Ռիչարդ Սիմմոնս
Ռիչարդ Սիմմոնս անգլ.՝ Milton Teagle Simmons | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1948 (74 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Լուիզիանա համալսարան, Ֆլորիդայի նահանգային համալսարան, Ֆլորենցիայի համալսարան և Բրադեր Մարտինի անվան ավագ դպրոց |
Մասնագիտություն | professional fitness coach, ռադիոհաղորդավար, դերասան, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, կինոպրոդյուսեր, ռեստորատոր, հեռուստատեսային դերասան և հրահանգիչ |
Կայք | richardsimmons.com |
![]() |
Միլթոն Թիգլ «Ռիչարդ» Սիմմոնս (անգլ.՝ Milton Teagle "Richard" Simmons, հուլիսի 12, 1948, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի ֆիտնես հրահանգիչ, ռադիոհաղորդավար, դերասան, պարող, երգիչ, կատակերգու և պրոդյուսեր։ Նա վարում է քաշի նվազեցման ծրագրերը, առաջին հերթին իր «Աերոբիկա» տեսանյութի շնորհիվ, «քրտինք» շարքից։ Հայտնի է իր էքսցենտրիկությամբ, ինչպես նաև Ռոզալի Բրեդֆորդի հետ աշխատանքով, որը երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենագեր, այնուհետև որպես ամենաշատ նիհարած կինն աշխարհում [1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլթոն Թիգլ Սիմմոնսը ծնվել է 1948 թվականի հուլիսի 12-ին` Նոր Օռլեանում։ Սովորել է հարազատ քաղաքում` եղբայր Մարտինի դպրոցում։ Փոքր հասակից նա տառապում էր ճարպակալումից և միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մոտ 120 կիլոգրամ քաշ ուներ [2]։
Դպրոցն ավարտելուց հետո Սիմմոնսը որոշ ժամանակ զբաղվել է շաքարի կարամելի արտադրության համար հումքի վաճառքով և պատրաստվում էր դառնալ քահանա, սակայն հանկարծակի փոխեց իր որոշումը և ընդունվեց Արևմտյան Լուիզիանայի համալսարան։ Շուտով նա տեղափոխվեց Ֆլորիդա նահանգի համալսարան, իսկ այնտեղից` ըստ ուսանողների փոխանակման ծրագրի, Ֆլորենցիայի համալսարան, որն ավարտել է բակալավրի արվեստի աստիճանով [2]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա բնակություն է հաստատում Նյու-Յորքում, որտեղ փոխում է մի քանի մասնագիտություն։ Այնուհետև տեղափոխվում է Լոս-Անջելես, որտեղ «Maître d'» ռեստորանում ձևակերպվում է որպես մատուցող։ Հենց այդ ժամանակահատվածում էլ նա սկսում է մշակել նիհարեցնող մեթոդներ, որոնք փորձարկում է իր վրա։ Սիմմոնսը, կորցնելով 56 կիլոգրամ քաշ, հաջողությամբ ոգեշնչված, սկսում է իր գլխապտույտ կարիերան նիհարեցման շրջանակներում, Բևեռլի Հիլզում բացելով «Slimmons» անվամբ մարզադահլիճ, որը գտնվում էր Կալիֆորնիա նահանգում։ Նա լայնորեն հայտնի է դարձել հեռուստատեսությամբ ցուցադրվելու շնորհիվ և իր կողմից ներկայացված սպառողական ապրանքների ժողովրդականությամբ։ Նրան հաճախ նմանակում էին և նա հաճախակի հյուր էր լինում ուշ գիշերային հեռուստա և ռադիոհաղորդումներում, այնպիսին ինչպիսիք են «Ուշ շոու՝ Դեյվիդ Լեթերմանի հետ» և Հովարդ Ստերնի շոուն։ Արդյունքում Միլթոն Թիգլ «Ռիչարդ» Սիմմոնսը ստեղծել է մի ամբողջ շարք, որը վաճառում է ամենատարբեր միջոցներ և քաշի նվազեցման տարբեր մեթոդներ, ներառյալ գրքեր, թեմատիկ բուկլետներ և բրոշյուրներ, աուդիո և վիդեո կուրսեր և բոլոր տեսակի կենսաակտիվ սննդային հավելումներ [2]։
Սիմմոնսը շարունակում էր քարոզել առողջ ապրելակերպը և ֆիզիկական վարժությունները երկարատև կարիերայի ընթացքում, այնուհետև ընդլայնել է իր գործունեությունը, դրանում ընդգրկելով նաև երկրի քաղաքական ներկայացուցիչների մասնակցությունը։ Վերջինս հատկապես ցայտուն դրսևորվեց 2008 թվականին, երբ նա ակտիվորեն հանդես եկավ օրինագծի օգտին, որը պետական դպրոցներում արգելում էր ֆիզիկական դաստիարակությունը` «No Child Left Behind Act[en]» ծրագրի շրջանակներում [3][4]։
2016 թվականի մարտին, այն բանից հետո, երբ նա հանրությանը չէր ներկայացել 2014 թվականի փետրվարից, ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել տարբեր խոսակցություններ և նրա առողջական վիճակի վերաբերյալ ակնհայտ անհանգստություն արտահայտվեց [5][6]։ Սակայն նրանք, ովքեր եղել էին նրա հետ շփման մեջ (ներառյալ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը), նշել են, որ նրա հետ ամեն ինչ լավ է և նա պարզապես որոշել է ավելի քիչ ընտրել հանրային կյանքը [7]։
Ներկայումս Միլթոն Թիգլը՝ «Ռիչարդ Սիմմոնսը», բնակվում է Հոլիվուդում՝ երեք դալմատներով և երկու աղախիններով [2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 7 Most Astonishing Stories Of Successful Weight Loss, PR Log press release, Jan 09, 2010
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ричард Симмонс на сайте «Знаменитости».
- ↑ Ibanga Imaeyen (October 15, 2008)։ «Richard Simmons Obesity Crusade – ABC News»։ Abcnews.go.com։ Վերցված է May 2, 2013
- ↑ Claus von Zastrow on (March 27, 2008)։ «"Kids Aren't Well-Rounded; They're Just...Rounded"»։ Public School Insights։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2012-ին։ Վերցված է May 2, 2013
- ↑ Richard Simmons Has Been Missing for Two Years, Friends Concerned He's Being Held Hostage". Yahoo News. March 13, 2016.
- ↑ Andy Martino (March 12, 2016). "Where's Richard Simmons? Twisted mystery has friends concerned". New York Daily News.
- ↑ Ron Dicker (March 10, 2017). "Richard Simmons Is 'Perfectly Fine', LAPD Says After Visit". The Huffington Post.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website (англ.).
- Who created the weight loss program “Sweatin’ to the Oldies”? (англ.).
|