Խորվաթիայի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Խորվաթիայի ազգային թատրոն
խորվ.՝ Hrvatsko narodno kazalište u Zagrebu
Zageb Croatian National Theater.jpg
Տեսակօպերայի թատրոն
ԵրկիրԽորվաթիա
Գտնվելու վայրըԶագրեբ
Հիմնադրման ամսաթիվ1985 թվականի հոկտեմբերի 14
ՃարտարապետFellner & Helmer
Կոորդինատներ: 45°48′34.2000001″ հս․ լ. 15°58′12.000000100002″ ավ. ե. / 45.809500000028° հս․. լ. 15.97000000002777753° ավ. ե. / 45.809500000028; 15.97000000002777753
Կայքhnk.hr
Croatian National Theater in Zagreb Վիքիպահեստում

Խորվաթիայի ազգային թատրոն (խորվ.՝ Hrvatsko narodno kazalište u Zagrebu; հայտնի է նաև HNK Zagreb տառանվամբ), ազգային թատրոն Խորվաթիայի Զագրեբ քաղաքում: Այն Խորվաթիայի ամենահին և գլխավոր թատրոնն է: Թատրոնը երկրի մշակութային կյանքում ունի մեծ նշանակություն: Կառուցված է իտալական նեոբարոկկո ոճով: Ազգային թատրոնը ենթակա է Խորվաթիայի մշակույթի նախարարությանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը Խորվաթիայի տարածքում ամենահինն է: Կառուցվել է 1836 թվականին, որը գտնվում է «Հին Ռատուշայի» տարածքում:

Ազգային թատրոնի կարգավիճակ ստացել է 1860 թվականին, իսկ արդեն հաջորդ տարի կառույցը սկսեց ստանալ պետական օժանդակություն, ինչը նրան դարձրեց Ազգային թատրոնների եվրոպական ասոցիացիայի անդամ:

1870 թվականին թատրոնը ունեցավ իր սեփական օպերային թատերախումբը:

1895 թվականին Խորվաթիայի ազգային թատրոնը տեղափոխվել է նորակառույց մասնաշենք, որը գտնվում էր Զագրեբի կենտրոնում՝ մարշալ Տիտոյի հրապարակում, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Թատրոնի նոր շենքի բացմանը ներկա է եղել ավստրո- հունգարական կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը: Կառույցը նախագծվել է ավստրիացի ճարտարապետներ Ֆերդինանդ Ֆելների և Հերման Հելմերի կողմից, որոնց գլխավորած ճարտարապետական բյուրոն կառուցել է թատրոններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: 1995 թվականի հոկտեմբերի 14-ին թատրոնը մեծ շուքով նշել է հիմնադրման 100 ամյակը:

1905 թվականին թատրոնի մուտքի մոտ խորվաթ հայտնի նկարիչ և ճարտարապետ Իվան Մեշտրովիչը քանդակել է «Կյանքի աղբյուր» հուշարձանը:

Խորվաթական ազգային թատրոնում աշխատել են մի շարք առաջատար նկարիչներ: Այսպես, թատրոնի առաջին տնօրենը եղել է Իվան Զայցը: 35 տարի թատրոնի օպերային դիրիժոր է եղել Յակով Գոտովացը: Թատրոնում է աշխատել նաև խորվաթ ռեժիսոր Բրանկո Գավելլան, ինչպես նաև խորվաթ պրիմա- բալետպարուհի Միա Սլավենսկան:

Զագրեբյան թատրոնի բեմում հանդես են եկել մի շարք հայտնի դեմքեր: Դրանց թվում են Ֆերենց Լիստը, Սառա Բեռնարը, Ֆրանց Լեհարը, Ռիխարդ Շտրաուսը, Ժերար Ֆիլիպը, Վիվիեն Լին, Ժան Լուի Բարոն, Պիտեր Բրուքը, Մարիո դել Մոնակոն, Խոսե Կարրերասը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]