Ջրի աղտոտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղտոտված գետ

Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։

Աղտոտման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտոտված ջուր, Արիզոնա, ԱՄՆ, 1992

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։

Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

Ջրավազանների աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առանձնահատկություններն ունի ջրավազանների աղտոտումը, որի դրսևորումներից է ջրի «ծաղկումը»։ Ջրամբարներում կուտակվում են գետերի բերած տիղմը, ավազը, աղտոտող նյութերը, ջուրը շատ դանդաղ է շարժվում, որը նվազեցնում է ջրամբարի ինքնամաքրման հնարավորությունը։

Բնապահպանական տեսակետից բնական ջրերի կարևոր առանձնահատկությունը ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների միջոցով։

Աղտոտման մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտոտման մեխանիկական մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ․ մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը (բուսական և կենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի, կավի մասնիկներ և այլն)։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ։

Աղտոտման քիմիական մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։

Աղտոտման կենսաբանական մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։

Աղտոտման օդավորման մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով կիրառվում Է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով։

Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում, փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային միացություններից և այլն։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002

Մակերևութային ջրերի աղտոտվածության վիճակը Հայաստանում 2006 թ մարտին
Ջրային օբյեկտի
անվանումը
Դիտակետը (հատվածքը) ՍԹԿ-ն գերազանցող միացությունների կոնցենտրացիաները
ԹԿՊ5*
(ՍԹԿ՝ 3 մգ/դմ³)
Նիտրիտ իոն (NO2)
(ՍԹԿ՝ 0, 024 գ/դմ³)
Ամոնիում իոն (NH4)
(ՍԹԿ՝ 0, 039 գ/դմ³)
Սուլֆատ իոն (SO4)
(ՍԹԿ՝ 0, 024 գ/դմ³)
Փամբակ Սպիտակից 0, 5 կմ ներքև 3, 5 - - -
Վանաձորից 0, 6 կմ վերև 3, 2 - - -
Վանաձորից 4, 5 կմ ներքև 3, 4 0, 089 2, 09 -
Դեբեդ Մարցի միախառնման
վայրից 0, 5 կմ ներքև
4, 0 0, 042 - -
Այրում գետից 0, 5 կմ վերև 4, 9 0, 044 - -
Վրաստանի հետ ՀՀ
պետական սահմանի մոտ
5, 4 0, 045 - -
Մարց Գետաբերան 4, 1 - - -
Ախթալա Գետաբերան 4, 4 - 0, 46 210, 0
Աղստև Դիլիջանից 0, 5 կմ ներքև 3, 2 - - -
Արաքս Արմաշ գյուղից 0, 5 կմ ներքև 3, 5 0, 067 0, 67 -
Ագարակից 2 կմ հարավ - 0, 038 - -
Մեծամոր Վաղարշապատից
10 կմ հարավ
- -0, 048 - 183, 1
Վաղարշապատից
11 կմ հարավ-արևելք
- 0, 053 - 191, 3
Ռանչպար գյուղից
0, 5 կմ ներքև
4, 5 0, 053 - 153, 0
Քասաղ Գետաբերան - 0, 034 - -
Հրազդան Քաղսի գյուղից 0, 5 կմ ներքև - 0, 034 0, 58 -
Արգել գյուղից 0, 5 կմ ներքև - 0, 029 - -
Արզնի ՋԷԿ-ից 0, 5 կմ ներքև - 0, 048 - -
Դարբնիկ գյուղի մոտ 3, 5 0, 178 9, 90 106, 4
Գետաբերան 4, 7 0, 086 2, 73 106, 4
Մարմարիկ Գետաբերան 3, 4 - - -
Գետառ Գետաբերան 4, 9 0, 206 1, 71 -
Մասրիկ Գետաբերան - 0, 034 0, 62 -
Գավառագետ Ծաղկավան գյուղից
0, 5 կմ վերև
- - 0, 48 -
Գետաբերան - 0, 038 0, 83 -
Ազատ Գետաբերան - 0, 192 2, 20 -
Վեդի Արարատից 2 կմ ներքև 4, 5 - - -
Մեղրի Գետաբերան 5, 4 - - -
Ողջի Քաջարանից 1, 8 կմ ներքև - 0, 029 - -
Կապանից 0, 8 կմ ներքև - 0, 067 - -
Որոտան Սիսիանից 2 կմ ներքև - 0, 034 - -
Սիսիան Արևիս գյուղից 0, 5 կմ վերև - - 0, 58 -
Գորիս Գորիսից 1, 5 կմ ներքև 4, 8 0, 082 - -
Երևանյան լիճ Ամբարտակից գետի
հոսանքով ներքև
5, 3 0, 096 1, 98 -

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։