Սուկուլենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոկուլենտ

Սուկուլենտներ (լատին․՝ succulentus — հյութալի), հյութալի, մսոտ տերևներով (հալվե, ագավաներ) կամ ցողուններով (կակտուսներ, որոշ իշակաթնուկներ) բազմամյա բույսեր։ Քսերոֆիաների հատուկ տիպ են։ Աճում են Հյուսիսային Կենտրոնական և Հարավային․ Ամերիկայի անապատներում և մասամբ Հարավային Աֆրիկայում։

Սուկուլենտների յուրահատուկ արտաքին ձևը մշակվել է ուժեղ զարգացած ջրատար պարենքիմ ունեցող տերևներում կամ ցողուններում ջուր կուտակելու և երկարատև երաշտների ժամանակ այն խնայողաբար օգտագործելու հատկության շնորհիվ։ Ջրի դանդաղ ծախսին նպաստում են սուկուլենտնեի հաստ կուտինացված էպիդերմիսը, մազիկները, հերձանցքների փոքրաթիվությունը և խորը դասավորությունը, բջջահյութի ցածր օսմոտիկ ճնշումը։ Սուկուլենտները դանդաղ աճող, լուսասեր բույսեր են։ Լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ (հալվե, կռզի), մանածագործական (ագավա) և դեղաբույսեր։ Որոշ սուկուլենտներ (օրինակ, ամերիկյան օպունցիաները) կեր են անասունների համար։ Սուկուլենտներին բնորոշ ցողուններ և տերևներ ունեն մի շարք աղուտային բույսեր (հալոսուկուլենտներ), որոնք զուրկ են տրանսպիրացումը նվազեցնող հարմարանքներից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, Miles (1999), Cacti and Succulents : Illustrated Encyclopedia, Oxford: Sebastian Kelly, ISBN 978-1-84081-253-4
  • Beentje, Henk (2010), The Kew Plant Glossary, Richmond, Surrey: Royal Botanic Gardens, Kew, ISBN 978-1-84246-422-9
  • Compton, R.H., ed. (n.d.), Our South African Flora, Cape Times Ltd, OCLC 222867742 (publication date also given as 1930s or 1940s)
  • Hecht, Hans (1994), Cacti & Succulents (p/b ed.), New York: Sterling, ISBN 978-0-8069-0549-5
  • Hewitt, Terry (1993), The Complete Book of Cacti & Succulents, London: Covent Garden Books, ISBN 978-1-85605-402-7
  • Innes, Clive; Wall, Bill (1995), Cacti, Succulents and Bromeliads, London: Cassell for the Royal Horticultural Society, ISBN 978-0-304-32076-9 {{citation}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  • Jacobsen, Hermann (1960), A Handbook of Succulent Plants (Vols 1–3), Poole, Dorset: Blandford Press, ISBN 978-0-7137-0140-1
  • Martin, Margaret J.; Chapman, Peter R. (1977), Succulents and their cultivation, London: Faber & Faber, ISBN 978-0-571-10221-1 {{citation}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  • Rowley, Gordon D. (1980), Name that Succulent, Cheltenham, Glos.: Stanley Thornes, ISBN 978-0-85950-447-8