Ռուժիցա Սոկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուժիցա Սոկիչ
սերբ.՝ Ружица Сокић
Ծնվել էդեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[1][2]
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիա
Մահացել էդեկտեմբերի 19, 2013(2013-12-19)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունդերասանուհի և գրող
Ակտիվ շրջան1957-2011
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0812408

Ռուժիցա Սոկիչ (սերբ.՝ Ружица Сокић / Ružica Sokić, 14 դեկտեմբերի, 1934, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - 19 դեկտեմբերի, 2013, Բելգրադ, Սերբիա), կինոյի և թատրոնի հարավսլավացի սերբ դերասանուհի, ով առավել հայտնի է «Երբ ես կլինեմ մեռած ու սպիտակ», «Բռնցքամարտիկներն ընկնում են դրախտ», «Ուժիցեի հանրապետություն», «Սավամալա» և այլ ֆիլմերում կատարած իր դերերով։ Բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների, ինչպես նաև հայրենական ու արտասահմանյան կինոփառատոններում ճանաչվել է լավագույն դերասանուհի[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուժիցա Սոկիչը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 14-ին Հարավսլավիայի Թագավորությունում՝ Բերլգրադ քաղաքում (ներկայում՝ Սերբիայի Հանրապետություն)։ Նրա հայրը՝ Պետր Սոկիչը (1893-1964), եղել է առևտրական և «Правда» թերթի համասեփականատերը։ Ռուժիցա Սոկիչը շատ ժամանակ է անցկացրել Բանյա Լուկայում, որտեղ նրա ընտանիքն ուներ ոչ մեծ տուն քաղաքի կենտրոնում։

Դեռ մանուկ հասակից Ռուժիցա Սոկիչը ցուցաբերել է դերասանական տաղանդ, մասնակցել է մի շարք ռադիոներկայացումների ձայնագրման աշխատանքներին։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1957 թվականին՝ նկարահանվելով «Բժիշկ» ֆիլմում։ 1958 թվականին Ռուժիցա Սոկիչն ավարտել է Բելգրադի արվեստների համալսարանը, ինչից հետո սկսել է ակտիվորեն մասնակցել թատերական ներկայացումներում, հաճախ է հրավիրվել նկարահանվելու ֆիլմերում։ Միայն 1960-ական թվականներին նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից էր նաև այդ տարիներին մեծ հաջողություն ունեցած «Երբ ես կլինեմ մեռած ու սպիտակ» (սերբ.՝ Кад будем мртав и бео) ֆիլմը, որ արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ Ռուժիցա Սոկիչը նկարահանվել է ռազմապատմական «Երթ Դրինայի վրա» (սերբ.՝ Марш на Дрину, խորվ.՝ Marš na Drinu) ֆիլմի էպիզոդիկ դերում, ինչպես նաև նկարահանվել է «Սիրային պատմություն, կամ Հեռախոսավարուհու ողբերգությունը» կինոնկարում։ 1970-ական թվականներին Ռուժիցա Սոկիչը ձեռք է բերել մեծ ճանաչում։ Մասնավորապես 1973 թվականին Պուլայում անցկացված կինոփառատոնում ճանաչվել է Հարավսլավիայի լավագույն դերասանուհի «Ժուտա» ֆիլմում իր կատարած դերի համար։ 1974 թվականին Ռուժիցա Սոկիչը նկարահանվել է «Ուժիցեի հանրապետություն» ֆիլմում և այդ դերակատարման համար Պուլայի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արենա» մրցանակի՝ ճանաչվելով երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։

Ռուժիցա Սոկիչը շարունակել է ակտիվորեն նկարահանվել մինչև 2010 թվականը. նա խաղացել է ավելի քան 180 ֆիլմերում։ 2011 թվականին լույս է տեսել Ռուժիցա Սոկիչի ինքնակենսագրությունը՝ «Թռչելու տենչ» (սերբ.՝ Страст за летењем)[4]: Կյանքի վերջին տարիներին տառապել է Ալցհայմերի հիվանդությունից։

Ռուժիցա Սոկիչը մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 19-ին Բելգրադում։ Թաղված է Բելգրադի նոր գերեզմանատանը՝ Պատվավոր քաղաքացիների ծառուղում[5][6]։

Ռուժիցա Սոկիչի մասնակցությամբ վերջին ֆիլմը համարվում է «Բացիր վանդակը» կինոնկարը, որ թողարկվել է 2015 թվականին։ Դերասանուհու մահից կարճ ժամանակ անց Հարավսլավիայի կինոարխիվը կազմակերպել է նրա հիշատակին նվիրված ցուցահանդես, որում ներկայացվել են Ռուժիցա Սոկիչի մրցանակները, լուսանկարները, գրքերը, նրա մասնակցությամբ ցուցապաստառներ։ Ստեղծվել է Ռուժիցա Սոկիչի անվան հիմնադրամ, որ մրցանակներ է շնորհում սերբ ամենատաղանդավոր դերասանուհիներին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Ružica Sokić». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Страст за летењем». Politika (սերբերեն). 2010 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Actress Ruzica Sokic Dies At Age Of 79». InSerbia News. 2013 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Preminula Ružica Sokić». Blic (սերբերեն). 2013 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. Откривена спомен-плоча Ружици Сокић у Београду („Вечерње новости“, 27. март 2016)
  8. Нада Шаргин добитница награде „Ружица Сокић“ (Б92, 14. децембар 2015)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]