Յանիս Ստրադինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանիս Ստրադինշ
լատիշ․՝ Jānis Stradiņš
Ծնվել էդեկտեմբերի 10, 1933(1933-12-10)[1]
Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1]
Մահացել էնոյեմբերի 29, 2019(2019-11-29) (85 տարեկան)
Ռիգա, Լատվիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, գիտության պատմություն և քիմիկոս
Հաստատություն(ներ)Latvian Institute of Organic Synthesis?, Լատվիայի համալսարան, Riga Stradiņš University? և Լատվիայի գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտԳիտության պատմություն[2] և ֆիզիկական քիմիա[2]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼատվիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Baltic Historical Commission?
Ալմա մատերRiga State German Grammar School? և University of Latvia Faculty of Chemistry? (1956)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինլատիշերեն[2], ռուսերեն և անգլերեն
Պարգևներ
Երեխա(ներ)Pauls Stradiņš Jr?
ՀայրՊաուլս Ստրադինշ
 Jānis Stradiņš Վիքիպահեստում

Յանիս Պավլովիչ Ստրադինշ կամ Յան Ստրադինշ (ռուս.՝ Страдиньш, Страдынь լատիշ․՝ Jānis Stradiņš, դեկտեմբերի 10, 1933(1933-12-10)[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1] - նոյեմբերի 29, 2019(2019-11-29), Ռիգա, Լատվիա), խորհրդային լատիշ գիտնական, պրոֆեսոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ[4], հասարակական գործիչ ֆիզիկական-օրգանական քիմիայի բնագավառի 330 հոդվածների և 7 գրքերի հեղինակ, ինչպես նաև պատմության և գիտության, տեխնիկայի և մշակույթի այլ ոլորտների վերաբերյալ 270 հոդվածների և 20 գրքերի հեղինակ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիս Ստրադինշը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 10-ին Ռիգայում, բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը բազմավաստակ վիրաբույժ Պաուլս Ստրադինշն էր (1896-1958), մայրը Լատվիայի ֆիզիոթերապևտիկ բուժման առաջամարտիկ՝ Նինա Ստրադինյան (1897-1991)։ Յանիսը ընտանիքի չորս երեխաներից երրորդն է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիս Ստրադինշը միջնակարգ կրթությունը ստացել է Ռիգայի քաղաքային թիվ 5 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լատվիայի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետ, որն ավարտել է 1956 թվականին։ 1960 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է ԽՍՀՄ Քիմիական գիտությունների դոկտորի թեկնածուական թեզը (Ph.D.)։ 1957-1961 թվականներին աշխատել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի Օրգանական սինթեզի ինստիտուտում։ Այստեղ նա հիմնել է ֆիզիկական-օրգանական քիմիայի լաբորատորիա, որը գլխավորել է 1961-2006 թվականներին, 1993 թվականից՝ գլխավոր գիտական ղեկավար։ 1968 թվականին Լատվիայի գիտությունների ակադեմիայում պաշտպանել է ԽՍՀՄ Քիմիական գիտությունների դոկտորի թեզը։ Երկուսն էլ նվիրված են եղել օրգանական կառույցների և էլեկտրաքիմիական վերափոխումների օրինաչափությունների ուսումնասիրությանը։ Մոլեկուլային Էլեկտրաքիմիայի և էլեկտրաքիմիական սերնդի ազատ ռադիկալների այս ուսումնասիրությունները միջազգային հանրության լայն ուշադրությունն են արժանացել (Լատվիական ԽՍՀ Պետական մրցանակի, 1988 թվականին)։

Հետդոկտորական կրթություն է ստացել.

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1976 թվականներին դասավանդել է Լատվիայի համալսարանում։ 1974 թվականին դարձել է այդ համալսարանի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր։ 1990-ական թվականներին եղել է Լատվիայի համալսարանի Լատվիայի պատմության ինստիտուտի պրոֆեսոր։ 1992 թվականից աշխատել է Ռիգայի Ստրադինշի համալսարանի գիտաշխատող։ 1975-1985 թվականներին աշխատել է Հետերոցիկլիկ միացությունների քիմիա միջազգային պարբերականի գլխավոր խմբագիր (ներկայումս՝ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ)։ 1993-1998 ԵՎՐՈԼԱՏ (EUROLAT) ինստիտուտի կուրատոր (1993 թվականից Լատվիայի պատվիրակության անդամների ղեկավար Եվրոպայի գիտությունների և արվեստների ակադեմիայում)։

1992-1998 թվականներին եղել է Լատվիայի ԳԱ փոխնախագահ, իսկ 1998 - 2004 թվականներին՝ նախագահ։ Սկսած 2004 թվականից հանդիսանում է Լատվիայի ԳԱ Սենատի համանախագահող։ 2008 թվականից հանդիսանում է Լատվիայի համալսարանի Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող[4]։

2006 թվականից ղեկավարում է «Letonika» պետական հետազոտական ծրագիրը։

Դեռևս մանկուց օգնելով հորը՝ Պաուլս Ստրադինշը մասնակցել է բժշկության պատմության թանգարանի շենքի ստեղծմանը և բժշկության պատմության մի շարք ուսումնասիրություններին։ Նա մասամբ տպագրել է Պաուլս Ստրադինշի գիտական ժառանգությունը և ներկայացրել է թանգարանի պատմության ստեղծման գործում կատարած ներդրումը[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիս Ստրադինշն ամուսնացած է Լայմա Ստրադինյայի հետ։ Նրանք ունեն երկու որդիներ՝ Պաուլս Ստրադինշ (կրտսեր Ստրադինշ), որը ֆիզիկայի պրոֆեսոր է և Պետերիս Ստրադինշը, որը սրտի վիրաբույժ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ян Павлович Страдынь. К 70-летию со дня рождения. 2003. ХИМИЯ ГЕТЕРОЦИКЛИЧЕСКИХ СОЕДИНЕНИЙ, 2003 - vol. 1763 (krieviski)
  • Latvijas Zinātņu akadēmijas akadēmiķis Jānis Stradiņš. Biobibliogrāfija II. Rīga։ Latvijas Akadēmiskā bibliotēka, 2004.
  • I. Andersone, G. Štāle, Dz. Zaķe. Latvijas Zinātņu akadēmijas akadēmiķis Jānis Stradiņš։ biobibliogrāfija. Rīga։ Latvijas akadēmiskā bibliotēka, 1993. - 299 lappuses
  • ХИМИЯ ГЕТЕРОЦИКЛИЧЕСКИХ СОЕДИНЕНИЙ, 2003 - vol. 1763 (krieviski)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119313030 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Vēsture - Paula Stradiņa Medicīnas vēstures muzejs (լատիշ.)
  4. 4,0 4,1 4,2 Janis STRADINS Արխիվացված 2014-11-14 Wayback Machine(լատիշերեն)
  5. Профессор, академик Ян Страдынь - к 80-летию
  6. «JĀNIS STRADIŅŠ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Ստրադինշ» հոդվածին։