Ժանկա Ստոկիչի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանկա Ստոկիչի մրցանակ
2013 թվականին Բելգրադի Ազգային թատրոնի մեծ բեմում Լիլյանա Ստյեպանովիչին «Ժանկա Ստոկիչ» մրցանակը շնորհում է Պոժարևացի քաղաքապետ Միոմիր Իլիչը։
Տեսակթատերական մրցանակ
Երկիր Սերբիա
Անվանված էԺանկա Ստոկիչ

Ժանկա Ստոկիչի անվան մրցանակ (սերբական կիրիլիցա՝ Награда Жанка Стокић), դերասանական արվեստի սերբական պատվավոր մրցանակ։ Շնորհվում է միայն դերասանուհիներին։ Հիմնադրվել է 2003 թվականին Բելգրադում, Միրա Ստուպիցայի նախաձեռնությամբ ի պատիվ սերբ հայտնի դերասանուհի Ժանկա Ստոկիչի (1887-1947)։ Այն շնորհվում է այն դերասանուհիներին, ովքեր իրենց աշխատանքով բացառիկ ներդրում են ունեցել սերբական կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասանական արվեստի մեջ։ Դոբրիցայի մատանի մրցանակի հետ միասին այն ներկայացնում է Սերբիայում դերասանական արվեստի համար տրվող ամենակարևոր մրցանակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանկա Ստոկիչը 2003 թվականի սերբական նամականիշի վրա

Երբեմնի ամենահայտնի սերբ դերասանուհի Ժանկա Ստոկիչը 1945 թվականին հետպատերազմյան Հարավսլավիայում կոմունիստական ռեժիմի կողմից բանտարկվել էր և որպես կոլաբորացիոնիստ` դատապարտվել էր ութ տարվա ազգային պատվազրկման և բանտարկվել է, քանի որ պատերազմի տարիներին մասնակցել էր գերմանական վերահսկողության տակ գտնվող ռադիոկայանների հաղորդումներին[1][2]։

Միրա Ստուպիցան և նրա ամուսին Բոյան Ստուպիցան (հայտնի սլովենացի - հարավսլավացի թատերական ռեժիսոր և թատերական մենեջեր) Ժանկա Ստոկիչի մեծ երկրպագուներից էին։ Բոյան Ստուպիցային հաջողվել է նոր իշխանություններին համոզել, որ Ժանկային ազատեն, որպեսզի Ժանկան բեմ վերադառնա, բայց Ժանկային այդպես էլ չի հաջողվել կրկին բեմ բարձրանալ. 1947 թվականին ազատ արձակվելուց երեք օր անց մահացել է։ Ժանկա Ստոկիչի անունը վերականգնվել է միան 2009 թվականին, Բելգրադի շրջանային դատարանի որոշմամբ։

Մտահղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Ստուպիցա, Ժանկա Ստոկիչի անվան մրցանակի մրցանակաբաշխության ժյուրիի առաջին և ցմահ նախագահը 2019 թվականի սերբական նամականիշի վրա

Մրցանակի մտահղացման սկիզբը 2001 թվականն է, երբ հայտնի սերբ դերասանուհի Միրա Ստուպիցան (1923-2016) իր դերասանական գործունեության 60-ամյակի ժամանակ բեմից հրապարակավ կոչ է արել սահմանել Վելիկա Ժանկա մրցանակ ( Մեծ Ժանկա )՝ ի պատիվ Ժանկա Ստոկիչի (1887-1947), որն ընդհանուր առմամբ համարվում է երբևէ լավագույն թատերական սերբ դերասանուհի։

Միրա Ստուպիցան, երբ իր գործընկերներ դերասանների կողմից պարգևատրվել է «Անցյալ դարի մեծագույն սերբ դերասանուհի» կոչումով, Ազգային թատրոնում իր հանդիսավոր ելույթում ասել է.

Ես անցյալ դարի մեծագույն սերբ դերասանուհին չեմ. Սերբական թատրոնի ամենամեծ դերասանուհին Ժանկա Ստոկիչն է, ում անարդարացիորեն մոռացել են, և նա այնքան շատ բան է արել թատերական արվեստի և մեր մշակույթի համար։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ մեր մշակութային հանրությանը Ժանկա Ստոկիչին վերադարձնել իր արժանի տեղը, և առաջարկում եմ դերասանական մրցանակ սահմանել, որը կկոչվի «Վելիկա Ժանկա»։

Մրցանակի անհրաժեշտության մասին Միրա Ստուպիցան նաև նշել է, որ չկան համապատասխան մրցանակներ դերասանուհիների համար, որոնք իրենց թատերական գործունեության ծաղկուն շրջանում են, երբ նրանք չափազանց տարիքով են դեբյուտանտ մրցանակների համար և դեռ շատ երիտասարդ են կենդանության օրոք մրցանակների համար[3]։

Մրցանակի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին հայտարարվել է, որ հաջորդ տարի` 2003 թվականին կսահմանվի նոր ամենամյա մրցանակը՝ Ժանկա Ստոկիչի անվան մրցանակը։ Ստուպիցան նշանակվել է մրցանակաբաշխության ժյուրիի ցմահ նախագահ[4][5]։ 2020 թվականին հայտարարվել է, որ մրցանակը կդառնա երկամյակի համար` սկսած 2020-2021 թվականներից[6]։

Սվետլանա Բոյկովիչի «Ժանկա Ստոկիչ» մրցանակի վկայական, 2003 թվական
Դափնեկիրներ
Թվական Դափնեկիր Ծննդյան տվյալներ
2003[7] Սվետլանա Բոյկովիչ 1947
2004[8] Միլենա Դրավիչ 1940-2018
2005[9] Ռադմիլա Ժիվկովիչ 1952
2006[10] Ջուրջիա Ցվետիչ 1942-2015
2007[11] Ռուժիցա Սոկիչ 1934-2013
2008[12] Սեկա Սաբլիչ 1942
2009[13] Գորդանա Ջուրջևիչ-Դիմիչ 1961
2010[14] Դարա Ջոկիչ 1955
2011[15] Միրյանա Կարանովիչ 1957
2012[16] Լիլյանա Բլագոևիչ 1955
2013[17] Լիլյանա Ստյեպանովիչ 1952
2014[18] Միրա Բանյակ 1929
2015[19] Անիտա Մանչիչ 1968
2016[20] Յասնա Ջուրիչիչ 1966
2017[21] Օլգա Օդանովիչ 1958
2018[22] Նատաշա Նինկովիչ 1972
2019[23] Գորիցա Պոպովիչ 1952
2021[24] Տանյա Բոշկովիչ 1953

«Ի պատիվ Ժանկայի» մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Վելիկա Ժանկայի մրցանակից, 2009 թվականից որպես հարգանքի տուրք հայտնի դերասանուհիներին շնորհվում է մեկ այլ՝ ավելի փոքր մրցանակ` «Ի պատիվ Ժանկայի» մեդալ (Plaketa «Žanka Stokić»)։ Ի տարբերություն Վելիկա Ժանկայի, որը պարգևատրվում է կյանքի համար վաստակի համար, «Ի պատիվ Ժանկայի» մրցանակը գնահատում է սերբ դերասանուհիների վիրտուոզությունը որոշակի դերերում։ Այն շնորհվում է «Ժանկա Ստոկիչ» Քաղաքացիական Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ի պատիվ Ժանկայի» թատերական միջոցառման գեղարվեստական ​​խորհրդի և կազմկոմիտեի կողմից[25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Glumica 20. veka: Po ovome ćemo pamtiti Miru Stupicu» [20-րդ դարի դերասանուհի։ Այդպես ենք հիշելու Միրա Ստուպիցային]. Alo. 2016 թ․ օգոստոսի 19.
  2. Borka Golubović Trebješanin (2019 թ․ մայիսի 11). «Горици Поповић награда "Жанка Стокић"» [«Ժանկա Ստոկիչ»-ը շնորհվել է Գորիցա Պոպովիչին]. Politika. էջ 17.
  3. «Glumica 20. veka: Po ovome ćemo pamtiti Miru Stupicu» [Actress of the 20th century: This is why we will remember Mira Stupica] (Serbian). Alo. 2016 թ․ օգոստոսի 19.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Borka Golubović Trebješanin (2019 թ․ մայիսի 11). «Горици Поповић награда "Жанка Стокић"» ["Žanka Stokić" awarded to Gorica Popović]. Politika (Serbian). էջ 17.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Tužna godina bez Mire Stupice: Njen glas bio je orkestracija emocija, a njen osmeh cela scena» [Sad year without Mira Stupica: Her voice was an orchestration of emotions and her smile was the entire stage] (Serbian). Gloria. 2017 թ․ օգոստոսի 19.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. SeeCult (2021 թ․ մայիսի 27). «Konkurs za bijenalnu nagradu Žanka Stokić za 2020. i 2021» [Competition for the biennial award Žanka Stokić for 2020 and 2021] (սերբերեն). SeeCult.org.
  7. Vukica Strugar (2003 թ․ հունվարի 9). «"Žanka" za nezaborav» [Անմոռանալի «Ժանկա»] (սերբերեն). Večernje Novosti.
  8. Vukica Strugar (2004 թ․ փետրվարի 8). «Prekobrojna među zvezdama» [«Գերազանցը» աստղերի շարքում] (սերբերեն). Večernje Novosti.
  9. «"Žanka" Radmili» [«Ժանկա» Ռադմիլայի համար] (սերբերեն). Blic. 2005 թ․ հունվարի 21.
  10. «Nagrada "Žanka Stokić" Djurdjiji Cvetić» [«Ժանկա Ստոկիչ» մրցանակ Ջուրջիյա Ցվետիչին] (սերբերեն). Mondo. 2006 թ․ փետրվարի 8.
  11. «"Žanka Stokić" Ružici Sokić» [«Ժանկա Ստոկիչ»՝ Ռուզիցա Սոկիչին] (սերբերեն). Blic. 2007 թ․ փետրվարի 16.
  12. Vukica Strugar (2008 թ․ հունվարի 29). «"Žanka" Seki Sablić» [«Ժանկա»՝ Սեկա Սաբլիչի համար] (սերբերեն). Večernje Novosti.
  13. «Гордана Ђурђевић Димић у четвртак добија Жанкину награду» [Գորդանա Ջուրջևիչ Դիմիչը հինգշաբթի ստանում է Ժանկայի մրցանակը] (սերբերեն). Radio Television of Vojvodina. 2009 թ․ մարտի 23.
  14. Tanjug (2010 թ․ փետրվարի 25). «Dara Džokić dobitnica nagrade "Žanka Stokić"» [Դարա Ջոկիչը «Ժանկա Ստոկիչ» մրցանակի դափնեկիր] (սերբերեն). Radio Television of Vojvodina.
  15. Vukica Strugar, M.Mirković (2011 թ․ մարտի 6). «Karanović: Najveća nagrada u životu» [Կարանովիչ. ամենամեծ մրցանակը (իմ) կյանքում] (սերբերեն). Večernje Novosti.
  16. Borka G. Trebješanin (2012 թ․ փետրվարի 27). «Ljiljani Blagojević "Žanka Stokić"» [«Ժանկա Ստոկիչ»՝ Լիլյանա Բլագոևիչի համար] (սերբերեն). Politika.
  17. Beta (2013 թ․ մարտի 23). «Glumici Ljiljani Stjepanović nagrada "Žanka Stokić"» [Դերասանուհի Լիլյանա Ստյեպանովիչը պարգևատրվել է «Ժանկա Ստոկիչ» մրցանակով] (սերբերեն). Politika.
  18. «Mira Banjac dobitnica nagrade "Žanka Stokić"» [Միրա Բանյակը «Ժանկա Ստոկիչ» մրցանակի դափնեկիր] (սերբերեն). Večernje Novosti. 2014 թ․ մարտի 10.
  19. Vukica Strugar (2015 թ․ մարտի 29). «Nagrada "Žanka Stokić" uručena Aniti Mančić» [«Ժանկա Ստոկիչ» մրցանակը հանձնվեց Անիտա Մանչիչին] (Serbian). Večernje Novosti.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Tanjug (2016 թ․ ապրիլի 8). «Jasni Đuričić nagrada "Žanka Stokić"» [Յասնա Ջուրիչիչին շնորհվել է «Ժանկա Ստոկիչ» մրցանակ] (սերբերեն). Blic.
  21. Vukica Strugar (2017 թ․ մարտի 29). «"Žanka" Olgi Odanović» [«Ժանկա»՝ Օլգա Օդանովիչի համար] (սերբերեն). Večernje Novosti.
  22. K.D. (2018 թ․ մարտի 22). «Nataša Ninković dobitnica Nagrade "Žanka Stokić"» [Նատաշա Նինկովիչը «Ժանկա Ստոկիչ» մրցանակի դափնեկիր] (սերբերեն). Danas (newspaper).
  23. Borka Golubović Trebješanin (2019 թ․ մայիսի 11). «Горици Поповић награда "Жанка Стокић"» [«Ժանկա Ստոկիչ»-ը շնորհվել է Գորիցա Պոպովիչին]. Politika (սերբերեն). էջ 17.
  24. «Glumica Tanja Bošković dobitnica Nagrade "Žanka Stokić"» [Դերասանուհի Տանյա Բոշկովիչը «Ժանկա Ստոկիչ» մրցանակի դափնեկիր]. National Theatre in Belgrade (սերբերեն). 2021 թ․ դեկտեմբերի 23.
  25. «Đurđiji Cvetić uručena plaketa 'Žanka Stokić'». Vesti.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  26. Beogradu, IT Centar Narodnog pozorišta u. «Слободи Мићаловић Плакета "Жанка Стокић" за најбоље глумачко остварење». Народно позориште у Београду (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.