Պաուլս Ստրադինշի անվան բժշկության պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլս Ստրադինշի անվան բժշկության պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՀասցեAntonijas iela 1, Rīga, LV-1010[1]
Հիմնադրվել է1957[1]
Մակերես2490 քառակուսի մետր, 3221 քառակուսի մետր
Հավաքածուի չափս212 568[1]
Կայքmvm.lv և mvm.lv/lv/
Քարտեզ
Քարտեզ

Պաուլս Ստրադինշի անվան բժշկության պատմության թանգարան[2] (լատիշ․՝ Paula Stradiņa Medicīnas vēstures muzejs), թանգարան Ռիգայում, բժշկության պատմության խոշորագույն թանգարաններից մեկը աշխարհում։ Ցուցադրություններում ներկայացված են բժշկության և դեղագործության զարգացման պատմությունը սկսած հնագույն ժամանակներից։ Առանձին բաժին է հատկացված Լատվիայի բժշկության պատմությանը։ Թանգարանը գտնվում է Ռիգայում, Անտոնիաս 1 հասցեում[3]։

Շենքը կառուցվել է ռիգացի ճարտարապետ, ակադեմիկոս Հենրիխ Շելի նախագծով 1875 թվականին նեոռենեսանսի ոճով։ Թանգարանի կարիքների համար այն տրամադրվել է 1957 թվականին[3]։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1957 թվականի հոկտեմբերի 1-ին, այցելուների համար բացվել է 1961 թվականին։ Թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել պրոֆեսոր Պաուլս Ստրադինշի (1896-1958) նվիրատվությունը։ Բժշկության պատմության թանգարանի ստեղծման գաղափարը պրոֆեսոր Ստրադինշի մոտ ի հայտ է եկել 20-րդ դարի 30-ական թվականներին, երբ նրա բժշկական ցուցանմուշների անձնական հավաքածուն գործընկերների շրջանում ճանաչում ձեռք բերեց։ Պրոֆեսոր Ստրադինշը համախոհների հետ միասին ստեղծում է ցուցադրական ձեռնարկների հավաքածու ուսանող բժիշկների և մասնագետների համար։ Սկզբում թանգարանի հավաքածուում ավելի հաճախ ներկայացվում էին վիրաբուժությունը և ուռուցքաբանությունը։

Թանգարանի դեղաբանության մասնաճյուղը ստեղծվել է պատմաբան Դավիս Բլյումենտալի և դեղագործ Յանիս Մայզիտի անձնական հավաքածուների հիման վրա։

Թանգարանի ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հաշվառված է ավելի քան 203 հազար ցուցանմուշ[4]։ Թանգարանի հավաքածուն անընդհատ համալրվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. Встречается вариант написания — Музей истории медицины им. Паула Страдыньша
  3. 3,0 3,1 «Сайт музея». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  4. «Музей истории медицины имени Паула Страдыня. Экспозиция». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 489. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]