Միրոսլավ Կռլեժա
Միրոսլավ Կռլեժա Miroslav Krleža | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 7, 1893[1][2][3][…] |
| Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1981[1][2][3][…] (88 տարեկան) |
| Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5] |
| Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[6] |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լրագրող, արձակագիր և ակնարկագիր |
| Լեզու | սերբախորվաթերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ludovica Military Academy? |
| Գրական ուղղություններ | մոդեռնիզմ և ավանգարդիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Messrs. Glembay?, Croatian God Mars?, Ballads of Petrica Kerempuh?, The Return of Philip Latinowicz? և Flags? |
| Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[7], Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Bela Krleža? |
Միրոսլավ Կռլեժա (խորվ.՝ Miroslav Krleža; հուլիսի 7, 1893[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 29, 1981[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5]), խորվաթ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրոսլավ Կռլեժան խորվաթական գրականություն մտավ իբրև երեսպաշտության և փարիսեցիության, մարդկային հարաբերություններում թագավորող կեղծիքի անողոք քննադատ, իբրև մեկը, որը մերժում էր այն ամենը, ինչ ճնշում և ստորացնում էր մարդուն, ինչը նրան հնարավորություն չէր տալիս բացելու իր բոլոր կարողությունները՝ «Ֆիլիպ Լատինովիչի վերադարձը», 1932, «Բանականության սահմանագծին», 1938, Գլեմբայներին նվիրված արձակ և դրամատիկական շարքերը, 1929-1931. ֆաշիստական դիկտատուրայի բռնության և ճնշման համակարգի երգիծական մերկացումն է «Բանկետ Բլիտվայում» (հ. 1-2, 1939, հ. 3, 1963) ստեղծագործությունը։
«Դրոշներ» վեպը Կռլեժայի բազմամյա գրական գործունեության գեղարվեստական հանրագումարն է։ Այդ կտավը ընդգրկում է այնպիսի մի տասնամյակ (1913-1922), որի ընթացքում կատարվում են եվրոպական ժողովուրդների ճակատագրի համար վճռական նշանակություն ունեցած իրադարձություններ։
Վիպասանը մանրամասն պատմում է այդ ժամանակների, ազգային ազատագրության համար մղվող պայքարի, այն տարբեր «դրոշների» մասին, որոնց տակ համախմբվում էին մարդիկ։
Ձևով Կռլեժայի էպոպեան ընտանեկան ժամանակագրություն է։ «Ընտանեկան գժտությունը բաժանում է ոչ միայն սերունդներին, այլև ամբողջ աշխարհներ». գրողի այս խոսքերը կարող են բնաբան ծառայել նրա վեպի համար։ Հոր և որդու բախումը դուրս է գալիս ընտանեկան շրջանակներից և դառնում հասարակական կոնֆլիկտ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Crnković G. P. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Крлежа Мирослав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #11856692X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
- ↑ Члан САНУ
- ↑ НИН online
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ https://www.kriticnamasa.com/autor_en.php?id=50
- ↑ Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 637։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Կռլեժա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Զագրեբ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1981 մահեր
- Զագրեբ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորվաթ արձակագիրներ
- Խորվաթ բանաստեղծներ
- Խորվաթ դրամատուրգներ
- Զագրեբի պատվավոր քաղաքացիներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Կոմունիստ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Մոդեռնիստ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորվաթ գրողներ
- Խորվաթ վիպասաններ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
