնալ քահանա, սակայն հանկարծակի փոխեց իր որոշումը և ընդունվեց Արևմտյան Լուիզիանայի համալսարան։ Շուտով նա տեղափոխվեց Ֆլորիդա նահանգի համալսարան, իսկ այնտեղից` ըստ ուսանողների փոխանակման ծրագրի, Ֆլորենցիայի համալսարան, որն ավարտել է բակալավրի արվեստի աստիճանով[2]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա բնակություն է հաստատում Նյու-Յորքում, որտեղ փոխում է մի քանի մասնագիտություն։ Այնուհետև տեղափոխվում է Լոս-Անջելես, որտեղ «Maître d'» ռեստորանում ձևակերպվում է որպես մատուցող։ Հենց այդ ժամանակահատվածում էլ նա սկսում է մշակել նիհարեցնող մեթոդներ, որոնք փորձարկում է իր վրա։ Սիմմոնսը, կորցնելով 56 կիլոգրամ քաշ, հաջողությամբ ոգեշնչված, սկսում է իր գլխապտույտ կարիերան նիհարեցման շրջանակներում, Բևեռլի Հիլզում բացելով «Slimmons» անվամբ մարզադահլիճ, որը գտնվում էր Կալիֆորնիա նահանգում։ Նա լայնորեն հայտնի է դարձել հեռուստատեսությամբ ցուցադրվելու շնորհիվ և իր կողմից ներկայացված սպառողական ապրանքների ժողովրդականությամբ։ Նրան հաճախ նմանակում էին և նա հաճախակի հյուր էր լինում ուշ գիշերային հեռուստա և ռադիոհաղորդումներում, այնպիսին ինչպիսիք են «Ուշ շոու՝ Դեյվիդ Լեթերմանի հետ» և Հովարդ Ստերնի շոուն։ Արդյունքում Միլթոն Թիգլ «Ռիչարդ» Սիմմոնսը ստեղծել է մի ամբողջ շարք, որը վաճառում է ամենատարբեր միջոցներ և քաշի նվազեցման տարբեր մեթոդներ, ներառյալ գրքեր, թեմատիկ բուկլետներ և բրոշյուրներ, աուդիո և վիդեո կուրսեր և բոլոր տեսակի կենսաակտիվ սննդային հավելումներ[2]։

Սիմմոնսը շարունակում էր քարոզել առողջ ապրելակերպը և ֆիզիկական վարժությունները երկարատև կարիերայի ընթացքում, այնուհետև ընդլայնել է իր գործունեությունը, դրանում ընդգրկելով նաև երկրի քաղաքական ներկայացուցիչների մասնակցությունը։ Վերջինս հատկապես ցայտուն դրսևորվեց 2008 թվականին, երբ նա ակտիվորեն հանդես եկավ օրինագծի օգտին, որը պետական դպրոցներում արգելում էր ֆիզիկական դաստիարակությունը` «No Child Left Behind Act[en]» ծրագրի շրջանակներում[3][4]։

2016 թվականի մարտին, այն բանից հետո, երբ նա հանրությանը չէր ներկայացել 2014 թվականի փետրվարից, ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել տարբեր խոսակցություններ և նրա առողջական վիճակի վերաբերյալ ակնհայտ անհանգստություն արտահայտվեց[5][6]։ Սակայն նրանք, ովքեր եղել էին նրա հետ շփման մեջ (ներառյալ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը), նշել են, որ նրա հետ ամեն ինչ լավ է և նա պարզապես որոշել է ավելի քիչ ընտրել հանրային կյանքը[7]։

Ներկայումս Միլթոն Թիգլը՝ «Ռիչարդ Սիմմոնսը», բնակվում է Հոլիվուդում՝ երեք դալմատներով և երկու աղախիններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 7 Most Astonishing Stories Of Successful Weight Loss, PR Log press release, Jan 09, 2010
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ричард Симмонс на сайте «Знаменитости».
  3. Ibanga, Imaeyen (2008 թ․ հոկտեմբերի 15). «Richard Simmons Obesity Crusade – ABC News». Abcnews.go.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  4. Claus von Zastrow on (2008 թ․ մարտի 27). «"Kids Aren't Well-Rounded; They're Just...Rounded"». Public School Insights. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. Richard Simmons Has Been Missing for Two Years, Friends Concerned He's Being Held Hostage". Yahoo News. March 13, 2016.
  6. Andy Martino (March 12, 2016). "Where's Richard Simmons? Twisted mystery has friends concerned". New York Daily News.
  7. Ron Dicker (March 10, 2017). "Richard Simmons Is 'Perfectly Fine', LAPD Says After Visit". The Huffington Post.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Official website (англ.).
  • Who created the weight loss program “Sweatin’ to the Oldies”? (англ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Սիմմոնս» հոդվածին։