Պաուլս Ստրադինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլս Ստրադինշ
Ծնվել էհունվարի 17, 1896(1896-01-17)
Viesīte, Friedrichstadt County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 14, 1958(1958-08-14) (62 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ, վիրաբույժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լատվիայի համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն[1], Վիրաբուժություն[1] և surgical oncology?[1]
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1] և լատիշերեն[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ճանաչման Խաչ
Երեխա(ներ)Յանիս Ստրադինշ
 Pauls Stradiņš Վիքիպահեստում

Պաուլս Իվանովիչ Սրադինշ կամ Պավել Ստրադինշ (լատիշ․՝ Pauls Stradiņš, հունվարի 17, 1896(1896-01-17), Viesīte, Friedrichstadt County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 14, 1958(1958-08-14), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիական վիրաբույժ, ուռուցքաբան, Լատվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945), Լատվիայի համալսարանի պրոֆեսոր և Ռիգայի բժշկական համալսարանի պրոֆեսոր, որն այժմ կրում է նրա անունը։ Լատվիայի կլինիկական ուռուցքաբանության հիմնադիր։ Ռիգայի քաղաքային երկրորդ կլինիկայի և Կենսաբանության և փորձարարական բժշկության ինստիտուտի ղեկավար։ Լատվիայում Բժշկության պատմության թանգարանի հիմնադիր, որը կրում է նրա անունը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլս Ստրադինշը ծնվել է 1896 թվականի հունվարի 17-ին Լատվիայի հյուսիսում գտնվող Էկենգրաֆ գյուղում (ներկայիս՝ Վիեսիտե), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է տեղի գյուղական դպրոցներում, Եկաբպիլսի Առևտրի ուսումնարանում, Դուբուլտիի (Dubulti) մասնավոր գիմնազիայում, իսկ 1914 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ռիգայի Ալեքսանդրյան գիմնազիան։ 1914 թվականից մինչև 1919 թվականը Պաուլս Ստրադինշը սովորել է Պետրոգրադում, Ս. Մ. Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայում, որտեղ նրա ղեկավարն է եղել Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Պավլովը։

Բժշկական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլս Ստրադինշը գերազանցությամբ ավարտել է Ռիգայի Ռազմաբժշկական ակադեմիան և հետագայում Հոսպիտալային վիրաբուժության կլինիկայում կատարելագործել է գիտելիքները և պրոֆեսոր Սերգեյ Ֆեոդորովի (նախկինում Նիկոլայ II-ի վիրաբույժ) (1869-1936) ղեկավարությամբ պաշտպանել է «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքներ և դրանց բուժում» թեմայով բժշկական գիտությունների դոկտորի թեկնածուական ատենախոսությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ստրադինշը Ռուսական արևմտյան ճակատում և Իրանում ռազմական բժիշկ է եղել, որից հետո Վլադիվոստոկում վիրաբուժական բաժնի պետ։ Իր ատենախոսությունում նա ներառել է 862 պացիենտների վերջույթների վնասվածքների տրոֆիկական, սեկրետորային և վազոմատորային խախտումների տվյալները, ինչպես նաև վիրաբուժական և ոչ վիրաբուժական բուժման մեթոդները։

1919 թվականին Ստրադինշը իր գործընկերներ Ն. Ն. Յելանսկիի, Ի. Ռ. Պետրովի և մյուսների հետ միասին Խորհրդային Ռուսաստանում առաջինն էին, որ պատրաստեցին արյան ստանդարտ շիճուկ արյան փոխներարկման համար։ Երեք տարի անց Ստրադինշն իր վրա փորձակում է կատարել. պերիզարկերակային սիմպաթէկտոմիան (periarterial sympathectomy) առաջին անգամ կատարվել է նրա ձախ ուսի վրա (առաջինը առաջակել է Մեթյու Ջաբուլայը)[4]։ Կատարել է Վ. Ն. Շամովը (1882-1962), իսկ Ստրադինշն անձամբ է գնահատել արդյունքները։ Ստրադինշը նաև ֆիզիոլոգիական և դեղաբանական փորձարկումներ է կատարել ֆիզիոլոգ Իվան Պավլովի և դեղագետ Նիկոլայ Կրավկովի լաբորատորիաներում։

Բժշկական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Պաուլս Ստրադինշը Լատվիա է վերադարձել և ընդունվել է նորաստեղծ Լատվիայի համալսարանի Բժշկական ֆակուլտետը։ 1924 թվականին վիրաբույժ պրոֆեսոր Եկաբս Ալկսնիսի (Jēkabs Alksnisа, 1870-1957) ղեկավարությամբ աշխատել է Լատվիական համալսարանի Բժշկական ֆակուլտետի Վիրաբուժական կլինիկայում։ 1925 և 1926 թվականներին վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Անգլիայում, որպես գիտաշխատող և Լատվիայի առաջինն էր, որ Ռոքֆելլերի հիմնադրամի կրթաթոշակի է արժանացել։ ԱՄՆ-ում նա աշխատել է Մինեսոտայի Ռոչեստեր քաղաքի Մայոյի կլինիկական հիվանդանոցում Ալֆրեդ Ադսոնի (1887-1951) ղեկավարությամբ։ Անգլիայում աշխատել է Լոնդոնի Կկայսերական քոլեջում Չ. Չոյսի ղեկավարությամբ։

1927 թվականին Լատվիայի համալսարանում նա պաշտպանել է իր երկրորդ թեկնածուական ատենախոսությունը «Այսպես կոչված ինքնաբուխ գանգրենայի պատճառագիտությունը, կլինիկական առանձնահատկությունները և բուժումը» ("Par tā saucamās gangraena spontanea etioloģiju, klīniku un terāpiju")։ Նա հանրագումարի է բերել Խցանող էնդարտերիտի ծագման և բուժման մասին Պետրոգրադում, Ռոչեսթերում և Ռիգայում իր կատարած հետազոտական աշխատանքները։ Հիմնական արդյունքերը տպագրվել են գերմանական և ռուսական բժշկական պարբերականներում և ճանաչվել են որպես 1928 թվականի Լատվիական մշակութային ֆոնդ։

1927-1939 թվականներին Ստրադինշը համագործակցել է Եվրոպայի հետազոտական կենտրոնների հետ և օտարերկրյա նորամուծությունները կիրառել է Լատվիայում։ Նա երկրի ուռուցքաբանության առաջատար մասնագետն էր դարձել, իսկ 1935 թվականին իր հիվանդանոցում հիմնադրել է քաղցկեղի բուժման առաջին վիրաբուժական բաժինը։ 1938 թվականին Ռիգայում հիմնել է քաղցկեղի մասնագիտացված հիվանդանոց։ Նա առաջնային ուշադրություն էր դարձնում անբուժելի քաղցկեղով հիվանդներին, կապվում էր Գերմանիայի և Ավստրիայի փորձագետների հետ։ Այդ թեմայի վերաբերյալ իր նախնական արդյունքները նա ներկայացրել է 1938 թվականինին Հելսինկիում կայացած Բալթյան երկրների և Ֆինլանդիայի բժիշկների 1-ին համաժողովին։

1937 թվականին, Կարլիս Ուլմանիսի բռնատիրական ռեժիմի ժամանակ նա հիմնադրել և ղեկավարել է Առողջության պահպանման միություն (Latvian։ Veselības veicināšanas biedrība)։ Միությունը, որը ներառում էր հակաքազցկեղային, հակապալարախտային և վեներոլոգիական հիվանդությունների բաժիններ, ուներ առողջարաններ և կազմակերպում էր առողջապահության և ժողովրդագրության հարցերի վերաբերյալ ցուցահանդեսներ։ Այդ գործում Ստրադինշը ներգրավել էր նաև երկրի Կենսական միջոցների հետազոտության ինստիտուտը (Latvian։ Tautas dzīvā spēka pētīšanas institūts), որը ղեկավարում էր Յակով Պրիմանիսը, որն էլ պատասխանատու էր Լատվիայի բնակչության ժողովրդագրական, ծագումնաբանական և եվգենիկական հետազոտությունների համար։

Ստրադինշը նաև 1938 թվականի Բուդապեշտում հիմնված Բժշկական կրթության կատարելագործման միջազգային ակադեմիայի համանախագահն էր և Լատվիայի ներկայացուցիչը։ Նա եղել է մի քանի միջազգային առողջապահական կազմակերպությունների Լատվիայի պատվիրակ։

Պատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գործունեությունը ընդհատվեց 1940 թվականին, Լատվիան Խորհրդային Միությանը բռնակցվելուց մեկ տարի հետո։ Խորհրդային օկուպացիայի առաջին տարվա ընթացքում Ստրանդիշը հիվանդանոցի իր պարտականությունները շարունակում էր կատարել։ Նա վերականգնեց իր կապերը Խորհրդային Ռուսաստանի իր կոլեգաների հետ։ Սակայն 1941 թվականին Գերմանական օկուպացիայի ժամանակ նա ձերբակալվեց հրեաներին հումանիտար օգնություն ցուցաբերելու և վիրավոր զինվորներին բուժելու համար։ Նրան բանտից ազատ արձակեցին, սակայն իր սկզբունքային հայացքների համար ազատվեց Ռիգայի քաղաքային երկրորդ հիվանդանոցի տնօրենի պաշտոնից և 1942 թվականից հեռացվեց Քաղցկեղի հիվանդանոցի գիտական ղեկավարի պաշտոնից, նաև ուռուցքաբանության հիվանդանոցից, որտեղ նա փորձում էր հոգեկան հիվանդներին փրկել։

Ի տարբերություն լատիշ շատ այլ պրոֆեսորների և բժիշկների, Ստադինշը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմուտք չտեղափոխվեց։ Նա ոչ կոմունիստ այն սակավաթիվ լատիշ մտավորականներից էր, ովքեր հայրենասիրական նկատառումներով մնացին և փորձում էին նոր պայմաններում քայլեր ձեռնարկել։ Այդպիսով նա առանցքային դերակատարում ունեցավ ոչ միայն որպես բժիշկ, այլև որպես հասարակական գործիչ։

Հետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944-1946 թվականներին Ստրանդիշը եղել է իր հիվանդանոցում Բժշկական ֆակուլտետի դեկան, 1944-1947 թվականներին՝ կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1945-1948 թվականներին Առողջապահության նախարարության Բժշկության գիտական խորհրդի նախագահ, ինչպես նաև Լատվիական ԽՍՀ գլխավոր վիրաբույժ և գլխավոր ուռուցքաբան։ 1945 թվականին ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ և 1946 թվականին առաջիններից էր, որ եղել է նորաստեղծ Լատվիայի ԳԱ լիիրավ անդամ։

Սակայն հետպատերազմյան ժամանակահատվածում գաղափարական հալածանքները, որոնք պայմանավորված էին ստալինիզմով և Խորհրդային Միության արևմտյան ազդեցությունների դեմ վարած քաղաքականությամբ, Ստրանդիշը շուտով կորցրեց իր դիրքերը բժշկության և գիտության մեջ։ Նա ազատվեց իր հիմնական պարտականություններից և 1947-1949 թվականների գաղափարական արշավների զոհ դարձավ։ Սակայն, նրան թույլ էին տվել շարունակել աշխատել որպես պրոֆեսոր, և մինչև 1950 թվականը նա եղել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի փորձարարական բժշկության ինստիտուտի տնօրեն։ 1940-ական և 1950-ական թվականներին նա հետազոտել է քաղցկեղը և Խորհրդային Միությունում առաջինն էր, որ օգտագործել է նիտրոֆուրանային ֆուրացիլին և տիոտեռա (ThioTEPA, ալկիլացնող հակաուռուցքային պատրաստուկ) պատրաստուկները որպես քիմիաթերապիա։ Նա նաև օգնել է դաստիարակել Լատվիայի բժիշկների և վիրաբույժների սերունդ և հիմնել է բժշկության պատմության թանգարան։

Բժշկության պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության պատմության թանգարանը Ստրադինշը ստեղծել է իր անձնական հավաքածուի հիման վրա, որը նա սկսել էր մինչպատերազմական Լատվիայում։ 1930-ական թվականներին հավաքածուն գտնվում էր նրա կլինիկական հիվանդանոցում։ Նա հավաքածուն ավարտուն վիճակի է բերել և պետությանն է հանձնել 1957 թվականին։ Դա Խորհրդային Միության բժշկության պատմության ամենամեծ հավաքածուն էր, իսկ 1958 թվականին թանգարանը անվանակոչվեց Ստրադինշի անունով[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրադինշի կինը՝ Նինա Ստրադինյա (Ņina Stradiņa, օրիորդական ազգանունը՝ Մալիշևա, 1897-1991) Լատվիայում ֆիզիոթերապևտիկ բուժման առաջամարտիկներից մեկն է եղել։ Նրանք չորս երեխա են ունեցել.

Ստրադինշի թոռները.

  • Պաուլս Ստրադինշ կրտսեր (ծնվել է 1963 թվականին), Վերականգնվող էներգիայի ուսումնասիրման ազգային լաբորատորիայի (անգլ.՝ National Renewable Energy Laboratory (NREL)) ֆիզիկոս Գոլդենում (Կոլորադո) և Լատվիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
  • Փեթերիս Ստրադինշ (ծնվել է 1971 թվականին), սրտի վիրաբույժ, Ստրադինշի անվան Ռիգայի համալսարանի դոցենտ և Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոցի սրտի վիրաբույժության բաժնի ղեկավար, Լատվիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
  • Անդրեյս Էրգլիս (ծնվել է 1965 թվականին), սրտաբան, Լատվիայի համալսարանի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր և ղեկավար, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ
  • Լինդա Սոսարե (ծնվել է 1963 թվականին), գաստրոէնտերոլոգ և Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոցի էնդոսկոպիայի բաժնի ղեկավար
  • Մառա Սոսարե (ծնվել է 1957 թվականին), անգլերենի բանասեր
  • Ադրիենա Կալնինյա (ծնվել է 1953 թվականին), սրտաբան Ուլդիշ Կալնինշի այրին։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի մահից հետո, իր կյանքի վերջին տարիներին Ստրադինշը տարբեր մեղադրանքներով «ռեաբիլիտացվել է»։ 1955-1958 թվականներին Ստրադինշն ընտրվել է Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Իր կյանքի վերջին ամիսներին նա իրականացրել է առաջին սիրտ-կրծքային (Cardiothoracic surgery) վիրահատությունները և կազմակերպել է իր թանգարանի պաշտոնական ճանաչումը։

Պաուլս Ստրադինշը մահացել է ինսուլտ ստանալուց մեկուկես տարի անց, 1958 թվականի օգոստոսի 14-ին, Ռիգայում։ Հուղարկավորված է Ռիգայի Անտառային գերեզմանոցում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924 թվականից աշխատել է Լատվիայի համալսարանի Բժշկական ֆակուլտետի վիրաբուժական կլինիկայում
  • 1925-1926 թվականներին վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում և Անգլիայում
  • 1928 թվականից ղեկավարել է Լատվիայի համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնը
  • 1931-1941 թվականներին Ռիգայի քաղաքային երկրորդ կլինիկայի տնօրեն
  • 1933 թվականից Լատվիայի համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
  • 1939 թվականին հիմնադրել է Լատվիայի Քաղցկեղի առաջին հիվանդանոցը և Երկրորդ բժշկական դպրոցը
  • 1941 թվականին հիմնադրել է Արյան փոխներարկման հանրապետական կենտրոնը
  • 1944-1946 թվականներին եղել է Լատվիայի համալսարանի Բժշկական ֆակուլտետի դեկան
  • 1944-1947 թվականներին եղել է Ռիգայի Քաղաքային երկրորդ լկինիկայի գլխավոր բժիշկը
  • 1945 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
  • 1946 թվականին հիմնադրել է Լատվիական ԽՍՀ Գիտությունների ակադեմիային առընթեր Կենսաբանության և փորձարարական բժշկության ինստիտուտը
  • 1946-1951 թվականներին եղել է  Լատվիական ԽՍՀ Գիտությունների ակադեմիային առընթեր Կենսաբանության և փորձարարական բժշկության ինստիտուտի տնօրեն
  • 1946 թվականին ընտրվել է Լատվիական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
  • 1951 թվականից ղեկավարել է Լատվիայի փորձարարական և կլինիկական բժշկության ինստիտուտի քաղցկեղային բաժինը
  • 1948 թվականին եղել է Լատվիական ԽՍՀ Առողջապահության նախարարությանն առընթեր բժշկական գիտական խորհրդի նախագահը
  • 1945-1949 թվականներին եղել է հանրապետության գլխավոր վիրաբույժը
  • 1950 թվականից եղել է հանրապետության գլխավոր ուռուցքաբանը
  • 1955 թվականից եղել է Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[5]։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիայի կլինիկական ուռուցքաբանության հիմնադիր
  • Քաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի խնամքի կազմակերպման հարցերի ուսումնասիրություններ
  • Կլինիկական վիրաբուժության աշխատանքներ - խոլեցիստիտ, խոցային հիվանդություն, թարախային հիվանդություններ, վնասված ծայրամասային նյարդերի ախտորոշում և բուժում և այլն
  • Ուռուցքաբանության աշխատանքներ - չարորակ ուռուցքների վիրաբուժական, ճառագայթային և թերապևտիկ բուժման մեթոդներ
  • Աջակցել է այն ժամանակի համար բժշկության նոր ուղղությունների զարգացմանը (ուռուցքաբանություն, արյան փոխներարկում, սրտի և արյունատար անոթների վիրաբուժություն, թոքերի վիրաբուժություն, անեսթեզիոլոգիա, վերակենդանացում, քիմիաթերապիա և այլն)
  • Վնասվածքաբանության, ուրոլոգիայի, արյան փոխներարկման, դիետոլոգիայի, դեղագործության, ֆիզիոթերապիայի, կուրորտաբանության, առողջապահության, բժշկական հաստատությունների շինարարության և այլն ոլորտների ուսումնասիրություններ
  • Մերձբալթիկայում բժշկության պատմության ուսումնասիրություններ[6]։

Գլխավոր աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքներ և դրանց բուժում», Պետրոգրադ, 1923 (ատենախոսություն).
  • «Այսպես կոչված ինքնաբուխ գանգրենայի պատճառագիտությունը, կլինիկական առանձնահատկությունները և բուժումը», Ռիգա, 1927 (ատենախոսություն)[7]
  • Ժողովրդական առողջապահական օրացույցի հրատարակիչ (1936-1940) (Tautas veselības kalendāra izdevējs.
  • Страдынь П. И. Избранные труды. Рига, т. 1-3, 1963-1965.

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրադինշի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականից սահմանվել է Պաուլս Ստրադինշի մրցանակ բժշկության պատմության մեջ ներդրումների համար և 1991 թվականից բժշկական պրակտիկայում ունեցած ներդրումների համար։ Այն համարվում է բժշկական գիտության մեջ ամենահեղինակավոր մրցանակը Լատվիայում։

Աշխարհընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկությունը մասնագիտություն է, գիտություն և արվեստ միաժամանակ։
Միայն լավ մարդը կարող է լավ բժիշկ լինել։
Սերը բարձրագույն բժշկություն է։
Ինձնից հետո ես պետք է թողնեմ կլինիկա, վիրաբուժական դպրոց և թանգարան։
(Պաուլս Ստրադինշ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 PAULA STRADIŅA MEDICĪNAS VĒSTURES MUZEJS. Արխիվացված 2017-05-25 Wayback Machine (լատիշերեն)
  3. Pauls STRADIŅŠ 1896—1958. Ārsts, zinātnieks, docētājs.(չաշխատող հղում) 100 latvijas personibu կայքում (լատիշերեն)
  4. McNEALY, R. W. (1926-06-26). McNEALY, R. W. (1926-06-26). "PERIARTERIAL SYMPATHECTOMY". JAMA: The Journal of the American Medical Association. 86 (26). doi:10.1001/jama.1926.02670520012004. ISSN 0002-9955.
  5. Виксна А. Места жизни и деятельности Паула Страдыня. Рига, 1978. 48 с
  6. Страдынь П. И. Избранные труды. Рига, т. 1-3, 1963—1965
  7. Par tā saucamās gangraena spontanea etioloģiju, klīniku un terapiju. Rīga, 1927

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akadēmiķis Pauls Stradiņš. Bibliogrāfija. Академик Павел Иванович Страдынь. Библиография. Rīga, 1959. 138 lpp.
  • Profesors Pauls Stradiņš dzīvē un darbā. Rīga, 1961. 362 lpp.
  • Павел Иванович Страдынь — врач, ученый, человек. Отв. ред. В. В. Канеп. Рига։ Зинатне, 1967. 392 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլս Ստրադինշ» հոդվածին։