Պավել Դուրով
Պավել Դուրով ռուս.՝ Павел Валериевич Дуров | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսաստան, Սենթ Քիթս և Նևիս, ԱՄԷ և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | բուդդայականություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ[3] |
Երկեր | Տելեգրամ[2] և ՎԿ[2] |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ձեռնարկատեր |
Աշխատանք | գլխավոր տնօրեն ՎԿ-ում |
Աշխատավայր | Տելեգրամ |
Ծնողներ | հայր՝ Վալերի Դուրով |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Անդամություն | Մենսա[4] |
Pavel Durov Վիքիպահեստում |
Պավել Վալերիի Դուրով (հոկտեմբերի 10, 1984[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ձեռնարկատեր, ծրագրավորող, դոլլարային միլիարդատեր[5], ՎԿ սոցիալական ցանցի և համանուն կազմակերպության, Տելեգրամ ակնթարթային ուղերձի խաչաձև հարթակի և այլ նախագծերի հիմնադիրներից մեկը։ ՎԿ-ի նախկին գլխավոր տնօրենն[6] է (2006-2014): Ուսանողական տարիներին եղել է Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության կառավարության կրթաթոշակի դափնեկիր, Պոտանինի կրթաթոշակի եռակի դափնեկիր։
2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Ակադեմիկական գիմնազիան։ 2006 թվականին կարմիր դիպլոմով (դիպլոմը մինչ օրս չի վերցրել) ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ «Անգլիական բանասիրություն և թարգմանություն» մասնագիտությամբ։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո նա ստեղծեց «ՎԿոնտակտե»-ն՝ այս պահին խոշորագույն սոցիալական ցանցը Ռուսաստանում։ 2011 թվականին Դուրովը, ունենալով 7.9 միլիարդ ռուբլի կարողություն, ռուս միլիարդատերերի ցանկում զբաղեցնում էր 350-րդ տեղը։
Պավելը բուսակեր է և ազատական քաղաքական հայացքների կողմնակից։ Դուրովին անվանում են ռուսական Մարկ Ցուկերբերգ, ինչպես նաև հաճախ քննադատում են իր տարօրինակ արարքների և արտահայտությունների համար։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին հրատարակվել է Նիկոլայ Կոնոնովի «Դուրովի կոդ» գիրքը, որը նկարագրում է «ՎԿոնտակտե»-ի կազմավորումն և նրա հիմնադրին. վերջինիս էկրանավորման թույլտվությունն արդեն ստացել էր AR Films ընկերությունը:
2014 թվականին նա լքեց Ռուսաստանը և հայտարարեց, որ չի պատրաստվում վերադառնալ:
2016 և 2017 թվականներին մտավ Ֆորբսի[7]՝ Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակի մեջ։ 2018 թվականին ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 1,7 միլիարդ դոլար[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վալերի Սոմյոնովիչ Դուրովը (ծնվ. հուլիսի 13, 1945 թվական), բազմաթիվ գիտական աշխատությունների[9] հեղինակ է, 1992 թվականից ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասական բանասիրության ամբիոնը[10]։
Մայրը՝ Ալբինա Ալեքսանդրովնա Դուրովան (ծնվ. ապրիլի 3, 1951 թվական), դասավանդել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում[11][12][13]։
Եղբայրը՝ Նիկոլայ Վալերիի Դուրովը (ծնվ. նոյեմբերի 21, 1980)[11], մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ռուսական և միջազգային օլիմպիադաների բազմակի մրցանակակիր[9], Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթի կրկնակի բացառիկ չեմպիոն, հիմնադրման օրվանից և մինչ 2013 թվականի կեսը եղել է «ՎԿ»-ի[9] տեխնիկական տնօրենը։
Համամայր եղբայրը՝ Միխաիլ Պետրովը, Ալբինայի Դուրովայի որդին է՝ առաջին ամուսնությունից[14]։
Պավելի պապը՝ Սեմեոն Պետրովիչ Տուլյակովը (ծնվ. 1913 թվական), մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է հրետանային 65-րդ գնդում, Կրասնոբորսկում և Գատչինյան ուղղությամբ մասնակցել է Լենինգրադյան ռազմաճակատի մարտերին, երեք անգամ վիրավորվել է։ Ներկայացվել է Կարմիր աստղ շքանշանի[15], պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով[16] և Հաղթանակի 40-ամյակի առթիվ (1985 թվական) պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի[17] շքանշանով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Դուրովը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին Լենինգրադում, մտավորականի ընտանիքում[9]։ Առաջին դասարան հաճախեց Թուրինում, որտեղ նրա հայրն աշխատեց մի քանի տարի։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ Պավելը ոչ շատ երկար սովորեց սովորական դպրոցում և հետո ընդունվեց Ակադեմիական գիմնազիայի էքսպերիմենտալ դասարաններ (այժմ կոչվում են Մեդնիկովի անվան ակադեմիական դասարաններ)[18], որտեղ իրականացվում է բոլոր առարկաների խորացված ուսուցում՝ ներառյալ չորս օտար լեզու[9]։ Այնտեղ նա ուներ խորագիտակ անձի համբավ և տեսողական խնդիրների պատճառով նստում էր առաջին նստարանին[19]։ 11 տարեկանում նա առաջին անգամ հետաքրքրվեց ծրագրավորմամբ[20]։ Հայտնի է նրա արարքը, երբ նա դպրոցի բոլոր համակարգիչների գրադրվագները փոխեց՝ տեղադրելով ինֆորմատիկայի ուսուցչի լուսանկարը՝ «Must die» (անգլ. թարգմանաբար՝ «Должен умереть») գրառմամբ։ Դուրովին զրկեցին համակարգիչների հասանելիությունից, բայց նա ջարդում էր դրանց գաղտնաբառերը։ 2001 թվականին գերազանցությամբ ավարտեց Ակադեմիական գիմնազիան։ 2002 թվականին Պավելն ընդունվեց Սանկտ Պետերբուրգի բանասիրական ֆակուլտետ՝ «Անգլերեն բանասիրություն և թարգմանություն» մասնագիտությամբ։ Իր ձեռքբերումների և համալսարանի ուսանողական կյանքում ունեցած ներդրման համար նա պարգևատրվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության կրթաթոշակով, իսկ հետո նաև՝ Ռուսաստանի նախագահի կրթաթոշակով։ Պավելը երեք անգամ դարձել է Պոտանինի բարեգործական ֆոնդի կրթաթոշակի դափնեկիր, ինչպես նաև ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի՝ ամենաբարձր մակարդակի ինտելեկտ և լիդերի հատկանիշներ ունեցողների ընտրյալների շարքում[9]։
Նա հաղթել է ինֆորմատիկայի, լեզվաբանության և դիզայնի օլիմպիադաներում[20], կազմակերպել է համահամալսարանական միջոցառումներ[21]։ Պավելը 2006 թվականին կարմիր դիպլոմով ավարտեց համալսարանը (դիպլոմն այդպես էլ չվերցրեց)։
Դեռևս Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում սովորելու ընթացքում Պավելն ստեղծում է ինտերնետ-նախագծեր, որոնք նախատեսված էին համալսարանի[9] հանրային և գիտական կյանքի որակի բարձրացման համար։ Այդ նախագծերը Durov.com և Spbgu.ru[20] կայքերն էին։ Առաջին նախագիծն իրենից ներկայացնում է համալսարանի ռեֆերատների էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև ուսանողների գաղափարների և կարծիքների փոխանակման վայր, իսկ երկրորդը՝ համալսարանի ֆորումը, որտեղ Պավելը հաճախ նախաձեռնում էր բանավեճեր, որոնցում բանավիճում էր ինքն իր հետ՝ օգտվելով տարբեր հաշիվներից։ Սակայն 2006 թվականի ամռանը նա հասկացավ, որ իր ուսանողական կայքերը իրենց ողջ հայտնիությամբ անարդյունավետ էին սովորողների ընդհանուր համախմբի համար, քանի որ շատերը մականվան ներքո թաքցնում էին իրենց անունները, իսկ ռեալ դեմքերը թաքնվում էին ավատարների ներքո. ուսանողները միմյանց հետ կարող էին շփվել կայքում՝ անգամ չկասկածելով, որ նույն խմբում են սովորում։ Այդժամ նա որոշեց ուսանողական կայքի նոր ձև փնտրել։ Ավելի ուշ Պավելի հին ընկերը, ով ուսում ստանալուց հետո վերադարձել էր ԱՄՆ-ից, նրան ծանոթացրեց ամերիկյան համալսարանների ուսանողների համար նախատեսված ինտերնետ-նախագծին՝ Ֆեյսբուքին, որտեղ օգտատերերն իրենց պրոֆիլներում ավելացնում էին իրական անուններ և լուսանկարներ։ Դուրովը որոշեց Ռուսաստանում ներդնել նմանատիպ կայքի կոնցեպցիա, այսինքն՝ իրական մարդիկ իրական անուններով։ Ապագա նախագծի սկզբնական անվանումը՝ «Студент.ру»-ն, Պավելի կողմից փոխվեց՝ դառնալով «ՎԿոնտակտե», քանի որ իր խոսքերով՝ «վաղ թե ուշ մենք բոլորս դառնում ենք շրջանավարտներ»[22]։ Նախագծի իրագործումը նա սկսեց համալսարանն[9] ավարտելուց անմիջապես հետո։ Պավելը և նրա եղբայրը՝ Նիկոլայ Դուրովը, հիմնեցին «ՎԿոնտակտե» սահմանափակ պատասխանավությամբ ընկերությունը և բանեցրին համանուն կայքի բետա-տարբերակը, որի դոմենը՝ vkontakte.ru-ն, ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 2006 թվականի հոկտեմբերի 1-ին։ Սկզբում կայքը փակ էր, այլ կերպ ասած՝ գրանցվել հնարավոր էր միայն անձնական հրավերից հետո։ Բայց արդեն տարեվերջին գրանցումը դարձավ ազատ[20]։ Մի քանի օրվա ընթացքում կայքն իր կողմը գրավեց ավելի քան 2000 օգտատերերի. պատճառը մրցույթն էր՝ iPod նրան, ով ավելի մեծ թվով ընկերներ կհրավիրի։ Օգտատերերի արագ աճող թիվը հիմնադիրներին ստիպեց փոխել սերվերները և կատարելագործել կայքի ծրագրային սպասարկումը։ Պավելն անընդհատ առաջարկներ էր ստանում՝ իր արտադրանքը գնելու թեմայով, բայց նա մերժում էր դրանք։ Դրա փոխարեն նա ներդրողներին գրավում էր դեպի իր նախագիծը։ «ՎԿոնտակտե»-ն զարգանում էր ակնհայտ կերպով։ Արդեն 2007 թվականին իր հայտնիությամբ այն երրորդը դարձավ Ռունետում, 2008 թվականին տեղի ունեցավ կայքի դրամայնացում, իսկ օգտատերերի թիվը գերազանցեց 20 միլիոնը[20]։ 2010 թվականին Պավելի ընկերությունը բնակություն հաստատեց «Զինգեր»-ի տան մեջ, որը տեղակայված է Նևսկու պողոտայի վրա՝ Կազանի Աստվածամոր տաճարի դիմաց[19]։
2007 թվականին «Գործնական Պետերբուրգ» թերթը Դուրովին ճանաչեց «2007 թվականի լավագույն երիտասարդ ձեռներեց»-ներից[23] մեկը։ 2011 թվականին Դուրովը, ով ուներ 7,9 միլիարդ ռուբլի, ռուս միլիարդատերերի[24] վարկանիշային ցուցակում զբաղեցեց 350-րդ տեղը։ 2011 թվականի դեկտեմբերին Պավելը և DST Global ֆոնդի ղեկավար Յուրի Միլները հիմնեցին Start Fellows բարեգործական նախագիծը, որն ուղղված է մրցութային հիմքով[25] ընտրված ստարտափերի ֆինանսավորմանը։ Արդեն դեկտեմբերի վերջին 6 ստարտափեր ստացան 25 հազարական դոլար։ 2012 թվականի հունվարի 24-ին Մյունխենում կայացած Digital Life Design (DLD) կոնֆերանսին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի հետ համատեղ ելույթի սկզբում Պավելը խոստացավ օնլայն-հանրագիատարանի համար նվիրաբերել մեկ միլիոն դոլար[26]։ Վիքիմեդիա հիմնադրամի[27] ներկայացուցիչ Ջեյ Ուոլշը մարտին հաստատեց խոստացված գումարի՝ հաշվեհամարին փոխանցման մասին տեղեկությունը։
Մենք շատ ենք գնահատում պարոն Դուրովի առաջարկը և շնորհակալ ենք ըմբռնման համար, որը ցուցաբերեց դրամաշնորհի քննարկման գործընթացին... |
2012 թվականի մայիսի 27-ին «ՎԿոնտակտե»-ի թոփ-մենեջերները, Դուրովի գլխավորությամբ, ընկերության՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնական գրասենյակի պատուհանից նետում էին փոքրիկ ինքնաթիռներ, որոնց ամրացված էին 5000-ռուբլիանոց թղթադրամներ[28]։ Շուտով պատուհանների տակ հավաքվեց բազմություն, որը նույնիսկ ծեծկռտուք սկսեց այդ փողերի համար։ Ավելի ուշ Պավելը բացատրեց, որ Քաղաքի տոնին ցանկանում էր տոնական մթնոլորտ ստեղծել։ Այդ ժամանակ Դուրովն ընդհանուր առմամբ ցրիվ էր տվել շուրջ 2000 դոլար։ Նաև հայտարարվում էր այն ուրախության մասին, որով նա հետևել է բազմության արձագանքին[29]։ Ականատեսների խոսքերով՝ Պավելը տեղի ունեցողը նկարահանում էր տեսախցիկով[28]։ «ՎԿոնտակտե»-ում աշխատելիս Պավելն ապրում էր գրասենյակի հարևանությամբ վարձակալած բնակարանում, որտեղ, իր խոսքերով՝ կարող էին գիշերել աշխատակիցները[30]։
2013 թվականի ապրիլի 5-ին հաղորդում են այն մասին, որ վարելով մեքենան՝ Դուրովը Սադովայա փողոցից ձախ է շրջվել՝ դեպի Մոյկա գետի առափնյա փողոց՝ խախտելով ճանապարհային նշանի[31] պահանջները։ Իրավախախտումը տեսած ճանապարհային ոստիկանության աշխատակիցը փորձել է կանգնեցնել ավտոմեքենան։ Վարորդը չի ենթարկվել պահանջին՝ շարունակելով գնալ, և արդյունքում վրաերթի է ենթարկել ոստիկանության աշխատակցին՝ նրան հասցնելով ոտքի վնասվածք և թեթև քերծվածքներ[32]։ Սկզբում «ՎԿոնտակտե»-ի լրատվական ծառայությունը հերքում էր Պավելի մասնակցությունը պատահարին՝ մատնանշելով այն հանգամանքը, որ իրենց գլխավոր տնօրենը մեքենա չունի։ Բացի այդ՝ հենց ավտոմեքենան պատկանում էր կազմակերպության փոխնախագահ Իլյա Պերեկոպսին[33]։ Բայց հունիսին Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեն ապացուցեց, որ ղեկին հենց Դուրովն է եղել։ Պատահարից անմջապես հետո Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (բռնի ուժի կիրառում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հարուցվեց քրեական գործ, որը հետաքննության անցկացումից հետո2013 թվականի հունիսին փակվեց[34], իսկ հենց իրավախախտումը հայտնվեց Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.3 հոդվածի ներքո, քանի որ քննության ժամանակ չհավաքվեց բավարար քանակությամբ ապացույց այն մասին, որ դիտավորյալ է բռնություն կիրառվել[32]։ 2013 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ քրեական գործը վերադարձվել է նախաքննության՝ Պավել Դուրովի գործողություններում կանխամտածված հանցանքի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու նպատակով։ Ապացույցներ այն մասին, որ Դուրովի գործողությունները եղել են կանխամտածված և ուղղված են եղել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելուն, նորից չգտնվեցին քննիչների կողմից, և 2014 թվականի սկզբին քրեական գործը նորից կարճվեց[34]։
2014 թվականի փետրվարին United Capital Partners (UCP) հիմնադրամը, որին պատկանում է «Վկոնտակտե»-ի բաժնետոմսերի 48 %-ը, հայտարարեց այն մասին, որ մտադիր է մի կողմ դնել իր հետաքրքրությունները «ռուսական և միջազգային իրավազորություններում»[35]։ UCP-ի ներկայացուցիչները Պավել Դուրովին և Mail.ru Group-ի գործընկերներին մեղադրեցին այնպիսի գործողությունների կատարման մեջ, որոնք դեմ են «ՎԿ»-ի հետաքրքրություններին։ Հիմնադրամում պարզաբանեցին, որ ավելի վաղ փորձել են հարցերը խաղաղ ճանապարհով լուծել, սակայն բոլոր առաջարկները բլոկադայի էին ենթարկվում Mail.ru Group-ի ներկայացուցիչների և «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն Իվան Տավրինի կողմից, ում այդ պահին պատկանում էր «ՎԿ»-ի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը (52 %): UCP-ում նշեցին, թե «ՎԿ»-ի համասեփականատերերի պահվածքից «ինչն է իրենց զարմացնում և անհանգստացնում».
Սպառելով ողջամիտ համաձայնության բոլոր հնարավորությունները՝ «ՎԿ»-ի վիճելի գործերը հանձնում ենք իրավաբանական ընկերություններին։ Մեր դժգոհությունների հակիրճ էությունը. Պավել Դուրովը և Mail.ru Group-ի ներկայացուցիչները սիստեմատիկորեն ընդունել են և շարունակում են ընդունել որոշումներ, որոնք լավագույնը չեն «ՎԿ»-ի հետաքրքրությունների համար...— UCP գործընկեր Յուրի Կաչուրո[35]
Ի պատասխան՝ USM Advisors-ի տնօրեն Իվան Ստրեշինսկին մեղադրեց UCP-ին՝ «ՎԿ»-ի բաժնետերերի վրա սիստեմատիկ ճնշում գործադրելու մեջ.
Այն պահից սկսած, երբ UCP-ն դեկլարացիոն կարգով մտավ «ՎԿոնտակտե»-ի կազմի մեջ, ի ցույց է դրել իր չկամենալը՝ ստեղծել կառուցողական հարաբերություններ այլ բաժնետերերի և կազմակերպության ղեկավարության հետ՝ նախընտրելով սպառնալիքների, նենգաշորթության և բանսարկությունների մարտավարությունը։ Մասնավորապես՝ իրավաբանական ճնշման և «ՎԿոնտակտե»-ի հիմնադիր Պավել Դուրովի հանրային վարկաբեկման ներքո հիմնվել է մի ամբողջ ընկերություն, որի հետ շփումը UCP-ն սկսեց դատարանների սպառնալիքներով և քրեական հետապնդումներով:— Իվան Ստրեշինսկի[35]
ՎԿոնտակտե
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՎԿոնտակտե»-ն Ռունետ-ի ամենախոշոր սոցիալական ցանցն է, հայտնիությամբ առաջինն է Բելառուսի տարածքում, երկրորդը՝ Ռուսաստանում, երրորդը՝ Ուկրաինայում, հինգերորդը՝ Ղազախստանում, քսանվեցերորդը՝ աշխարհում[36],, որը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար։ Օրինակ՝ 2012 թվականի սեպտեմբերին կայքի օրական լսարանը միջինում կազմում էր 22 միլիոն մարդ[37]։ Նույն տարվա սեպտեմբերին «ՎԿոնտակտե»-ում գրանցվեց ավելի քան 140 միլիոն օգտատեր[38]։ Իր աճի տեմպերով սոցիալական կայքը գերազանցեց Ռունետի բոլոր ռեկորդները[9]։ Ցանցի խոշոր բաժնետերը Mail.Ru Group-ն է, հոլդինգ, որին 2011 թվականի ապրիլի տվյալներով՝ պատկանում է «ՎԿոնտակտե»-ի բոլոր բաժնետոմսերի 32,49 %-ը։
«ՎԿոնտակտե»-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանում զարգացող ծրագրավորման օլիմպիադաներին և հովանավորում է Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի ծրագրավորողներին։ Ընկերության աշխատակիցների կազմում ընդգրկված են ռուս լավագույն ծրագրավորողները, ծրագրավորման և մաթեմատիկայի[9] միջազգային մրցույթների դափնեկիրները։
2014 թվականի հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ Դուրովը 2013 թվականի դեկտեմբերին գործարք է կնքել Իվան Տավրինի հետ՝ «ՎԿոնտակտե»-ի՝ իր մոտ մնացած 12 % բաժնետոմսերի վաճառքի մասին, և դադարել է լինել ցանցի սեփականատերը[39]։
Այն, ինչը Դուք տնօրինում եք, վաղ թե ուշ սկսում է Ձեզ տնօրինել։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ակտիվորեն ձերբազատվեցի սեփականությունից՝ հանձնելով և վաճառելով այն ամենը, ինչ ես ունեի՝ սկսած կահույքից և իրերից մինչև անշարժ գույք և ընկերություններ։ Իդեալին հասնելու համար ինձ մի բան է մնացել՝ ազատվել իմ կարողության ամենախոշոր մասից՝ «ՎԿոնտակտե»-ի 12%-անոց բաժնից։ Ես ուրախ եմ, որ որոշ ժամանակ առաջ ես հասա նաև այդ նպատակին՝ «ՎԿոնտակտե»-ի իմ բաժինը վաճառելով իմ ընկեր Իվան Տավրինին։
Այդ փոփոխությունը դժվար թե անդրադառնա «ՎԿոնտակտե»-ի կառավարման վրա. տնօրենների խորհուրդը հաշվի է առնում իմ կարծիքը ոչ թե իմ բաժնեմասի առկայությունից կամ բացակայությունից ելնելով, այլ այն պատճառով, որ ես եմ ստեղծել այս ցանցը և հասկանում են նրա խորքային մեխանիզմները։ Ես ոչ մի տեղ չեմ գնում և պատրաստվում եմ հետևել «ՎԿոնտակտե»-ի որակին։ Վերջիվերջո, «ՎԿոնտակտե»-ն լավագույնն է, որ ստեղծվել է Ռուսաստանի հաղորդակցության ոլորտում։ Եվ իմ պատասխանատվությունը կայանում է նրանում, որ պահպանեմ և պաշտպանեմ այս ցանցը:— Պավել Դուրով[40]
Ապրիլի 1-ին Պավել Դուրովն իր էջում հայտնեց «ՎԿոնտակտե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին՝ դա բացատրելով ունեցած ազատ գործողությունների սահմանափակմամբ[41], սակայն հետո՝ ապրիլի 3-ին հետ վերցրեց իր հեռանալու մասին հայտարարությունը[42]։ Հետո պարզաբանվեց, որ դա ապրիլմեկյան կատակ չէր, ապրիլի 21-ին «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի սեփականատերերը բավարարեցին աշխատանքից ազատման դիմումը, որն ավելի վաղ նրանց էր ուղարկել ցանցի գլխավոր տնօրեն և հիմնադիր Պավել Դուրովը[43]։
2014 թվականի սեպտեմբերի 16-ից «ՎԿոնտակտե»-ի միակ սեփականատեր է հանդիսանում Mail.Ru Group-ը[44]։
Տելեգրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսի 24-ին ներկայացվեց առաջին հաճախորդը՝ Տելեգրամը։ «TJournal»-ի տվյալների համաձայն՝ ծրագրում հաշվարկվում էր շուրջ 1 միլիոն կարգավորում։ The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ Պավելը պատմեց, որ հավելվածի նախնական գաղափարն իր մոտ առաջացել է 2011 թվականին, երբ հատուկ նշանակության ջոկատայինները հայտնվեցին իր դռան առջև[45]։ Երբ վերջիններս ի վերջո գնացին, Դուրովը միանգամից գրեց իր եղբորը՝ Նիկոլային։ Հենց այդ ժամանակ էլ նա գիտակցեց, որ ինքը եղբոր հետ անվտանգ հաղորդակցման եղանակ չունի։ Սերվիսը կառուցված է MTProto նամակագրության ծածկագրման վրա, որը մշակվել է Պավելի եղբոր՝ Նիկոլայի[46] կողմից։
Ի պատասխան մի քանի չինովնիկների, ովքեր առաջարկում էին Ռուսաստանի տարածքում արգելել ակնթարթային ուղերձը՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին «ՎԿոնտակտե»-ի իր էջում Պավել Դուրովը հայտարարեց. «Ինչ վերաբերում է Տելեգրամին, ապա նախագիծը ինչպես երբևէ չի տվել, այնպես էլ երբեք չի տա անձնական տվյալներ և ծածկագրման բանալիներ՝ երրորդ անձանց։ Ակնթարթային ուղերձը հայտնի է տասնյակ շուկաների տասնյակ միլիոնավոր օգտատերերի շարքում, և արգելափակման սպառնալիքը նրանցից մեկի կամ երկուսի վրա՝ չի ազդում իր գաղտնիության քաղաքականության վրա»[47]։
Վտարանդիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 16-ին Պավել Դուրովը հայտարարեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ցանցի ղեկավարությունից պահանջել է իրենց տրամադրել «Եվրոմայդան» խմբի կազմակերպիչների մասին անձնական տեղեկատվությունը, ինչին ինքը մերժումով է պատասխանել։ Արդեն դեկտեմբերին տեղի ունեցավ ընկերության բաժնեմասի վաճառքի գործարքը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի իրավազորությունը չի տարածվում «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ուկրաինացի օգտատերերի վրա։ Դուրովը նաև նշեց, որ ուկրաինացի օգտատերերի տվյալների տարածումը ոչ միայն օրենքի խախտում կլիներ, այլև հանցագործություն կլիներ Ուկրաինայի[48][49] միլիոնավոր օգտատերերի առջև։
2014 թվականի ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Պավել Դուրովը մեկնել է արտասահման և չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։ Այդ մասին նա հայտնեց TechCrunch[50][51] պորտալի հարցազրույցի ժամանակ։ Նա նշեց. «Ցավոք, այս երկրում հնարավոր չէ ինտերնետ-բիզնես վարել»։
Վախենամ՝ ինձ համար հետդարձի ճանապարհ չկա։ Հատկապես այն բանից հետո, երբ ես հրապարակայնորեն հրաժարվեցի համագործակցել իշխանության հետ։ |
«ՎԿոնտակտե»-ի հիմնադիրը նաև հայտնեց, որ պլանավորում է մոտ ապագայում կենտրոնանալ հեռախոսային սոցիալական ցանցի ստեղծման վրա։ Ավելի ուշ UCP հիմնադրամը, որին այդ պահին պատկանում էր «ՎԿոնտակտե»-ի բաժնետոմսերի 48 %-ը, հայտարարեց, որ Պավել Դուրովի հրաժարականը չի համարում կայացած փաստ։ UCP գործընկեր Յուրի Կաչուրոն համարեց, որ «ՎԿոնտակտե»-ի գործադիր տնօրենը գերազանցել է իր լիազորությունները և այդչափ լուրջ որոշումը չի քննարկել տնօրենների խորհրդի հետ։
Դուրովն անընդհատ մի պետությունից մի այլ պետություն է տեղափոխվում՝ դրանցից և ոչ մեկում երկու-երեք շաբաթից ավելին չմնալով։ Նրա հետ միասին Փարիզ, Սինգապուր և այլ քաղաքներ է մեկնում նաև ծրագրավորողների իր թիմը, որի հետ նա մշակում է Տելեգրամ ակնթարթային ուղերձը։ Պավելը հայտնեց, որ չի հանդիսանում պետության գաղափարի ջատագովը։ «Այժմ ես շատ երջանիկ եմ՝ ապրելով առանց որևէ սեփականության՝ համարելով ինձ աշխարհի քաղաքացի»[52]։ Բացի ռուսականից՝ ունի Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր. նա այդ անձնագիրն ստացել է երկրի[53] տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց հետո։
2018 թվականի ապրիլի սկզբին բազմաթիվ ԶԼՄ-ներով հաղորդվեց տեղեկություն՝ Դուրովի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու մասին[54][55][56][57], որն ինքը Պավելը հերքում էր՝ վկայակոչելով կեղծ տեղեկատու խաբեբաներին[58][59][60][61]։
Հայացքներ և համոզմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Դուրովն ունի ազատական քաղաքական հայացքներ[62], ինչպես նաև հանդիսանում է բուսակեր[63]։ Նա հանդես է գալիս ռուսական կրթական համակարգի բարեփոխման, տեղեկատվության ոլորտի հարկերի չեղարկման, վիզային ռեժիմի չեղարկման, գրանցման և զինակոչության, մաքսատուրքերի իջեցման, շրջանին ամբողջական ինքնավարություն տալու, Ռուսաստանի երդվյալ ատենակալների դատարանի[64] թափանցիկության համար։ Նրան ոգեշնչում են Էռնեստո Չե Գևարան և Սթիվ Ջոբսը, իսկ կրոնական համոզմունքների առումով՝ մի կողմից տվյալներ կան, որ փաստաֆարիական է[65], մյուս կողմից՝ զեն[66][67] դպրոցի հետևորդ է։
2017 թվականի հոկտեմբերի 10-ին՝ իր ծննդյան օրը, Պավել Դուրովը պատմեց յոթ իրերի մասին, որոնցից ինքը հրաժարվել է շատ տարիներ առաջ, և որոնք, իր կարծիքով, բացասաբար են ազդում գիտակցության վրա՝ ալկոհոլ, կենդանիների միս, դեղահաբեր և դեղագործության ցանկացած արտադրանք, նիկոտին և նիկոտինային այլ բաղադրիչներ, սուրճ, սև և կանաչ թեյ, էներգետիկ ըմպելիքներ, արագ սնունդ, շաքարավազ, գազավորված ըմպելիքներ, հեռուստատեսություն և իր նման օրինակները[68]։
Վերաբերմունքը Facebook-ի նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ հայտնի դարձավ, որ Ֆեյսբուքը գործընկերներ է փնտրում Ռուսաստանի տարածքում, Դուրովը հայտարարեց, որ «ՎԿոնտակտե»-ի աշխատակիցները չեն պատրաստվում համագործակցել այլ ցանցի հետ, քանի որ «հիմարներ չկան», և Ֆեյսբուքը «խորտակվող նավ»[69] է։ Մեկ ամիս առաջ նա արդեն ամերիկյան սոցցանցն անվանել էր «պեդոլիբերալների հենարան», իսկ 2014 թվականի մայիսին իր Թվիթթեր հաշվում հեգնանքով անվանել էր «էժանագին արտադրանք»[70]։
Բիզնեսի վարման ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուրովին հատուկ է կոպիտ, երբեմն նույնիսկ բիզնեսի[71] վարման բիրտ ոճը։ 2011-2012 թվականներին նա «կորպորատիվ պատերազմ» էր վարում «ՎԿոնտակտե»-ի խոշոր բաժնետեր Mail.ru Group-ի հետ։ Կոնֆլիկտն սկսվեց 2011 թվականի մարտին՝ հոլդինգի՝ սոցցանցը հափշտակելու փորձերից՝ բաժնետոմսերի 100 %-ը գնելով՝ այն միացնել «Օդնոկլասնիկի» կայքին։ Ի պատասխան՝ Դուրովը Mail.ru-ն անվանեց «աղբ-հոլդինգ», նրանց ցույց տվեց միջնամատ տնկելու ժեստը և «ՎԿ»-ի համահիմնադիրներին համոզեց չվաճառել իրենց բաժնետոմսերը։ 2012 թվականի ապրիլին «պատերազմը» դադարեց[72]։
2012 թվականի գարնանը «ՎԿոնտակտե»-ի և «Տեղեկագիր» թերթի խմբագրության միջև կոնֆլիկտ բորբոքվեց։ Տեխնիկական նորարարության շնորհիվ օգտատերերը կայքում կարող էին աչքի անցկացնել վեբ հրատարակությունների ամբողջական տեքստերը՝ չկատարելով անցում ակտիվ հղումով։ «Տեղեկագիր»-ը դա համարեց անօրինական և բացահայտ կերպով սոցցանցին մեղադրեց հեղինակային իրավունքների խախտման մեջ։ «ՎԿոնտակտե»-ն անտեսեց հայտարարությունը, իսկ հետո անջատեց հղումների ակտիվությունը՝ «Տեղեկագիր» կայքի հրապարակումներին։ Վերջիվերջո, թերթի խմբագրությունն իր կայքից հեռացրեց «ՎԿոնտակտե»-ի վիդջեթները և սոցցանցում «սառեցրեց» հրատարակության պաշտոնական էջը։ Ընկերության գործադիր տնօրենը՝ «Տեղեկագրի» հրատարակիչը, Դուրովին մեղադրեց «քաղաքակիրթ բիզնես»[73] վարելու անկարողության մեջ։
Քննադատություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ Պավելին անվանեցին ռուսական Մարկ Ցուկերբերգ[29][65]։ 2011 թվականին Պավելը Ֆորբսի՝ «9 ամենաարտասովոր ռուս բիզնեսմեններ՝ խենթ, տարօրինակ և էքսցենտրիկ» ցուցակում զբաղեցրեց երրորդ տեղը՝ այնպիսի լուսանկարներ հրապարակելու համար, որոնցում նա անվայել ժեստեր էր ցույց տալիս՝ ի պատասխան «ՎԿոնտակտե»-ի խոշոր բաժնետեր Mail.ru Group-ի, որը փոձում էր հափշտակել այս սոցցանցը[74]։ Այդ նույն ամսագիրը հրապարակել է ցուցակ 30 ռուս ամենահայտնի բիզնես ինտերնետ անհատների, որտեղ Պավելը 7-երրորդ տեղում էր[75]։ «Մեդիալոգիա»-ի[76]՝ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ որպես ռուսական ԶԼՄ-ների կողմից ամենացիտված բլոգերների ցուցակում Դուրովը հայտնվեց 42-րդ հորիզոնականում։ «ՎԿոնտակտե»-ի ստեղծողներից մեկը՝ Օլեգ Անդրեևը, բացատրեց սոցցանցի այդօրինակ հաջողության պատճառը. «Պավելը, ի տարբերություն ծրագրավորողների մեծամասնության, հասկանում էր՝ ինչ են ուզում կյանքից դպրոցականն ու ուսանողը, և դա ինչպիսի տեսք ունի դիզայնում։ Նա կարողանում էր նայել այն մարդու աչքերով, ում բրաուզերը հին էր, և ինտերնետը՝ դանդաղ»։
Դուրովի՝ թղթադրամներով ինքնաթիռների նետման ակցիան հայտնի բլոգերների և լրագրողների կողմից կոշտ քննադատության ենթարկվեց։ Այսպես. Վլադիմիր Սոլովյովը դա անվանեց «ջահել վաճառականի հիմար» արարք, իսկ հենց Դուրովին՝ «Ցուկերբերգից ցածր»։ Սոլովյովին սատարեց Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Սերգեյ Ստիլավինն իր «Ապրող ամսագիր» օրագրում գրեց. «Քաղաքացին, ով իր ժողովրդին վերաբերում է ինչպես անկիրթ մարդկանց, պետք է իր մասնագիտացումն ստանա «կար անող-մոտորիստուհու» մասնագիտացման տիրույթում»։ Սերգեյ Ենիկոլոպովը եզրակացրեց, որ «այդպիսին բուժվում է ճամբարներում»՝ հիշեցնելով 1920-1930-ական թվականների բոլշևիկների գնդակահարությունները[28]։
2012 թվականի մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Պավելն իր Թվիթթերում գրեց. «Ժողովուրդը քայլում է։ Անշուշտ. 67 տարի առաջ Ստալինը պաշտպանեց Հիտլերի իրավունքը՝ ճնշելու ԽՍՀՄ բնակչությանը»։ Նիկոլայ Վալուևը նրա խոսքերն անվանեց «սրբապղծություն» և հայտարարեց, որ փակում է իր հաշիվները «ՎԿոնտակտե»-ում։ Նման բոյկոտ հայտարարեց նաև Սերգեյ Մինաևը, հայտնելով, որ չի ցանկանում «սատարել նողկալիությունը»[77]։ Ավելի ուշ «ՎԿոնտակտե»-ի լրատվական ծառայության քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը պարզաբանեց, որ Դուրովը հարգանքով է վերաբերում Հաղթանակի օրվան, իսկ նրա գրառումը կապված է այն հանգամանքի հետ, որ «նրա պապն անցել է ողջ պատերազմը», «իսկ որպես երախտագիտություն՝ ճնշվել է առանց դատարանի»։
Գրաքննության և համացանցում[78] քաղաքացիների ազատ գրագրությանը պետության միջամտության դեմ սկզբունքային դիրքի համար 2018 թվականի հունիսի 20-ին Ղազախստանի ժուռնալիստների միության մրցանակակիր է դարձել։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի[79] նոյեմբերի 19-ին «Մանն, Իվանով և Ֆերբեր» հրատարակչությունը հրատարակեց Նիկոլայ Կոնոնովի «Դուրովի կոդ» գիրքը, որը նկարագրում է «ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադրումը։ Սյուժետի կենտրոնում նրա հիմնադիր Պավել Դուրովն է։ Գիրքը բավականին փաստագրական է՝ հիմնված փաստերի և հարցազրույցների[71] վրա։ Ռուսական «Bubble Comics» հրատարակչության «Մայոր Գրոմ» կոմիքսների շարքում Պավել Դուրովը հանդիսանում է գլխավոր չարագործ կոմիքսներից մեկի՝ Ժանտախտային բժշկի[80] մասնակի նախատիպը։
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու հիմնադրած AR Films ընկերությունն իրավունք է ստացել էկրանավորելու «Դուրովի կոդը» գիրքը։ Ի սկզբանե հայտարարվեց, որ գիրքը վարձույթում կհայտնվի 2014 թվականին։ Բացի այդ՝ ինքը Դուրովը բացասաբար էր վերաբերում էկրանավորմանը[63]։ Ավելի ուշ հայտնի դարձավ նախագծի սառեցման մասին. «Նոն-ստոպ փրոդաքշն»-ը (AR Films-ի մեջ մտնող) Կինոյի ֆոնդին վերադարձրեց էկրանավորման[81] համար առանձնացված 25 միլիոն ռուբլին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Qui est Pavel Dourov, l’énigmatique patron de Telegram arrêté à Paris ? (ֆր.) — 2024. — ISSN 1186-4583
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Par Le Parisien avec AFP Le 25 août 2024 à 17h11, Modifié Le 25 Août 2024 À 18h10 Pavel Durov : milliardaire et libertarien assumé… qui est le fondateur et PDG de Telegram, arrêté en France ? (ֆր.) — Paris: LVMH, 2024. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
- ↑ https://www.francetvinfo.fr/sciences/high-tech/qui-est-pavel-dourov-le-fondateur-de-la-messagerie-telegram-arrete-en-france_6743221.html
- ↑ https://ria.ru/20140421/1004869615.html
- ↑ «Тектоническая платформа. Forbes признал Павла Дурова долларовым миллиардером». Forbes.ru. 2018 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Павла Дурова уволили с поста гендиректора «ВКонтакте». РИА-Новости
- ↑ «Безопасное завтра». Lenta.ru. 2017 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Forbes признал Дурова долларовым миллиардером». Дождь. 2018 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 «Pavel Durov» (անգլերեն). Digital Life Design. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Дуров Валерий Семёнович» (ռուսերեն). Филологический факультет Санкт-Петербургского государственного университета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 11,0 11,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Основатель «ВКонтакте» Павел Дуров вдали от посторонних глаз растит двоих детей
- ↑ Фонд UCP: Павел Дуров бежит от судебных исков, а не от политики
- ↑ https://roem.ru/19-02-2014/112374/trafik-vkontakte-odnovremenno-podorojaet-i-podesheveet-dlya-provayderov/
- ↑ «Наградной лист Тулякова Семёна Петровича» (ռուսերեն). Вконтакте. 8 мая 2015, 1:23.
- ↑ «Фронтовой приказ № 692/н от 15.06.1945, страница 2». Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Туляков Семен Петрович». Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Код Дурова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 19,0 19,1 Кононов, Николай; Игуменов, Валерий. (2011 թ․ հունիսի 24). «Код Павла Дурова». Forbes (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 Меллер, Алла. (2009 թ․ հոկտեմբերի 28). «Павел Дуров. Не просто талантливый программист и создатель vkontakte.ru» (ռուսերեն). Финансы.asia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «О сайте» (ռուսերեն). Spbgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Дуров, Павел. (2007 թ․ փետրվարի 3). «Немного об истории «контакта»» (ռուսերեն). ВКонтакте. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «NEXT: молодые предприниматели награждены». Деловой Петербург (ռուսերեն). 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Рейтинг российских миллиардеров 2011». Финанс (журнал) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Мильнер и Дуров решили спонсировать российские стартапы» (ռուսերեն). Lenta.ru. 2011 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Создатель «ВКонтакте» пожертвовал «Википедии» миллион долларов» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Глава «Вконтакте» пожертвовал Wikipedia миллион долларов» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «Лотерея с разбитыми носами» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 29,0 29,1 «Easy money: Russian Zuckerberg provokes crowd fight over $160 notes» (անգլերեն). RT English. 2012 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 30,0 30,1 Кононов, Николай. (2012 թ․ նոյեմբերի 1). «Принципы Павла Дурова, «ВКонтакте»» (ռուսերեն). Hopes & Fears. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Павел Дуров: «Когда переезжаете полицейского, важно проехать взад и вперед — чтобы вышла вся мякотка»
- ↑ 32,0 32,1 «В Санкт-Петербурге установлены обстоятельства наезда на полицейского» (ռուսերեն). Следственный комитет Российской Федерации. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Уголовное дело о наезде Дурова на гаишника закрыли» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 34,0 34,1 «МВД не будет добиваться возбуждения дела против Павла Дурова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 ««Акционеры „ВКонтакте" поборются за Павла Дурова в суде»». Rbc.ru (ռուսերեն). 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Alexa Top 500 Global Sites. Vkontakte site info». Alexa.com (անգլերեն). Alexa Internet. 27 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «СМИ узнали о планах Mail.Ru увеличить долю во «ВКонтакте»» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Соцсеть «ВКонтакте» отказалась от счетчика TNS» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Павел Дуров подтвердил продажу акций «ВКонтакте»». Лента.ру. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Павел Дуров продал свою долю «ВКонтакте»». vseti.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Михаил Карпов (2014 թ․ ապրիլի 1). «Павел Дуров объявил, что покидает пост генерального директора соцсети «ВКонтакте»». Компьютерра. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «День дурака удался: Дуров отозвал заявление об уходе из "ВКонтакте"». NEWSru.com. 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Валерий Левитин. (2014 թ․ ապրիլի 21). «Павла Дурова уволили с поста гендиректора «ВКонтакте»» (ռուսերեն). РИА-Новости. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Денис Сущенко. «Mail.Ru Group купила «ВКонтакте»». hi-tech.mail.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Дуров: «Я задумался о своём будущем в России, когда к двери пришёл спецназ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Телеграмма от Дурова
- ↑ Официальная страница П. Дурова «ВКонтакте»
- ↑ «ФСБ потребовала от руководства социальной сети «ВКонтакте» передать личную информацию организаторов групп «Евромайдана»» (ռուսերեն). Business-ru.com. 2014 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Дуров расстался со своей долей «ВКонтакте» из-за событий на Украине» (ռուսերեն). Русская планета. 2014 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Павел Дуров уехал за границу и намерен создать там новую соцсеть. Россия-24
- ↑ Дуров объявил, что не собирается возвращаться в Россию. РИА-Новости
- ↑ Jim Wilson. (2014 թ․ դեկտեմբերի 2). «Once Celebrated in Russia, the Programmer Pavel Durov Chooses Exile» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Павел Дуров собирается в Финляндию. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 июля 2015.(Ստուգված է 4 Հուլիսի 2015)
- ↑ Башарова С. (2018 թ․ ապրիլի 6). «Павел Дуров получил британское гражданство» (ռուսերեն). Life. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Копылова Н. (2018 թ․ ապրիլի 6). «Павел Дуров получил британское гражданство» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Башарова С. (2018 թ․ ապրիլի 6). «Создатель «ВКонтакте» Павел Дуров получил британское гражданство» (ռուսերեն). РЕН ТВ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Гацак А. (2018 թ․ ապրիլի 6). «Павел Дуров получил британское гражданство» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Кантышев П., Сухаревская А. (2018 թ․ ապրիլի 6). «Павел Дуров опроверг сведения о британском гражданстве» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Дуров назвал фейком британский документ с указанием нового гражданства» (ռուսերեն). Lenta.ru. 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Ивашкина Д. (2018 թ․ ապրիլի 6). ««Фейк»: Дуров отрицает получение им британского гражданства» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Павел Дуров опроверг сообщения о получении британского гражданства» (ռուսերեն). РИА Новости. 2018 թ․ ապրիլի 7. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Дуров, Павел. — Профиль Павла Дурова в социальной сети «ВКонтакте»«Павел Дуров». ВКонтакте. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 63,0 63,1 Голубко, Олеся; Коробкова, Евгения. (2012 թ․ դեկտեմբերի 21). «Александр Роднянский снимет фильм об основателе «ВКонтакте» Павле Дурове». Вечерняя Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Дуров, Павел. (2012 թ․ մայիսի 18). «Гражданские манифесты Павел Дуров, основатель «ВКонтакте»». Афиша (журнал). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 65,0 65,1 Bond, Anthony. (2012 թ․ մայիսի 30). «Russia's Zuckerberg, 27, folds notes into paper aeroplanes and spends weekend throwing them from his window (until people were acting 'like animals')». Daily Mail (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Горелик А. (2012 թ․ փետրվարի 17). «Владелец ВКонтакте Павел Дуров раздает миллионы и ездит по Питеру на метро». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Ермаков А. (2014 թ․ ապրիլի 24). «"Фонтанка" нашла Дурову страну». Фонтанка.ру. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Павел Дуров: 7 вещей, от которых я отказался много лет назад». Радио "Эхо Москвы. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Facebook уличили в вербовке российских программистов». Lenta.ru. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Глава «ВКонтакте» назвал русский Facebook «оплотом педолибералов»». Lenta.ru. 2012 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 71,0 71,1 Муртазаев, Эльмар. (2012 թ․ հոկտեմբերի 12). «Центр мира». Forbes (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Кононов, Николай. (2012 թ․ ապրիլի 27). «Алишер Усманов помирил «ВКонтакте» и Mail.ru». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ ««Ведомости» ушли из «ВКонтакте» из-за конфликта вокруг авторских прав». Forbes (ռուսերեն). 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Жохова, Анастасия. (2011 թ․ նոյեմբերի 12). «9 самых необычных российских бизнесменов — сумасбродов, чудаков и эксцентриков». Forbes (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Бабицкий, Андрей. (2011 թ․ փետրվարի 28). «Хозяева виртуальной реальности». Forbes (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Навальный и Кудрин возглавили рейтинг цитируемости блогеров» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Минаев, Сергей. — Запись в «Твиттере» (2012 թ․ մայիսի 9). «Твиттер / SergeiMinaev: Спасибо за слова …» (ռուսերեն). Твиттер. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Дубовая, Мария (2018 թ․ հունիսի 21). «Павел Дуров стал лауреатом премии Союза журналистов Казахстана». Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Код Дурова» (ռուսերեն). Манн, Иванов и Фербер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Стрепетилов, Александр (13 ноября 2017 года). «3 вопроса к тизеру «Майора Грома»». Мир фантастики.
- ↑ «Продюсеры отложили съемки фильма «Код Дурова»». Forbes. 2015 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուրովի պաշտոնական էջը «ՎԿ»-ում(չաշխատող հղում)
- հոդվածը՝ Պավել Դուրովի մասին, 2012 թվական