Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց
Pilsoņu iela 13 04.JPG
ՏեսակՀիվանդանոց
Հիմնադրված է1910
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
ՏեղագրությունՌիգա
Կայքstradini.lv/page/4
Pauls Stradiņš Clinical University Hospital Վիքիպահեստում
Հուշարձան նվիրված այն 6 000 լատիշներին, ովքեր իրենց առողջության գնով մասնակցել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման համար. տեղադրված է 40 և 38 մասնաշենքերի միջև
12 և 11 մասնաշենքերի միջև գտնվող լողավազան

Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց (լատիշ․՝ Paula Stradiņa klīniskā universitātes slimnīca)[1], խոշորագույն ամբուլատոր և ստացիոնար բժշկական հաստատություն, որը գտնվում է Ռիգայում։ Կրում է լատիշ հայտնի վիրաբույժ Պաուլս Ստրադինշի անունը։ Հիվանդանոցը գիտական և կրթական բժշկական կենտրոն է նաև[2]։ Այն սերտորեն կապված է երկու համալսարանների` Ռիգայի Ստրադինշի համալսարանի և Լատվիայի համալսարանի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոցը Լատվիայի խոշորագույն հիվանդանոցներից է։ Այն իր անվանումը փոխել է բազմաթիվ անգամ.

  • բացվել է 1910 թվականին և կոչվել է Ռիգայի քաղաքային հիվանդանոց
  • նախապատերազմական խորհրդային ժամանակներում` 1940-1941 թվականների ընթացքում կոչվել է Ազգային կլինիկական հիվանդանոց
  • Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական օգուպացիայի ժամանակ կրկին վերանվանվել է Ռիգայի քաղաքային հիվանդանոց
  • 1944-1948 թվականներին դարձել է Ազգային կլինիկական հիվանդանոց
  • Հանրապետական կլինիկական հիվանդանոց
  • 1958 թվականին կոչվել է Պաուլս Ստրադինշի անվան Հանրապետական կլինիկական հիվանդանոց
  • 1993 թվականից կոչվել է Պաուլս Ստրադինշի անվան ազգային հիվանդանոց
  • 1995 թվականից Լատվիական բժշկական ակադեմիայի Պաուլս Ստրադինշի անվան հիվանդանոց
  • 2004 թվականին Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց[1]

Սակայն 1958 թվականից ի վեր Ռիգայի բնակիչները հիվանդանոցը կոչում են Ստրադինշի հիվանդանոց[3]։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 2-ին հիվանդանոցի թթվածնային կայանում` 32 մասնաշենքում պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհը։ Պատահարից տուժել են երկու մարդ, որոնք հիվանդանոցի տեխնիկական անձնակազմից էին, յոթ մարդ փրկվել են, 170 -ը էվակուացվել։ Ահազանգը եղել է առավոտյան 9.30։ Մեկ ժամ անց հրդեհը մարվել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Par bezpeļņas organizācijas valsts akciju sabiedrības "Paula Stradiņa klīniskā universitātes slimnīca" reorganizāciju un valsts akciju sabiedrības "Paula Stradiņa klīniskā universitātes slimnīca" izveidi»։ Ministru kabineta rīkojums Nr.665 Rīgā 2004.gada 22.septembrī (prot. Nr.54 34.§)։ 2004 թվականի անվանափոխման որոշումը 
  2. Հիվանդանոցի պաշտոնական կայք
  3. Prof. Arnis Vīksna, Māris Pļaviņš/no grāmatas "Stradiņa slimnīca. Rakstu vainags deviņdesmitgadē.”, Rīga, 2000.gads. 
  4. Пожар в больнице Страдыня локализован, пострадало 2 человека. Управление свободного Рижского порта.