Միխայիլ Գորբաչով
Միխայիլ Գորբաչով Михаил Горбачёв | |||
| |||
---|---|---|---|
Մարտի 15, 1990 - Դեկտեմբերի 25, 1991 | |||
Նախորդող | — | ||
Հաջորդող | — | ||
| |||
Մայիսի 25, 1989 - Մարտի 15, 1990 | |||
| |||
Հոկտեմբերի 1, 1988 - Մայիսի 25, 1988 | |||
| |||
Մարտի 11, 1985 - Օգոստոսի 24, 1991 | |||
| |||
Նոյեմբերի 24, 2001 - 2004 | |||
Կուսակցություն՝ | Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (2001–2004) Կոմունիստական կուսակցություն (1950–1991) | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, բնապահպան, տնտեսագետ և փաստաբան | ||
Դավանանք | աթեիզմ[1] | ||
Ծննդյան օր | մարտի 2, 1931[2][3][4][…] | ||
Ծննդավայր | Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Վախճանի օր | օգոստոսի 30, 2022[5][6] (91 տարեկան) | ||
Վախճանի վայր | , Մոսկվա, Ռուսաստան[7] | ||
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց[8] | ||
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ | ||
Հայր | Sergey Gorbachev? | ||
Մայր | Maria Gorbacheva? | ||
Ամուսին | Ռաիսա Գորբաչովա (1953–1999, մահ) | ||
Զավակներ | 1 | ||
Կայք՝ | gorby.ru | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Միխայիլ Սերգեևիչ Գորբաչով (ռուս.՝ Михаи́л Серге́евич Горбачёв, մարտի 2, 1931[2][3][4][…], Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2022[5][6], , Մոսկվա, Ռուսաստան[7]), խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991 թվականներ) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990 թվականի մարտի 15 - 1991 թվականի դեկտեմբերի 25)։ 1990 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[22]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1955 թվական) և Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը (1967)։ 1966-1968 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի առաջին քարտուղար, 1968-1978 թվականներին՝ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1975-1985 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (Քաղբյուրոյի անդամ՝ 1985-1990 թվականներին), 1988-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրել է (1991 թվականից) Սոցիալ-տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամ («Գորբաչով-ֆոնդ»), որի նախագահն է։ Խաղաղության Նոբելյան մրցանակ (1990 թվական)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել է։
Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը Գորբաչովի հետ, որի ժամանակ վերջինս նշել է, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ այդ բարդույթին[23]։ Ապա երկրի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումից ելնելով՝ Գորբաչովը ասել Է, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական և սալար բաղձանքները պիտի բավարարում ստանան, սակայն առանց (ազգային) տարածքային վերաձևման, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում[23]։
Հանդիպման հաջորդ օրը Զորի Բալայանը Գորբաչովի խնդրանքով ներկայացրել է ԼՂԻՄ-ին առաջին օգնության 21 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակ՝ մարզի ճանապարհների և բնակարանաշինության, եկեղեցիների վերանորոգման, Երևանի ռադիոհեռուստահաղորդումների ընդունման, հայերեն գրականության հրատարակման, Ստեփանակերտում հայկական համալսարանի բացման և այլնի մասին։
Փետրվարի 26-ին հրապարակվել է Գորբաչովի ուղերձը (հեռարձակվել է միայն Հայաստանում և Ադրբեջանում), որով հանդարտության կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Սակայն հաջորդ օրն սկսվել և մինչև փետրվարի 29-ը շարունակվել են Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը։
Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ ոչ միայն արժանի գնահատական չի տալիս Սումգայիթի կոտորածին, այլև փորձում է արդարանալ՝ պատճառաբանելով զորքի՝ ընդամենը կես օր ուշանալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.interfax-religion.ru/?act=news&div=23487
- ↑ 2,0 2,1 Горбачёв Михаил Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Mikhail Gorbachev, Soviet Leader Who Ended Cold War, Dies at 91 // Bloomberg.com — 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.washingtonpost.com/obituaries/2022/08/30/mikhail-gorbachev-soviet-leader-dies/
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.bloomberg.com/news/articles/2022-08-30/russian-media-ex-soviet-leader-mikhail-gorbachev-dead-at-91
- ↑ Aftonbladet (շվեդերեն) — Schibsted, 1830. — ISSN 1103-9000; 1403-9656
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1990/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Michail Sergejewitsch Gorbatschow (գերմ.) — Abgeordnetenhaus von Berlin.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ https://www.mzv.sk/cestovanie_a_konzularne_info/detail/-/asset_publisher/Iw1ppvnScIPx/content/m-gorbacov-cestny-obcan-mesta-kosice
- ↑ https://www.dbu.de/123artikel30793_2418.html
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ 20,0 20,1 20,2 https://www.gorby.ru/gorbachev/awards/
- ↑ https://www.pantheonsorbonne.fr/universite/presentation/dhc
- ↑ «Միխայիլ Գորվաչով». Բրիտանիկա հանրագիտարան. Վերցված է 2009 թ․ Ապրիլի 2-ին.
- ↑ 23,0 23,1 «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, վերցված է՝ նոյեմբերի 30, 2014, «yerablur.am»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գորբաչով-ֆոնդ»-ի պաշտոնական կայք(ռուս.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գորբաչով» հոդվածին։ |
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Օգոստոսի 30 մահեր
- 2022 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Գիտությունների դոկտորներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ գլխավոր քարտուղարներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- ԽՍՀՄ ղեկավարներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային հուշագիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ