Ռոզալի Բրեդֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

անգլ.՝ Rosalie Bradford
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1943(1943-08-27)
ԾննդավայրՖլորիդա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 29, 2006(2006-11-29)[1] (63 տարեկան)
Մահվան վայրLakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Ռոզալի Բրեդֆորդ (օգոստոսի 27, 1943(1943-08-27), Ֆլորիդա, ԱՄՆ - նոյեմբերի 29, 2006(2006-11-29)[1], Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կին, որը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենագեր, իսկ հետո՝ որպես ամենաշատ նիհարած կինն աշխարհում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանում Ռոզալին կշռում էր 202 ֆունտ (92 կգ)։ 15 տարեկանում նա կշռում էր 309 ֆունտ (140 կգ)[3]։

Ռոզալի Բրեդֆորդը քաշի առումով գագաթնակետին հասել է 1987 թվականի հունվարին՝ 1199 ֆունտ (544 կգ) 167,6 սմ հասակի պայմաններում։ Նրա մարմնի զանգվածի ինդեքսը կազմում էր 193,6 կգ։ 1988 թվականին նա դրանից այնքան էր ընկճվել և հուսահատվել, որ փորձել է ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ ինքնասպան լինել[2]։

Քաշի կորստի արդյունաբերության ոլորտում հայտնի գործիչ Ռիչարդ Սիմմոնսը կապ է հաստատել Ռոզալիի հետ։ Սիմոնսի հետ հեռախոսազանգից հետո Ռոզալին նրանից մի փաթեթ է ստացել, որում ներառված էին վարժությունների տեսանյութեր և հատուկ սննդակարգի բաղադրատոմսեր[3]։ Այդ ամենից հետո Ռոզալին սկսել է ֆիզիկական վարժություններ անել, այնպես, ինչպես ցուցադրված էր տեսանյութերում (ծափահարել ձեռքերը)։ Նա ասել է, որ դա միակ շարժումն էր, որ ինքը կարող էր անել[4]։

Ռոզալին սկսել է հետևել Սիմոնսի սննդակարգին և մեկ տարի անց կորցրել 420 ֆունտ (190 կգ)։ Նա նաև ստացել է ֆիզոթերապևտի աջակցություն, և շուտով նրա կշիռը հասել է 500 ֆունտի (226 կգ)։ Ընդհանոր կորուստը կազմել է 699 ֆունտ (317 կգ)։ Բրեդֆորդը շարունակել է դիետա պահել, և ի վերջո նրա քաշը դարձել է 280 ֆունտ (128 կգ)։ Քաշի ընդհանուր կորուստը 917 ֆունտ էր (416 կգ)։ Բայց հետո նա դադարել է հետևել դիետային, և քաշը սկսել է արագ վերադառնալ։ Երկու տարի չանցած՝ նա կշռել է 195 կգ։ Բայց կինը կարողացել է իրեն զսպել և արդյունքում նիհարել է մինչև 90 կգ։ Նրա անձնական բժշկի խոսքով՝ դրանից առնվազն 30 կգ-ը մաշկի և շարակցական հյուսվածքի ավելցուկն էր[5]։

Ռոզալի Բրեդֆորդը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 29-ին՝ 63 տարեկան հասակում ավելորդ մաշկի հեռացման վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Los Angeles TimesLA: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
  2. 2,0 2,1 7 Most Astonishing Stories Of Successful Weight Loss, PR Log press release, Jan 09, 2010
  3. 3,0 3,1 Two-time Guinness Book Record Holder Rosalie Bradford Speaks Out at RosalieBradford.com, archived 13 Feb 2008 at the Internet Archive
  4. 8 Amazing Weight Loss Stories, Oddee.com.
  5. 5,0 5,1 Obituary notice at RosalieBradford.com, archived 13 Feb 2008 at the Internet Archive