Սվետլանա Բոյկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Բոյկովիչ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[1][2] (76 տարեկան)
ԾննդավայրԶեմուն, Democratic Federal Yugoslavia
Քաղաքացիություն Սերբիա և  ՀՍՖՀ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Միլոշ Ժուտիչ և Լյուբոմիր Դրաշկիչ
Երեխա(ներ)Կատարինա Ժուտիչ
Պարգևներ և մրցանակներ
svetlana-bojkovic.com

Սվետլանա «Ցեցա» Բոյկովիչ (սերբ.՝ Светлана „Цеца“ Бојковић, դեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[1][2], Զեմուն, Democratic Federal Yugoslavia), սերբ դերասանուհի։ Հայտնի է ճանաչված հեռուստասերիալներում գլխավոր դերերով և թատերական գործունեությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զեմունում, հայրը՝ Ցվետկոն, Կումանովո քաղաքից էր, սպա, ռազմական տեղանքագիր, իսկ հետո՝ գնդապետ, մայրը՝ Վերան, ծնվել էր Իլիչում, տնային տնտեսուհի էր։ Սվետլանան մեծացել է Բելգրադի կենտրոնում՝ Վրաչարում։

Հանդես է եկել սիրողական «ԴԱԴՈՎ», Բելգրադի դրամատիկական, Հարվսլավիայի դրամատիկական, Բելգրադի Ազգային, «Արհեստանոց 212»[3], Սերբական ազգային, Պանչևոյի քաղաքային, Գարդոշ Զեմունի, «Կուլտ», «Պուժ», «Մոդեռնա գարաժա», Բուդվայի քաղաքային, Սերբական Հանրապետության Ազգային և բազմազան տարբեր թատրոններում։

2005 թվականին ստացել է «Դոբրիչին պրստեն» (թատերական ձեռքբերումների համար Սերբիայի բարձրագույն մրցանակը), իսկ 2001 թվականին՝ «Վելիկա Ժանկա» մրցանակները։

2001 թվականից Բելգրադի Դրամատիկ արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր է։

Դերասան Միլոշ Ժուտիչի և ռեժիսոր Լյուբոմիր Դրաշկիչի այրին է։ Դուստրը դերասանուհի Կատարինա Ժուտիչն է։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 - «Չուչուկ Ստանա» / Չուչուկ Ստանա - Չուչուկ Ստանա
  • 1977 - «Շունը, որը սիրում էր գնացքներ» / Пас који је волео возове - Միկա
  • 1978 - «Ձախողման սահմանին» / Повратак отписаних - Ստանա

Ընտրյալ հեռուստասերիալներ.

  • 1987-1991 - «Լավագույն կյանք» / Бољи живот - Էմիլիա Պոպադիչ
  • 1993-1996 - «Երջանիկ մարդիկ» / Срећни људи - Անտոնիա Միլորադովիչ
  • 1998-2001 - «Տոհմական բարօրություն» / Породично благо - Վալերիա Գավրիչովիչ
  • 2006-2008 - «Սպիտակ նավ» / Бела лађа - Յասմինա Պանտելիչ
  • 2007-2008 - «Լորենու փողոց» / Улица липа - Դուդա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Svetlana Bojković - Atelje 212». 2011 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին. (սերբերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Բոյկովիչ» հոդվածին։