Նոր Մանաշիդ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Մանաշիդ | ||
ադրբ.՝ Sınıqkilsə | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Մակերես | 3879,2 կմ² | |
ԲԾՄ | 1794 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 97 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Նոր Մանաշիդ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 11 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 129 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը բարձր լեռնային է, ունի 3879,2 հա տարածք։ Նոր Մանաշիդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 97 մարդ, կա 22 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 81 | 77 | 79 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային վայրն է գերեզմանոցը (12-13-րդ դարեր)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 30 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 287.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|