Միրա Ստուպիցա
Միրա Ստուպիցա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Գնիլանե |
Մահացել է | օգոստոսի 19, 2016[3] (93 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն և ՀՍՖՀ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Աշխատավայր | Yugoslav Drama Theatre? |
Ամուսին(ներ) | Cvijetin Mijatović?, Բոյան Ստուպիցա և Milivoje Popović-Mavid? |
Պարգևներ և մրցանակներ | |
Միրոսլավա «Միրա» Ստուպիցա (սերբական կիրիլիցա՝ Мирослава Мира Ступица, օգոստոսի 17, 1923[1][2][3], Գնիլանե - օգոստոսի 19, 2016[3], Բելգրադ, Սերբիա), սերբ դերասանուհի, որն առավել հայտնի է թատրոնում դերասանական գործունեությամբ, բայց նաև ծավալուն գործունեություն է ունեցել կինոյում և հեռուստատեսությունում։ Ավելի քան 60 տարի վայելել է մնայուն ժողովրդականություն, իսկ իր գործընկերների կողմից հռչակվել է որպես «դարի դերասանուհի», նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն սերբ դերասանուհիներից մեկը[4][5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրոսլավա Տոդորովիչը ծնվել է Գնիլանեում՝ Սերբերի, Խորվաթների և Սլովենների Թագավորությունում[6][7], սերբերի ընտանիքում` որպես Դանիցա Ստանիշիչի (Լիվնոյից) և Ռադոմիր Տոդորովիչի (Օրաշացից) առաջնեկ։ Ծնողները երկուսն էլ գիմնազիայի պրոֆեսորներ էին, ովքեր այդ ժամանակ աշխատում էին Գնջիլում։ Միրոսլավայից հետո ընտանիքում ծնվել են ևս երեք երեխա՝ երեք որդի՝ Պրեդրագը ( երկու տարեկանում մահացել է), Զորանը (երեք տարեկանում մահացել է) և Բորիվոյեն (Բորա Տոդորովիչը), ով հետագայում դարձել է հայտնի և կայացած դերասան[8][9]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոդորովիչը սկսել է դերասանական գործունեությունը միջնակարգ դպրոցում ընդունվելով և ավարտելով Բելգրադի Գեղարվեստի թատրոնի դերասանական ստուդիան, որտեղ շուտով սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ դերասանությամբ, երբ 1940 թվականին Վիկտոր Ստարչիչը նկատել է նրան[10]։ 1941 թվականին տեղափոխվել է Բելգրադի Ազգային թատրոն։
Միրա Ստուպիցայի վաղ կարիերան, ինչպես անձնական կյանքը, այդ ժամանակ կենտրոնացել է հայտնի և կայացած դերասան Միլիվոյ «Մավիդ» Պոպովիչի շուրջ, ում հետ ամուսնացել է 1943 թվականին։ Չորս տարվա ամուսնացած էին, երբ ծնվել է նրանց առաջնեկը` Մինան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո նա խաղացել է Շաբաց քաղաքի (1943-1945) և Նիշի (1945-1947) թատրոններում, որից հետո վերադարձել է Բելգրադի ազգային թատրոն[11][10][12]։
1948 թվականին Սերբական թատրոնի ներկայացուցիչ և Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի (JDP) հիմնադիրներից մեկը` Բոյան Ստուպիցան, ով պատասխանատու էր Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի ստեղծման և այն պետության ժամանակակից թատրոնի նախատիպը դարձնելու համար, Միրոսլավային հրավիրել է նորաստեղծ Հարավսլավիայի դրամատիկական թատրոն (JDP)՝ իր կարողությունները դրսևորելու( tour de force): Մնալով Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում մինչև 1970 թվականը, նա հաճախ խաղացել է այլ բեմերում. 1955-1957 թվականներին` Զագրեբում` Խորվաթիայի ազգային թատրոնում, 1957-1959 թվականներին` կրկին Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1959-1963 թվականներին` Բելգրադի Ազգային թատրոնում, 1963-1970 թվականներին կրին Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում, և վերջապես, 1970-1979 թվականներին` Բելգրադի Ազգային թատրոնում։ Նա հյուրախաղով հանդես է եկել Բելգրադի Atelje 212-ում, Դրամատիկական թատրոնում, Զվեզդարա թատրոնում և Տիտոգրադում Մոնտենեգրոյի ազգային թատրոնում[13][14]։
Եվրոպայում Ստուպիցան խաղացել է որպես հրավիրված դերասանուհի։ Վիեննայում, Փարիզում և Մոսկվայում միջազգայնորեն ճանաչվել է որպես Պետրունջելա` գերազանց դերասանական խաղով ներկայացնելով Լաուրայի սպասուհուն` խորվաթ դրամատուրգ Մարին Դրժիչի «Դունդո Մարոե» բազմաթիվ բեմերում խաղացված հայտնի պիեսում[15]։
Նրա աշխատանքը Հարավսլավիայի դրամատիկականում Բոյան Ստուպիցայի հետ և նրանց հետագա ամուսնությունը մեծ ազդեցություն է ունեցել Միրայի՝ որպես դերասանուհի հասունացման վրա[16][17][18]։ Նա հայտնի էր իր հարուստ արտահայտչությամբ, էմոցիոնալությամբ և ոգեշնչող խառնվածքով, ինչպես նաև դերասանական բազմակողմանի ընդունակություններով, ինչը նրան թույլ է տվել հավասարապես տիրապետել ինչպես դրամատիկական, այնպես էլ կատակերգական դերերին։ Այդպիսով նա հաջողությամբ կոտրել է ժանրերի միջև առկա սահմանները[16][19]։ Նրա բեմադրություններից շատերը համարվում են սերբական թատրոնի ծաղկաքաղ դերեր[20][21][22]։
Միրա Ստուպիցան, Եվրոպայում հայտնիություն բերած Պետրունջելա դերից բացի, բազմաթիվ այլ հեղինակների հայտնի ստեղծագործություններում է խաղացել։ Ինչպիսիք են`
- Ժիվկա (Բրանիսլավ Նուշիչի «Տիկին նախարար»)
- Ժաննա դ՛ Արկ (Բեռնարդ Շոուի «Սուրբ Ժոան» )
- Կոլոմբե ( Ժան Անույլի «Կոլոմբե»)
- Գրուշա Վաշնաձե ( Բերտոլդ Բրեխտի «Կովկասյան կավճով շրջանակը»)
- Լյուսիետ (Կառլո Գոլդոնիի «Կիոջայական տուրուդմբոց»)
- կոմիսար (Վսևոլոդ Վիշնևսկի «Լավատեսական ողբերգություն»)
- Գլորիա ( Ռանկո Մարինկովիչ )
- Միրանդոլինա (Կառլո Գոլդոնիի «Պանդոկի տիրուհին»)
- Մելիտա (Միրոսլավ Կրլեժայի «Լեդա»)
- Սինյորա Իգնասիա (Լուիջի Պիրանդելլոյի «Այս գիշեր իմպրովիզ ենք անելու»)
- Մերի ( Պավել Կոհուտի «Մարիամը կռվում է հրեշտակների հետ»)
- Շերուբին ( Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» )
- Լյուբիցա (Յանկո Վեսելինովիչի «Ջիդո» )
- Գրուշենկա (Ֆյոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ»)
- Ալեքսանդրա Նեգինա (Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ»)
- Դանիկա (Միլան Ջոկովիչի «Լյուբավ» )
- Մադամ Սան-Ժեն ( Վիկտորիեան Սարդուի «Մադամ Սան-Ժեն»)
- դերասանուհի (Պոլ Կլոդելի «L'Otage»/ «Պատանդը»)
- բարոնուհի Կաստելլի-Գլեմբայ ( Միրոսլավ Կռլեժայի «Պարոնայք Գլեմբայ»)
- Նաստասյա Ֆիլիպովնա (Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»)
- Ջեննի Դայվեր (Բերտրոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան»)
- Աննա Կարենինա (Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» )
- Լեդի Միլֆորդ ( Ֆրիդրիխ Շիլլերի «Ինտրիգ և սեր» )։
Միրա Ստուպիցայի վերջին դերը Ռադմիլա Վոյվոդիչի «Չեռնոգորիայի արքայադուստր Քսենիա» դրամայի արքայադուստր Քսենիայի դերն է եղել 1994 թվականին։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրա Ստուպիցան թեև հիմնականում եղել է թատերական դերասանուհի, բայց մի քանի նշանավոր կինոդերեր է ստացել, հատկապես 1950-ական և 1960-ական թվականներին։ Ստուպիցայի կինոդեբյուտը եղել է 1951 թվականին Ֆեդոր Հանժեկովիչի «Բակոնյան Բռնեից» (Bakonja fra Brne) ֆիլմում[23], որին հաջորդել են.
- «Պարվենուսը» (1953, ռեժիսոր՝ Բոյան Ստուպիցա)[24]
- «Ես ավելի ուժեղ էի» (1953, Գուստավ Գավրին)[25]
- «Ստոյան Մուտիկաշա» (1954, Ֆեդոր Հանժեկովիչ)[24]
- «Հանկա» (1955, Սլավկո Վորկապիչ)[23]
- «Ցանցում» (1956, Բոյան Ստուպիցա)[24]
- «Փոքրիկ մարդը» (1957, Ժիկա Չուկուլիչ)
- «Տասնչորսերորդ օրը» (1960, Զդրավկո Վելիմիրովիչ)[26]
- «Նպատակային մահ» (1964, Վոլֆգանգ Շտաուդտե)[26]
- «Պատգամավորը» (1964; Ստոլե Յանկովիչ)[27][28]
- «Խառնամբոխը» (1966, «Roj»[29], Միկա Պոպովիչ)[30]
- «Պատերազմից առաջ» (1966, «Pre rata»[31] Վուկ Բաբիչ)[28]
- «Արմավենիները արմավենու մեջ» (1967, Միլո Ջուկանովիչ)[28]
- «Դելիե» (1968, Միչա Պոպովիչ)[24]
- «Ուրիշի երկնքի արևը» (1968, Sunce tuđeg neba Միլուտին Կոսովաց)
- «Արյունոտ հեքիաթ» (1969, Բրանիմիր Թորի Յանկովիչ)[24]
- «Նախաճաշ սատանայի հետ» (1971, Doručak sa đavolom, Միկա Անտիչ)[24]
- «Ինչպես մեռնել» (1972, Միոմիր Միկի Ստամենկովիչ)[25]
- «Աստղերը մարտիկի աչքերն են» (1972, Բրանիմիր Թորի Յանկովիչ)[32]
- «Վրդովեցուցիչ» (1982, Դրագովան Յովանովիչ)[33]։
Այսպես կոչված` արծաթե էկրանից (կինոպրոյեկցիոն էկրան) երկար բացակայությունից հետո սերբ կինոռեժիսորների երիտասարդ սերունդը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել Միրա Ստուպիցայի նկատմամբ. նա հայտնվել է երկրորդական դերերում 2006 թվականին Միրոսլավ Մոմչիլովիչի «Յոթ ու կես» ֆիլմում[34] և 2011 թվականին՝ Սրեջան Դրագոևիչի «Շքերթը» ֆիլմում[35]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի հեռուստաֆիլմերում, նկարահանված պիեսներում և սերիալների դրվագներում նկարահանվելուց հետո նա ստանձնել է Կիկա Բիբիչի դերը՝ անգրագետ կին, ով սովորում է կարդալ TV Bukvar ուսումնական սերիալում, որը գրել է Ալեքսանդր Պոպովիչը Բելգրադի ռադիոհեռուստատեսության համար։ Եթեր հեռարձակվել է 1968-ից 1969 թվականներին, այն Ստուպիցային բերել է բացառիկ լայն ժողովրդականություն և քննադատների գովասանք՝ Կիկա ժողովրդական կերպարը կերտելու համար[36][37]։ Շատերը հավատում էին, որ Կիկան իրական անձնավորություն է, այնքան, որ շաբաթ օրը նա մի ամբողջ էջ ուներ «Politika» սերբական օրաթերթում, որպեսզի պատասխաներ Կիկային ուղարկված նամակներին։ Նրա մյուս ուշագրավ հեռուստատեսային դերերից են մինի-սերիալներում Sedam sekretara SKOJ-a (1981)[38], Španac (1982)[38] և հատկապես Priče iz fabrike (1985)[39] և Otvorena vrata (1995)[40]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին, 19 տարեկանում, Միրա Ստուպիցան ամուսնացել է սերբ հայտնի դերասան և հայտնի փլեյբոյ Միլիվոյ «Մավիդ» Պոպովիչի (1909-1994)[41] հետ, ով իրենից 14 տարով մեծ էր[42]։ Նրանց հարսանիքը գերմանական կողմից օկուպացված Սերբիայում հայտնի մեդիա իրադարձություն է եղել[43]։ Նրանք ունեցել են դուստր, որին անվանել են Ժասմինա (Մինա)[44][45], սակայն շուտով բաժանվել են։
1948 թվականին Միրա Ստուպիցան ամուսնացել է սլովենացի թատերական ռեժիսոր Բոյան Ստուպիցայի հետ, ով սերբական թատրոնի գլխավոր ուժն էր մինչև իր մահը՝ 1970 թվականի մայիսի 22-ը[46][47][48]։
Այրիանալուց հետո՝ 1973 թվականին նա ամուսնացել է կոմունիստ քաղաքական գործիչ Ցվիետին Միյատովիչի (1913-1993) հետ՝ մնալով նրա հետ մինչև նրա մահը՝ 1993 թվականի նոյեմբերի 15-ը։ 1980 թվականի մայիսի 15-ից մինչև 1981 թվականի մայիսի 15-ը Միյատովիչը Հարավսլավիայի Նախագահության նախագահն է եղել՝ երկրի հավաքական նախագահը՝ այդ ժամանակաշրջանում Միրա Ստուպիցային դարձնելով Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության առաջին տիկինը[49]։
Բացի իր հանրաճանաչ դերասան եղբորից՝ Բորա Տոդորովիչից, նրա եղբոր որդին՝ Բորայի որդին` Սրջանը, երաժիշտ է, EKV (Եկատերինա Վելիկայա) և DAK (Disciplina Kičme, Դիսցիպլին Ա Կիչմե, թարգմ.` հիմնարար դիսցիպլին) ռոք խմբերի նախկին անդամ[50], ինչպես նաև 1980-ականների կեսերից սերբական կինոյի սիրված դերասան[51]։
2015 թվականին Միրա Ստուպիցան բնակություն է հաստատել Բելգրադի Զեմուն թաղամասում գտնվող ծերանոցում[52][53]։
2016 թվականի մարտի 10-ին Ստուպիցան ինսուլտ է տարել[54] և ամիսներ անց, առանց հիվանդանոցից դուրս գալու, մահացել 2016 թվականի օգոստոսի 19-ին[55][56]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը Միրա Ստուպիցային արժանացրել է Դաշնային կառավարության մրցանակին, իսկ 1960 թվականին` Sedmojulska nagrada-ին (այն ժամանակ Սերբիայի ամենաբարձր պետական մրցանակը)[57][58]։
Նա նաև երկու մրցանակ է շահել Նովի Սադում գտնվող Sterijino pozorje- ում՝ Սերբիայի ամենակարևոր թատերական փառատոնում, երեք «Ոսկե դափնեպսակ» մրցանակ Սարաևոյում MES-ում և Լյուբիշա Յովանովիչի մրցանակը Շաբացում 1986 թվականին։
Ստուպիցան արժանացել է ամենաբարձր թատերական մրցանակների՝ սերբական թատրոնում կյանքի վաստակի համար, այդ թվում՝ Դոբրիցային մատանի 1981 թվականին, Յոակիմ Վույիչի արձանիկը 1985 թվականին և կյանքի նվաճման մրցանակներ Ստերիջինո պոզորյեում 1984 թվականին և Dani Zorana Radmilovića փառատոնում 2011թվականին։ Պուլայի կինոփառատոնում ՝ նախկին Հարավսլավիայի լավագույն կինոփառատոնում, նա արժանացել է երկու լավագույն դերասանուհու՝ 1954 թվականին ( Stojan Mutikaša ) և Golden Arena1966 թվականին(Roj )[59]:
Նիշի Filmski susreti- ի դերասանական փառատոնում նա արժանացել է 1966 թվականի առաջին փառատոնին որպես լավագույն դերասանուհի ( Ռոյջ )[60]։ 1969 թվականին նա և Միոդրագ Պետրովիչ Չկալյան արժանացել են մրցանակի՝ որպես տարվա լավագույն դերասանական զույգ (Stupica TV Bukvar-ի համար)[61]։ 2006 թվականին նա արժանացել է մրցանակի «Յոթ ու կես» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար[62], իսկ 2007 թվականին Պավլե Վուիսիչի մրցանակը՝ Սերբիայի ամենաբարձր կինոդերասանական մրցանակը, կինոյում իր կյանքի նվաճման համար[63]։
2001 թվականին՝ դերասանական գործունեության 60-ամյակի առթիվ միջոցառման ժամանակ, Ստուպիցան բեմում հրապարակայնորեն կոչ է արել ստեղծել Վելիկա Ժանկա մրցանակ ( Մեծ Ժանկա )՝ ի պատիվ Ժանկա Ստոկիչի (1887-1947), որն այսօր ընդհանուր առմամբ համարվում է երբևէ եղած լավագույն թատերական սերբ դերասանուհին՝ նշելով, որ հաջողված դերասանուհիների համար համապատասխան մրցանակներ չկան, երբ նրանք չափազանց մեծ են դեբյուտանտների մրցանակների համար և դեռ շատ երիտասարդ են վաստակի համար մրցանակների համար[64]։ 2002 թվականին հայտարարվել է, որ հաջորդ տարի կստեղծվի նոր մրցանակ՝ Ժանկա Ստոկիչի անվան մրցանակ։ Միրա Ստուպիցան հռչակվել է ժյուրիի ցմահ նախագահ, և այդ ժամանակվանից մրցանակը շնորհվում է ամեն տարի[65]։
2013 թվականի սեպտեմբերի 23-ին Բելգրադի Ազգային թատրոնի թանգարանում տեղի է ունեցել Միրա Ստուպիցա՝ դարի դերասանուհի ցուցահանդեսը[66]։
2000 թվականին Միրա Ստուպիցան հրատարակել է իր ինքնակենսագրությունը Šaka soli ( Մի բուռ աղ )։ Գիրքը, որը գրվել է հատուկ, գրեթե բեմական ոճով[67], Սերբիայում դարձել է բեսթսելլեր[68]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ «Mira Stupica danas slavi 90. rođendan». Telegraf. 2013 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «BIOGRAFIJA Mira Stupica». Puls. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Preminula Mira Stupica». Alo!. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Kako je Mira Stupica govorila o bratu Bori: Njega smo najviše začikavali». Blic. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 10,0 10,1 Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
- ↑ 16,0 16,1 Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ Đorđe Bajić (2016 թ․ օգոստոսի 19). «In memoriam: Mira Stupica (1923–2016)» (սերբերեն). Film Center Serbia.
- ↑ General Encyclopedia of the Yugoslav Lexicographical Institute, III edition, Vol 7, Raš-Szy. Miroslav Krleža Institute of Lexicography. 1981.
- ↑ «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Mira Stupica proslavila 90. rođendan» (սերբերեն). Radio Television Serbia. 2013 թ․ օգոստոսի 17.
- ↑ «Preminula Mira Stupica» (սերբերեն). Radio Television Serbia. 2016 թ․ օգոստոսի 19.
- ↑ 23,0 23,1 «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Đorđe Bajić (2016 թ․ օգոստոսի 19). «In memoriam: Mira Stupica (1923–2016)» (սերբերեն). Film Center Serbia.
- ↑ 25,0 25,1 «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 26,0 26,1 R.R.-M.N.M. (2016 թ․ օգոստոսի 21). «Sećanje na Stupicu: Nezaboravni glas pun života» (սերբերեն). Večernje Novosti.
- ↑ Narodni poslanik (խորվաթերեն), Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին
- ↑ 28,0 28,1 28,2 «Svi je pamtimo kao Kristinu iz "Otvorenih vrata": Ovako je Mira Stupica izgledala kao devojka» (սերբերեն). Srbija Danas. 2016 թ․ օգոստոսի 19.
- ↑ Popovic, Miodrag (1966 թ․ մայիսի 17), Roj (Drama), Mira Stupica, Rade Markovic, Svetolik Nikacevic, Avala Film, Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին
- ↑ «Na Velikoj sceni održan prigodan program "Sećanje na Miru Stupicu – glumicu veka"» (սերբերեն). National Theater in Belgrade. 2016 թ․ հոկտեմբերի 3.(չաշխատող հղում)
- ↑ Babic, Vuk (1966 թ․ հունիսի 15), Pre rata (Comedy), Slobodan 'Cica' Perovic, Sonja Hlebs, Velimir 'Bata' Zivojinovic, Avala Film, Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին
- ↑ Jankovic, Branimir Tori (1972 թ․ մարտի 16), Zvezde su oci ratnika (War), Mira Stupica, Velimir 'Bata' Zivojinovic, Rade Serbedzija, Sumadija Film, Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին
- ↑ Jovanovic, Dragovan (1982 թ․ հոկտեմբերի 25), Sablazan (Drama, War), Tanja Boskovic, Ljubivoje Tadic, Mihajlo Kostic-Pljaka, Avala Film, Beograd Film, Morava Film, Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին
- ↑ «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Senad Avdić (2016 թ․ օգոստոսի 25). «Nikad ispričana priča o predsjedniku jedne države, njegovim kćerima i tragedijama» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ 38,0 38,1 «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
- ↑ «Svi je pamtimo kao Kristinu iz "Otvorenih vrata": Ovako je Mira Stupica izgledala kao devojka» (սերբերեն). Srbija Danas. 2016 թ․ օգոստոսի 19.
- ↑ «Mavid Popović». geni_family_tree. 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Preminula Mira Stupica». Alo!. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Na Velikoj sceni održan prigodan program "Sećanje na Miru Stupicu – glumicu veka"» (սերբերեն). National Theater in Belgrade. 2016 թ․ հոկտեմբերի 3.(չաշխատող հղում)
- ↑ «Kako je Mira Stupica govorila o bratu Bori: Njega smo najviše začikavali». Blic. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Senad Avdić (2016 թ․ օգոստոսի 25). «Nikad ispričana priča o predsjedniku jedne države, njegovim kćerima i tragedijama» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Nedeljnik (2014 թ․ հունիսի 22). «Ispovest glumice veka – Mira Stupica: Biće ovo, deco, sve u redu». Telegraf (սերբերեն).
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 581. Bibliofon. 1996.
- ↑ «D a li prepoznajete ovog dečaka? Danas je jedan od najpoznatijih srpskih glumaca!» (սերբերեն). Srbija danas. 2016 թ․ ապրիլի 15.
- ↑ Мира Ступица: Било је и лепших, али ја сам имала дар („Вечерње новости“, 16. август 2015)
- ↑ Новости у посети Мири Ступици: Животом још добро владам („Вечерње новости“, 9. децембар 2015)
- ↑ «Mira Stupica u bolnici». Večernje Novosti. 2016 թ․ մարտի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Legendary Yugoslav-Era Actress Mira Stupica Dies
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Filmska enciklopedija, Vol. II, page 581-582. Jugoslavenski leksikografski zavod Miroslav Krleža, Zagreb. 1990.
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
- ↑ Filmska enciklopedija, Vol. I, page 385. Jugoslavenski leksikografski zavod Miroslav Krleža, Zagreb. 1986.
- ↑ S.Milić (2008). «Oni što pobeđuju i u životu» (սերբերեն). TV Novosti.
- ↑ S.Babović (2006 թ․ օգոստոսի 27). «Petru Kralju i Gran pri» (սերբերեն). Večernje Novosti.(չաշխատող հղում)
- ↑ Ranko Munitić (2009 թ․ հունիսի 29). «Mira Stupica – glumica veka» (սերբերեն). SEECult.
- ↑ «Glumica 20. veka: Po ovome ćemo pamtiti Miru Stupicu». alo.rs (սերբերեն). 2016 թ․ օգոստոսի 19.
- ↑ «Tužna godina bez Mire Stupice: Njen glas bio je orkestracija emocija, a njen osmeh cela scena» (սերբերեն). Gloria.rs. 2017 թ․ օգոստոսի 19.
- ↑ «Mira Stupica – glumica veka» (սերբերեն). Radio Television Serbia. 2013 թ․ սեպտեմբերի 23.
- ↑ Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ «U Muzeju Narodnog pozorišta predstavljeno 12. izdanje "Šake soli" Mire Stupice» (սերբերեն). 2012 թ․ ապրիլի 5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միրա Ստուպիցա Internet Movie Database կայքում
- MIRA STUPICA: ŠAKA SOLI (3): Kako je Tito zavoleo Platona, NIN, 10 February 2000
- Nepoderiva, Glas javnosti, 25 November 2001 Արխիվացված 16 Նոյեմբեր 2009 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ստուպիցա» հոդվածին։ |
|