Նամիբ անապատ

23° հվ. լ. 15° ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամիբ անապատ
Տեսականապատ և WWF ecoregion?
Երկիր Նամիբիա[1]
Երկարություն2000 կմ
Լայնություն200 կմ
Ամենաբարձր կետԲրանդբերգ
Մակերես81 000 կմ², 3 077 700 հեկտար և 899 500 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
Արևմուտքը Նամիբ անապատում

Նամիբը (պորտ.՝ Namіbe, անգլ.՝ Namіb) առափնյա անապատ է Աֆրիկայի հարավարևմտյան մասում։ Անապատի անվանումը ծագում է բնիկ նամա ցեղի լեզվից։ Նամիբի տարածքը կազմում է ավելի քան 100 000 կմ²։ Անապատը տարածվում է մոտ 1900 կմ Ատլանտյան օվկիանոսի երկարությամբ Անգոլայում Նամիբե քաղաքից, ամբողջ Նամիբիայի տարածքով (որը ստացել է իր անվանումը այս անապատից) մինչև Օլիֆանթս գետի գետաբերանը ՀԱՀԿապի նահանգը։ Օվկիանոսից անապատը գնում է մինչև մայրցամաքի խորքը 50-ից 160 կմ հեռավորության վրա ներմայրցամաքային սարահարթի լանջերի մոտ։ Հարավում Նամիբը կապվում է Կալահարիի հարավ-արևմտյան մասի հետ։

Անապատը ունի հարթ մակերևույթ, որը ներքին շրջաններում հասնում է 1000–1200 մ բարձրության։ Նամիբի հյուսիսում խճաքարային և գլաքարային է, կենտրոնական մասում՝ ավազային, մինչև 30–40 մ բարձրությամբ դյուներով, հարավային մասում մինչքեմբրյան բյուրեղային հիմքով ցոկոլային հարթավայրեր են՝ լայնակի տեկտոնական ձորակներով։ Կլիման օվկիանոսային անապատային է, այդ լայնությունների համար օդի արտասովոր ցածր ջերմաստիճաններով ու աննշան տեղումներով։ Միաժամանակ օդի խոնավությունը բարձր է, հաճախակի են մառախուղները։ Մակերևույթը հատում են ժամանակավոր ջրհոսքերի չոր հուները և Կունենե ու Օրանժ տարանցիկ գետերը։ Ստորերկրյա ջրերի ոչ խոր տեղադրման վայրերում հանդիպում են քսերոֆիտներ և սուկուլենտներ (ակացիաներ, հալվե ևն)։ Հյուսիսային Նամիբում աճում է վելվիչիյա ծառաբույսը։ Կան ալմաստի և ուրանի հանքավայրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամիբ անապատ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 176