Jump to content

Բջջահյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բջջահյութ, բուսական բջիջների վակուոլներում պարունակվող հեղուկ։ Բջջահյութ անջատվում է ցիտոպլազմայից և կազմված է ջրից ու կոլոիդային տարբեր նյութերից։ Բջջահյութի մածուցիկությունը երկու անգամ մեծ է ջրի մածուցիկությունից։ Բջջահյութի բաղադրությունը յուրահատուկ է բույսի յուրաքանչյուր ընտանիքին, տեսակին և կախված է բույսի ու նրա առանձին բջիջների հասակից, աճման պայմաններից։ Բջջահյութ պարունակում է ածխաջրեր, պեկտիններ, ալկալոիդներ, դաբաղանյութեր, որոշ ամինաթթուներ, օրգանական և անօրգանական թթուներ։ Բջջահյութի գույնը կախված է պարունակվող պիգմենտներից։ Բջջահյութով է պայմանավորված նաև բջիջների օսմոտիկ ճնշումը և տուրգորը, հետնաբար և բույսերի ու հյուսվածքների առաձգականությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 538