Միջերկրածովյան միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրածովյան միություն
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
ՀապավումUfM[1]
Հիմնադրված2008 թ-ի հուլիսի 13
Գլխադասային գրասենյակԲարսելոնա, Իսպանիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարՖաթալլահ Սիջիլմասի (անգլ.՝ Fathallah Sijilmassi)
Նշանակալից անձինքՆիկոլա Սարկոզի
Կայքufmsecretariat.org/en/

Միջերկրածովյան միություն (անգլ.՝ Union for the Mediterranean, արաբ․՝ الاتحاد من أجل المتوسط‎‎, ֆր.՝ Union pour la Méditerranée), միջազգային կազմակերպություն, որը միավորում է Միջերկրական ծովի ավազանում գտնվող երկրները և Եվրամիության անդամ երկրները։ Գործում է 2008 թ-ից։ Երկրների միջև համագործակցությունը կայանում է Եվրամիջերկրածովյան համագործակցության շրջանակներում։

Կազմակերպության նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովյան ավազանի բնակիչներին Նիկոլա Սարկոզիի հղման մեջ ասվում է՝ «Անում ենք միացյալ գործ ընդհանուր նպատակի համար միացյալ կառուցակարգով»։

Կառույցը պետք է զբաղվի էներգիայի և էներգակիրների, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի և առևտրի հարցերով։ Միջերկրածովյան և Եվրոպական միությունները կարող են աշխատել միմյանց հետ մի քանի կառույցների շրջանակներում, ներառյալ իրավապաշտպան կառույցներում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4 նոյեմբերի 2008 թ. Միջերկրածովյան երկրների արտաքին գործերի նախարարները Մարսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշեցին, որ կազմակերպության շտաբ կայանը գտնվելու է Բարսելոնայում և որ կազմակերպության գործունեությանը ազատորեն մասնակցելու իրավունք ունեն և Իսրայելը և ԱՊԼ[2]։

4 մարտի 2010 թ. Բարսելոնայում բացվում է կազմակերպության շտաբ-կայանը[3]։

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան համարվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ երկիր։ Թուրքիան, որը ԵՄ թեկնածու երկիր է, համարում է, որ Միջերկրածովյան միությունը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։

Մեծ Բրիտանիան աջակցում է թուրքական կողմի բողոքներին և համարվում է Թուրքիային գործընկեր երկիր և ներկայացնում է Թուրքիայի շահերը ԵՄ-ում։ Արդյունքում Թուրքիան համաձայնեց մասնակցել պրոյեկտում, ստանալով համաձայնություն այն առումով, որ Թուրքիայի ինտեգրման գործընթացները երկու կազմակերպություններում էլ չեն կարող միմյանց խանգարել։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովյան միության մեջ մտնում են 43 երկրներ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգան։ Լիբիան համարվում է դիտորդ երկիր, քանի որ նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվել է գալ կազմակերպության գագաթնաժողովին՝ անվանելով նոր կազմակերպությունը որպես դավադրություն ընդդեմ արաբական և աֆրիկյան երկրների։

Դրոշ Պետություն Բնակչություն,
մարդ
Տարածք,
կմ²
Ելք դեպի
Միջերկրական
ծով
Եվրամիություն {{{2}}} Ավստրիա 8 356 707 83 871 չկա
{{{2}}} Ալբանիա 3 600 523 28 748 կա
{{{2}}} Ալժիր 34 895 000 2 381 740 կա
Եվրամիություն {{{2}}} Բելգիա 10 414 336 30 528 կա
Եվրամիություն {{{2}}} Բուլղարիա 7 204 687 110 912 կա
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա 4 448 500 51 197 կա
Եվրամիություն {{{2}}} Մեծ Բրիտանիա 61 113 205 244 820 կա
Եվրամիություն {{{2}}} Հունգարիա 10 019 000 93 030 կա
Եվրամիություն {{{2}}} Գերմանիա 81 757 600 357 050 կա
Եվրամիություն {{{2}}} Հունաստան 10 964 020 131 990 կա
Եվրամիություն {{{2}}} Դանիա 5 511 791 43 094 կա
{{{2}}} Եգիպտոս 77 420 000 1 001 449 կա
{{{2}}} Իսրայել 7 515 000 20 770 կա
{{{2}}} Հորդանան 5 759 732 89 342 չկա
Եվրամիություն {{{2}}} Իռլանդիա 4 339 000 70 273 չկա
Եվրամիություն {{{2}}} Իսպանիա 46 661 950 506 030 կա
Եվրամիություն {{{2}}} Իտալիա 60 231 214 301 318 կա
Եվրամիություն {{{2}}} Կիպրոս 793 963 9251 կա
Եվրամիություն {{{2}}} Լատվիա 2 254 653 64 589 չկա
{{{2}}} Լիբանան 3 925 502 10 452 կա
Լիբիա Լիբիա 6 365 563 1 759 540 կա
Եվրամիություն {{{2}}} Լիտվա 3 366 357 65 303 չկա
Եվրամիություն {{{2}}} Լյուքսեմբուրգ 439 539 2586 չկա
{{{2}}} Մավրիտանիա 3 069 000 1 030 700 չկա
Եվրամիություն {{{2}}} Մալթա 402 000 316 կա
{{{2}}} Մարոկկո 33 241 259 446 550* կա
{{{2}}} Մոնակո 32 671 1,95 կա
Եվրամիություն {{{2}}} Նիդեռլանդներ 16 357 373 41 526 չկա
Պաղեստին Պաղեստին 4 136 540 6020 կա
Եվրամիություն {{{2}}} Լեհաստան 38 138 000 312 683 չկա
Եվրամիություն {{{2}}} Պորտուգալիա 10 707 924 92 391 չկա
Եվրամիություն {{{2}}} Ռումինիա 21 498 616 238 391 չկա
{{{2}}} Սիրիա 19 405 000 185 180 կա
Եվրամիություն {{{2}}} Սլովակիա 5 394 837 49 037 չկա
Եվրամիություն {{{2}}} Սլովենիա 2 053 355 20 273 կա
{{{2}}} Թունիս 10 383 577 163 610 կա
{{{2}}} Թուրքիա 72 500 000 783 562 կա
Եվրամիություն {{{2}}} Ֆինլանդիա 5 340 093 338 145 չկա
Եվրամիություն {{{2}}} Ֆրանսիա 65 447 374 674 843 կա
Եվրամիություն {{{2}}} Խորվաթիա 4 653 500 56 542 կա
{{{2}}} Մոնտենեգրո 678 177 13 812 կա
Եվրամիություն Չեխիա Չեխիա 10 403 190 78 866 չկա
Եվրամիություն {{{2}}} Շվեդիա 9 263 872 449 964 չկա
Եվրամիություն {{{2}}} Էստոնիա 1 324 904 45 226 չկա

Աշխատանքի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկիրը գլխավորում է Միությունը ռոտացիայի սկզբունքով (սկզբունք, որը նման է ԵՄ տիպին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.eib.org/en/infocentre/glossary/index.htm
  2. Средиземноморский союз будет базироваться в Барселоне
  3. «The Union for the Mediterranean is launched in Barcelona» (անգլերեն). «The Ministry of the Spanish Presidency of the European Union». 4 марта 2010. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին. «Barcelona has become the "capital and driver of Mediterranean unity", according to the new Secretary General of the UpM, the Jordanian Ahmad Masadeh.»(չաշխատող հղում)