Jump to content

Վարարակ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գորիս (գետ)ից)
Վարարակ
Բնութագիր
Երկարություն29 կմ
Ավազանի մակերես146 կմ²
Ջրի ծախս0,95 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄեծ Իշխանասար
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղոջրիկ, Մեծգետ, Մեծշեն, Շաքարջուր, Սնաձոր և Քրմագետ
ԵրկիրՀայաստան և
Արցախի Հանրապետություն,
ԵրկրամասՍյունիքի մարզ և
Քաշաթաղի շրջան

Վարարակ, Գերուսչայ, Գորիս, Զանգեզուրի գետ, Զանկյազոր, Զանկյազուրի գետ, Կորես, Զագեձոր, Զագեձորի գետ, Վարարակի ջուր, Վարարակն, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2750 մ բարձրությունից։ Մինջ Բուռուն գյուղը գետահովիտը համեմատաբար լայն է, իսկ Գորիս քաղաքից սկսած մտնում է զառիվներ ու խոր ձորի մեջ և Քարահունջ գյուղից հարավ միանում Որոտանին[1]։ Երկարությունը 29 կմ է[2], ջրհավաք ավազանը՝ 146 կմ²։ Սնումը խառն է. ստորերկրյա (76%), ձնաանձրևային (24%), վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,95 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ 10-րդ դարի կեսերին գետի վրա կառուցվել է համանուն ջրանցքը։ Ջրերն օգտագործվում են հիմնականում որոգման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 952 — 992 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 117 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 166