Jump to content

Ուռուցքաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռուցքաբանություն
Oncology
Կորոնար Համակարգչային շերտագրություն, որը թոքերի պատի հյուսվածքում արձանագրում է չարորակ մեզոտելիոմայի առկայությունը (նշված աստղանիշով և սլաքներով)
Մասնագիտություն
Բժշկական
Նկարագրություն
Կապված մասնագիտություններ
ուռուցքաբան, ուռուցքաբան-վիրաբույժ

Ուռուցքաբանություն կամ օնկոլոգիա (հուն․՝ όγκοςզանգված, հավելուկ, ուռուցք և λόγος — գիտություն), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։ Ուռուցքաբանության զարգացումը պայմանավորված է կենսաբանության (առանձնապես բջջաբանության և գենետիկայի), քիմիայի (մասնավորապես կենսաքիմիայի) և բնական այլ գիտությունների, տեսական բժշկության (ախտաբանություն) և կլինիկական (վիրաբուժություն, ճառագայթաբանություն, գինեկոլոգիա և այլն) ճյուղերի հաջողություններով։

Որպես ինքնուրույն բժշկության ճյուղ ուռուցքաբանությունը ձևավորվել է 20-րդ դարում, չնայած ուռուցքները մարդկությանը հայտնի են եղել շատ վաղուց։ Ուռուցքաբանության ձևավորմանը նպաստել է փորձառական ուռուցքաբանության զարգացումը, որի հիմնադիր Մստիսլավ Նովինսկին առաջինն էր աշխարհում, ով շների վրա կատարեց չարորակ ուռուցքի փոխպատվաստոում(1876)[1]։

1930-ական թվականներին ապացուցվեց արոմատիկ ածխաջրածինների (մասնավորապես բենզապիրենի), էստրոգենների և իոնացնող ճառագայթների որոշ տեսակների քաղցկեղածին ներգործությունը։ 1903 թվականին ֆրանսիացի Ա․ Բորելն առաջարկեց ուռուցքների վիրուսային ծագման հիպոթեզը[2]։ Այնուհետև փորձնական և տեսական ուռուցքաբանության բնագավառում հանդես եկան 3 հիմնական ուղղություններ՝ քիմիական, վիրուսային և ճառագայթային։ Կլինիկական ուռուցքաբանության արագ զարգացումը կապված է վիրաբուժության և ճառագայթաբանության հաջողությունների հետ, որոնք հանգեցրին չարորակ նորագոյացությունների բուժման և ախտորոշման մեթոդների կատարելագործմանը։

Ուռուցքների ախտորոշման արդյունավետ միջոցը սքրինինգներն են, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշել և՛ չարորակ(քաղցկեղ), և՛ բարորակ ուռուցքները:

Ախտորոշման մեթոդները ներառում են.

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կենսազննում(բիոպսիա) կամ մանահատում(ռեզեկցիա) - սրանք միջոցներ են, որոնք հնարավորություն են տալիս վերցնել նմուշ կասկածելի նորագոյացությունունից և գնահատել ախտաբանի կողմից՝ տեսակը որոշելու համար[3]:
  • Էնդոսկոպիա, ցիստոսկոպիա, բրոնխոսկոպիա կամ նազենդոսկոպիա - հնարավորություն են տալիս տեղայնացնել առաջացած նորագոյացությունները[4]:
  • Մամոգրաֆիա (կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար)[5], ՀՇ և ՄՌՇ հետազոտություններ:

Բացի ախտորոշումներից, այս մեթոդները (հատկապես համակարգչային շերտագրությունը) հաճախ օգտագործվում է բուժման պլանը կազմելու համար, այսինքն՝ հնարավոր է օրինակ վիրաբուժական ճանապարհով ուռուցքն ամբողջությամբ հեռացնել և այլն:

Կախված հայտնաբերված ուռուցքի տեսակիս, իրականացվում է հսկողություն և պալիատիվ խնամք: Որոշ քաղցկեղների (օր.՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիա, սուր միելոյիդ լեյկեմիա) դեպքում անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացում և քիմիաթերապիա:

Հաճախ, հնարավոր է լինում վիրահատական ճանապարհով հեռացնել ուռուցքը, մնացած դեպքերում (երբ կան մետաստազներ) վիրահատության փորձ չի կատարվում:

Քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան օգտագործվում են որպես հաճախ կիրառվող բուժման մեթոդներ: Այն ժամանակ, երբ հիվանդությունն ակնհայտորեն անբուժելի է, այս մեթոդները կիրառվում են վիճակի կայունացման, կյանքի երկարաձգման համար:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար կիրառվում է հորմոնալ բուժում՝ մանիպուլյացիա:

Էթիկական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքաբանական պրակտիկայում կան մի շարք էթիկական խնդիրներ, օրինակ.

  • ինչ տեղեկատվություն տալ հիվանդին հիվանդության աստիճանի, ընթացքի մասին,
  • կլինիկական փորձարկումներ կատարելը (հիմնականում մահացու հիվանդների դեպքում),
  • բուժման դադարեցում
  • «Մի վերակենդանացրեք»(անգլ.՝ "Do not resuscitate") հրամանը և այլն:

Խնդիրները հիմնականում կապված են հիվանդի ընտանեկան, կրոնական և մշակութային կյանքի հետ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mello Martins, M.I.; de Souza, F. Ferreira; Gobello, C. (2005). «Canine transmissible venereal tumor: Etiology, pathology, diagnosis and treatment». Recent Advances in Small Animal Reproduction. Վերցված է 2006 թ․ մայիսի 25-ին.
  2. «Cancer Virus Theories: Focus of Research Debate». JSTOR.org/. 1972.
  3. «How biopsy procedures are used to diagnose cancer». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2024-09-04-ին.
  4. Endoscopy (1990). British Medical Association Complete Family Health Encyclopedia. Dorling Kindersley Limited.
  5. «Cancer.am | Մամոգրաֆիա». cancer.am. Վերցված է 2024-09-04-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռուցքաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։