Ռադիոհաղորդում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռադիոհաղորդումներ, խոսքի, երաժշտության և ձայնային այլ էֆեկտների հաղորդում ռադիոյով՝ անսահմանափակ թվով ունկնդիրների համար, մասայական ինֆորմացիայի, ագիտացիայի ու պրոպագանդայի հիմնական միջոցներից։
Ռադիահղորդումները տրվում են հաղորդող կենտրոններով, ընդունվում ռադիոընդունիչներով։ ԽՍՀՄ-ում և մի շարք այլ երկրներում լայն կիրառում ունի լարային հաղորդումը։
Ռադիոն հայտնագործելու և այն որպես կապի միջոց օգտագործելու առաջնությունը պատկանում է Ռուսաստանին (Ա․ Մ․ Պոպով)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ լուրեր հաղորդելու նպատակով, կառուցվել են ռուսական առաջին ռադիոկայանները։ Ռադիահղորդումների հիմնական ժանրերն են՝ լրատու հասարակական-քաղաքական (լուրեր, ռեպորտաժ, զրույց, հարցազրույց, մեկնաբանություն), գեղարվեստական-հրապարակախոսական (ակնարկ, ֆիլմ, կոմպոզիցիա), գեղարվեստական (ռադիոբեմադրություն, պիես ևն)։ Հաղորդվում են նաև գրական ու երաժշտական բոլոր ժանրերի ստեղծագործություններ տարբեր դահլիճներից, ինչպես նաև ռադիոյին հարմարեցված թատերական ու օպերային ներկայացումներ։
Արտասահմանում ապրող հայերի համար 1947-ից տրվում են ամենօրյա հաղորդումներ (Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ միայն Մերձավոր Արևելքում ապրող հայերի համար)։ Այդ ծրագրով եթեր են արձակվում հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքն արտացոլող լուրեր ու տարբեր ժանրերի հաղորդումներ, հայ ժողովրդի պատմությանը, ճարտարապետական հուշարձաններին, կրթական հիմնարկներին, ժողովրդական կառույցներին, գիտության ու տեխնիկայի նորույթներին վերաբերող նյութեր, ելույթ են ունենում գիտության ու մշակույթի գործիչներ, արտադրության առաջավորներ։ Կազմակերպվում են «Խոսում են նամակները», «Հարազատների ձայներ», «Համերգ–զրույց», «Պատվերով համերգ» և այլ հաղորդաշարեր, զգալի ժամանակ է հատկացվում ազգային երաժշտությանը։ 1957-ին ստեղծվել է արտասահմանի համար տրվող հաղորդումների վարչություն (1983-ին ուներ 2 գլխավոր խմբագրություն, հաղորդումների օրական ծավալը 8,5 ժ)։ Եվրոպայի և Ամերիկայի հայության համար տրվում է նյութերի ֆրանսերեն, անգլերեն և թուրքերեն ամփոփում։
1982-ին ռադիոյի ֆոնդային ձայնադարանում եղել է վավերագրական, գրական–գեղարվեստական, երաժշտական ավելի քան 75 հզ․ ձայնագրություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 568)։ ![]() |