Վիկտորիեն Սարդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորիեն Սարդու
ֆր.՝ Victorien Sardou
Victorien Sardou (1831-1908).jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1831(1831-09-07)[1][2] կամ սեպտեմբերի 5, 1831(1831-09-05)[3]
ԾննդավայրՓարիզ, Հուլիսյան միապետություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1908(1908-11-08)[5][1][6][7][8][9][2][10] (77 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, դրամատուրգ և լիբրետիստ
Լեզուֆրանսերեն[5]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՀուլիսյան միապետություն
Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն
Ֆրանսիական երկրորդ կայսրություն
Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
ՊարգևներՊատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ
ԶավակներPierre Sardou?, Fred de Gresac? և Geneviève Sardou?
Victorien Sardou Վիքիպահեստում

Վիկտորիեն Սարդու (ֆր.՝ Victorien Sardou, սեպտեմբերի 7, 1831(1831-09-07)[1][2] կամ սեպտեմբերի 5, 1831(1831-09-05)[3], Փարիզ, Հուլիսյան միապետություն[4] - նոյեմբերի 8, 1908(1908-11-08)[5][1][6][7][8][9][2][10], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), ֆրանսիացի թատերագիր[11], ում ստեղծագործությունները տիրապետում էին ֆրանսիական երկրորդ կայսրության ժամանակաշրջանի թատրոններում: Հեղինակ է շուրջ յոթ տասնյակ թատերգությունների, որոնցից շատերը հատուկ գրվել են ժամանակի ամենամոդայիկ դերասանուհիների՝ Սառա Բեռնարի ու Վերժինի Դեժազեի համար: Նրա Les Pattes de mouche (1860թ.) թատերախաղը, որ բնորոշվել է որպես «բարքերի կատակերգություն», երկար ժամանակ համարվել է անթերի կառուցված թատերախաղի նմուշօրինակ[12]:

1863 թվականին Վ. Սարդուն պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով, 1877-ին ընտրվել ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Վիկտորիենն սկզբնական շրջանում բժշկագիտություն է ուսումնասիրել, այնուհետև դաավանդել է, հոդվածներ գրել ամսագրերի, էժանագն հանրագիտարանների համար[13]: 1854 թվականին գրել է իր առաջին թատերախաղը, որ կատակերգություն էր: Սարդուի ստեղծագործությունների երկար շարքում կան վոդևիլներ («Nos intimes»), բարքերի կատակերգություններ («Maison neuve», 1866), կենցաղային դամաներ («Dora», 1877, «Odette», 1881), պատմական կատակերգություններ («M-me Sans-Gêne», 1893) և մինչև անգամ ողբերգություն («Patrie», 1869): 19-րդ դարավերջին Սարդուի շատ թատերգություններ հաջողությամբ ներկայացվել են ոչ միայն ֆրանսիական, այլև ուրիշ երկրների թատրոններում, իսկ նրա «Տոսկա» թատերգության հիման վրա իտալացի համբավավոր կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին գրել է իր համանուն օպերան, որ համարվում է նրան մեծ հռչակ բերած, լավագույն գործերից մեկը:

Սարդուի ստեղծագործություններում ակնհայտ դրսևորվել է հեղինակի՝ ինտրիգներ վարպետորեն հյուսելու, անակնկալ, սուր իրավիճակներ, բեմական էֆեկտներ ստեղծելու, հրատապ, մոդայիկ թեմաներ արծարծելու ձիրքը: XX դարասկզբին նա շատ արագ կորցրել է իր ժողովրդականությունը, անխնա քննադատության ենթակվել (մասնավորապես՝ Բեռնարդ Շոուի կողմից)՝ սյուժետային (դիպաշարային) ստանդարտ քայլերի դիմելու, բեմական նույնանման հնարքներ կիրառելու, գաղափարազուրկ երկեր ստեղծելու համար: Էմիլ Զոլան էլ իր հերթին գրել է, որ Սարդուն մեկ անգամ արդեն հաջողվածը հաճախ է գործածում իր երկերում՝ վերածելով շաբլոնի և ստեղծագործելիս կողմնորոշվում է ըստ ոչ այնքան պահանջկոտ հասարակության ճաշակի ու թեև դրսևորում է ոգեշնչվածություն, բեմը զգալու ակնառու ունակություն, որոշակի վարպետություն, այնուհանդերձ ի զորու չէ արարելու իրապես նշանակալից, մշտամնա ստեղծագործություն[14]:

Սարդուի կերտած կերպարները սխեմատիկ են, կտրուկ տարաջատվում են դրականների ու բացասականների. առաջինները իդեալականացված են, հերոսականացված, իսկ երկրորդները կատակերգություններում ընդգծված կերպով ծաղրանկարային են, ողբերգություններում՝ նենգադավ չարագործներ:

Սարդուի թատերախաղերի հիման վրա, բացի Պուչինիի «Տոսկա»-ից, գրվել են այլ օպերաներ ևս. Էմիլ Պալադիլի «Հայրենի՜ք»-ը (1886), Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորա»-ն (1898) ու «Մադամ Սեն-Ժան»-ը (1915) և այլն (ընդհանուր առմամբ՝ յոթ մեծածավալ երաժշտական գործ): Եվ, բացի այդ, նրա բազմաթիվ ստեղծագործություններ հիմք են հանդիսացել շուրջ յոթ տասնյակ կինոնֆիլմերի նկարահանման համար:

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարդուն հրապուրվել է սպիրիտիզմով (ոգեհարցությամբ) և ճանաչված մեդիումի համբավ է ձեռք բերել[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сарду Викторьен // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 Discogs — 2000.
  10. 10,0 10,1 10,2 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  11. SARDOU, Victorien։ Who's Who 59։ 1907: 1556 
  12. McCormick (1998, 964).
  13.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Sardou, Victorien»։ Encyclopædia Britannica 24 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 218–219 
  14. Эмиль Золя։ «ВИКТОРЬЕН САРДУ. Собрание сочинений. Т.25» (ռուսերեն)։ lit.wikireading.ru։ Վերցված է 2017-09-14 
  15. Аллан Кардек =RA4-PT82&lpg=RA4-PT82&dq=%D0%B2%D0%B8%D0%BA%D1%82%D)0%BE%D1%80%D1%8C%D0%B5%D0%BD+%D1%81%D0%B0%D1%80%D0%B4%D1%83&source=bl&ots=G-PPKYrq48&sig=e0PxRTHy2t4CoFkzCWFrBm2aPjM&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj4p5OHnaXWAhUjCZoKHVGCCOs4ChDoAQhBMAY#v=onepage&q&f=false Книга медиумов. — Litres, 2017-09-05. — 574 с. — ISBN 9785425085153

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История западноевропейского театра, т. 3. Под общей ред. С. С. Мокульского [и др.], — М., 1963.
  • Blanche Roosevelt (2009) Victorien Sardou BiblioLife 1-110-54130-9
  • Stephen Sadler Stanton (1990) Camille and Other Plays: A Peculiar Position; The Glass of Water; La Dame aux Camelias; Olympe's Marriage; A Scrap of Paper Hill and Wang 0-8090-0706-1
  • McCormick, John. 1998. "Sardou, Victorien." In The Cambridge Guide to Theatre. Ed. Martin Banham. Cambridge: Cambridge UP. 964. 0-521-43437-8.
  • Lacour, L. 1880. Trois théâtres.
  • Matthews, Brander. 1881. French Dramatists. New York.
  • Doumic, R. 1895. Écrivains d'aujourd'hui. Paris.
  • Sarcey, F. 1901. Quarante ans de théâtre. Vol. 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ sardoodledom Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս